Մանկապարտեզի ձերբակալված տնօրենի որդին աշխատում է Երեւանի քաղաքապետարանի աուդիտի բաժնում

«Լապտերիկ» մանկապարտեզի տնօրեն Գայանե Հովհաննիսյանի ձերբակալության լուրն անակնկալի էր բերել մանկապարտեզի աշխատակիցներին: Մեզ հետ զրույցում նրանք ասում էին, որ թեպետ գիտեին տնօրենին վերագրվող չարաշահումների առթիվ հարուցված քրեական գործի մասին, ավելին, իրենք նույնպես հարցաքննվել են, բայց նրա ձերբակալվելն անսպասելի էր: Այդ մասին տեղեկացել են լրատվամիջոցներից:

Ու չնայած քննչական կոմիտեի հաղորդագրությունից տպավորություն է ստեղծվում, որ Գայանե Հովհաննիսյանը մինչեւ վերջին օրերը ներկայացել է աշխատանքի, մանկապարտեզում ասում էին, որ նա դեկտեմբերից արձակուրդում է եւ արդեն որոշակի ժամանակ աշխատանքի չէր գալիս: Տնօրենին այժմ փոխարինում է մանկապարտեզի մանկավարժ-մեթոդիստը, որը կտրականապես հրաժարվեց մեր որեւէ հարցի պատասխանել: Մյուս աշխատակիցները նույնպես ոչինչ ասել չէին ցանկանում, իսկ դաստիարակներից մեկի նյարդերը տեղի տվեցին եւ նա դուռը շրխկոցով փակեց լրագրողների դեմքին:

«Մեզ համար էլ էր շատ մեծ անակնկալ: Եկեք չպատասխանենք, մենք էլ ենք շատ ծայրահեղ վիճակում, որովհետեւ մենք էլ ենք շատ շոկային վիճակում: Դրա համար ինձ թվում է, որ մեզ հանգիստ թողնեք այս պահին, լավ կլինի: Ուրիշ բան չունեմ ասելու ձեզ», «Չեմ կարող պատասխանել, քննչականը մեզ արգելել է որեւէ ինֆորմացիա, որեւէ բան ասել: Մենք նույնիսկ թուղթ ենք ստորագրել: Մենք ոչինչ չենք կարող պատասխանել»,- արձագանքեց մեկ այլ աշխատակից:

Երեխաներին տուն տանելու եկած որոշ ծնողներ նույնպես լրատմավիջոցներից էին իմացել տնօրեն Գայանե Հովհաննիսյանի ձերբակալության մասին: Որոշներն առաջին անգամ լսեցին մեզնից: Երկու դեպքում էլ վստահեցնում էին, որ փոքրիկներին տրվող սննդից դժգոհություն չեն ունեցել:

Այսօրվա ճաշացանկով, որը տեղադրված էր մանկապարտեզի միջանցքում, նախաճաշի համար նախատեսված էր կարագ, ջեմ, թխվածքաբլիթ, թեյ եւ հաց: Ճաշի համար՝ բրնձով, հավով ապուր, մակարոնով փլավ, մածուն եւ հաց: Ետճաշին, ըստ ցանկի, երեխաները կերել են վարսակի փաթիլներով շիլա, հաց, բանան:

Հիշեցնենք, նախնական քննության տվյալներով՝ մանկապարտեզի տնօրենը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2014թ. սկզբներից մինչեւ 2019թ. հունվարի 17-ն ընկած ժամանակահատվածում առերեւույթ յուրացրել է իրեն վստահված, մանկապարտեզի երեխաների բաժին հանդիսացող, դեռեւս չհաշվարկված արժեքի սննդի մի մասը, ինչպես նաեւ՝ յուրացման եղանակով առերեւույթ հափշտակել մանկապարտեզում հրամանագրված, սակայն փաստացի չաշխատող անձանց անվամբ փոխանցված, առանձնապես խոշոր չափի` 13.357.941 ՀՀ դրամ գումարը։

«Քննության տվյալներով՝ մանկապարտեզի տնօրենը, 2001 թվականից զբաղեցնելով «Լապտերիկ» համայնքային ոչ առեւտրային կազմակերպություն հանդիսացող մանկապարտեզի տնօրենի պաշտոնը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, նախնական համաձայնության գալով մի խումբ անձանց հետ, տեւական ժամանակ` 2014թ. սկզբներից մինչեւ 2019թ. հունվարի 17-ն ընկած ժամանակահատվածում, յուրացման եղանակով հափշտակել է մանկապարտեզի սաներին հատկացված եւ իրեն վստահված սննդամթերքից: Տնօրենը, աշխատատեղը պահպանելու պայմանով, մանկապարտեզի խոհարարից պահանջել է, որ մանկապարտեզ հաճախած երեխաների կերակրման համար նախատեսված ճաշացանկում ընդգրկված ճաշատեսակների պատրաստման համար նախատեսված եւ յուրաքանչյուր օր պահեստից բաց թողնվող սննդամթերքից, իրեն մասնաբաժին հատկացնելու համար, առանձնացնի որոշակի չափաբաժիններ», «2019թ. հունվարի 17-ին, օրենքով սահմանված կարգով իրականացված խուզարկության արդյունքում մանկապարտեզի տնօրենի աշխատասենյակից հայտնաբերվել եւ առգրավվել է 2019թ. հունվարի 15-17-ն ընկած ժամանակահատվածում խոհարարի օժանդակությամբ առանձնացված սննդամթերքը: 2019թ. հունվարի 21-ին մանկապարտեզի տնօրենը ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հանցագործություն կատարելու կասկածանքով»,- մասնավորապես ասված էր Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ:

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործը ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով է: Նշված դրույթը վերաբերում է յուրացնելուն կամ վատնելուն՝ հանցավորին վստահված ուրիշի գույքը հափշտակելուն, որն արվել է առանձնապես խոշոր չափերով: Նշված արարքը, ըստ մեջբերված դրույթի, պատժվում է ազատազրկմամբ 5-8 տարի ժամկետով:

Նշենք, որ ըստ հավաստի տեղեկությունների, երեխաների սննդից յուրացված մասը տնօրենն ուղարկել է իր ընտանիքին պատկանող ռեստորան: Մեզ նաեւ հայտնի դարձավ, որ Գայանե Հովհաննիսյանի որդին աշխատում է Երեւանի քաղաքապետարանի աուդիտի բաժնում, որպես տեսուչ: Իսկ ամուսինը ՀՀ վերահսկիչ պալատի չորրորդ վարչության պետն է:

Իր բարեկարգությամբ միանգամից աչքի ընկնող «Լապտերիկ» մանկապարտեզը, որը գտնվում է Էրեբունի վարչական շրջանում, վերանորոգվել է անցյալ տարի՝ «Լույս» եւ «Բիայնա» բարեգործական հիմնադրամների աջակցությամբ: Վերաբացման տոնական միջոցառման ժամանակ, որին, ի դեպ, ներկա էին այն ժամանակ առաջին տիկին Ռիտա Սարգսյանն ու քաղաքապետ Տարոն Մարգարյանը, տնօրեն Գայանե Հովհաննիսյանն ասել էր. «198 երեխա է հաճախում մանկապրտեզ: Ուղղակի անապահով ընտանիքների երեխաներ են հիմնականում»:

Տպել
7325 դիտում

Եվրոպական գրանդ ակումբները չեն թերագնահատում Եվրո 2019. նրանց ամենատես սկաուտները Երեւանում են

Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ «Իմ քայլը» կաջակցի «Իմ ուղի» ուսումնավերականգնողական կենտրոնի կառուցմանը (լուսանկարներ)

Երեկվա ակցիան ոչ թե ինքնաբուխ հավաք էր, այլ մի քանի անձանց կողմից կազմակերպված սադրանք. Վանեցյան

Դու օրը 10 հազարով կարո՞ղ ես տուն պահել. բողոքի ակցիայի մասնակիցը՝ Պապիկյանին. Իջեւանում կրկին լարված է

Հունիսին «Ժպիտների քաղաք» հիմնադրամը 58 երեխայի և երիտասարդի է օգնել. ամենափոքրերը 1 տարեկան են

Վերապատրաստում են անցել ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի կին զինծառայողները

2000-5000-ական դրամ․ ՌՈ-ն բացահայտել է զորացրված զինծառայողներից դրամահավաքի դեպք

Որպես անհետ կորած որոնվող մայրը և դուստրը հայտնաբերվել են

Սխալ է ու հիասթափեցնող․ Ռուսաստանը պատրաստ է Թուրքիային Սու-35 կործանիչներ մատակարարել

Հայաստանի թավշյա հեղափոխությանը նվիրված լուսանկարչական ցուցահանդես է բացվել Վարշավայում

Կարծում եմ, որ այսօր այս հարցի լուծումը վերջնական կտրվի. Արթուր Վանեցյան

Մեկնարկել են Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

Իջեւանում է գտնվում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը

Լոռու մարզի Սվերդլով գյուղում գայլերը հոշոտել են 25 մանր եղջերավոր անասուն

Խորհրդարանի ղեկավարը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

ՀԴՄ-ները քիչ են. տրամադրվելու են միայն սահմանամերձ գյուղերում հաշվառված եւ գործող հարկ վճարողներին. ՊԵԿ

ՍԴ-ն կասեցնում է Քոչարյանի գործի վարույթները եւ դիմում ՄԻԵԴ-ին ու Վենետիկի հանձնաժողովին․ նոր զարգացում

Հայկական շոու-բիզնեսի ապագա մայրիկները (լուսանկարներ)

Իշխանությունը դատապարտված է դատական համակարգում բարեփոխումներ անել, հակառակ դեպքում 1 մմ իսկ առաջ գնալու շանս չունենք

Մարտունիում տղամարդ աշխատակիցների կարիքը մեծ է. բոլորը արտագնա աշխատանքի են մեկնել