Այս պարագայում ես կարծիք չունեմ. դպրոցի տնօրենը՝ նախարարի ֆեյսբուքյան գրառման մասին

«Այսօր անակնկալ այցելել եմ Վահան Թեքեյանի անվան թիվ 92 դպրոց: Այցի արդյունքում տնօրենը կստանա նկատողություն՝ առաջին դասարանցիներին մի քանի քառակուսի մետր տարածքում տեղավորելու եւ նորմերը չպահպանելու համար: Նկատողության ծանրությունը կախված կլինի տնօրենի զեկուցագրից եւ հետագա ուսումնասիրությունների արդյունքներից»,- ֆեյսբուքյան իր էջում այսօր հայտարարել է կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

Նախարարի գրառումից պարզ չի դառնում՝ ինչ պատճառով է առաջացել նկարագրված իրավիճակը. դա մի՞շտ է այդպես, ժամանակավո՞ր բնույթ է կրում, որը, հնարավոր է, ստեղծվել է ցուրտ եղանակով պայմանավորված, դասարաններում աշակերտների քանա՞կն է թույլատրելիից ավելի, թե՞ այլ հանգամանքներ կան:

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող թիվ 92 դպրոցի տնօրեն Ծովինար Մարդանյանը, պատասխանելով մեր հարցմանը, ասաց. «Պատահական այցով նախարարը մտել է դպրոց, հավանաբար ջեռուցման հետ կապված ստուգում էր անցկացնում: Ջեռուցումը նորմալ է եղել բոլոր դասարաններում: Նույնիսկ +24 +25 աստիճանի է հասել կոնկրետ մեր ցուցանիշով (ինքը չի նայել սանդղակները): Դասասենյակներում բավականին տաք է»:

Տնօրենի փոխանցմամբ՝ դպրոցում գործում է երկու առաջին դասարան: Մեկում աշակերտների թիվը 17 է, մյուսում՝ 19: Ու քանի որ այն մասնաշենքը, որտեղ նրանց դասասենյակներն են, հյուսիսային կողմում է, որոշել են տեղափոխել հարավային՝ ավելի տաք մասնաշենք: Դա, ըստ տնօրենի, արվել է ընդամենը օրեր առաջ՝ հունվարի 21-ին, երբ սովորողները վերադարձել են ձմեռային արձակուրդից, իսկ Հիդրոմետ ծառայությունը ջերմաստիճանի նվազում է կանխատեսել:

«Մեր այն մասնաշենքը, որտեղ իրենք են նստում, հյուսիսային կողմ է, ու բոլորովին արեւ չի ընկնում: Ինչքան էլ ջեռուցում ենք, այդքան լավ չի տաքանում: Մենք փոքրիկ դասասենյակներում էինք երեխաներին նստեցրել: Այդ դասասենյակները մի քիչ ավելի փոքր են իրենց նախկին դասասենյակներից, իսկապես փոքր դասասենյակներ են: Եթե կհիշեք, կոմունիստների ժամանակ դասասենյակները որ կիսում էին, փոքր դասարաններ էին լինում, այ այդպես էինք նստեցրել երեխաներին: Իրենք թվով քիչ են՝ 17-19 հոգի: Հիդրոմետ ծառայության տվյալներով՝ ջերմաստիճանը 10-15 աստիճանով իջնելու էր, դա մի քիչ մտավախություն առաջացրեց, որ եթե դրսի ջերմաստիճանը լինի -10, ներսինը հաստատ չենք կարող +20-ով ապահովել, որովհետեւ 30 աստիճանի տարբերություն հյուսիսային կողմում աբսուրդ կլիներ մտածելը: Այդ ջեռուցման համակարգը այնքան բարձրի վրա ենք դնում, որ մի ծայրից մինչեւ հասնում է ամենածայրամասային կաբինետները, ինչքան ուզում է լինել, այդ անցման տեղում ինքը արդեն իր հզորությունը կորցնում է»,- ասաց Ծովինար Մարդանյանը՝ հավելելով. «Ընդամենը դա էր պատճառը, որ երեխաներին տեղափոխեցինք՝ ծնողների հետ համաձայնեցնելով: Միայն երեխաների մասին մտածելով ենք տարել, որ հանկարծ չսառեն, չհիվանդանան»:  

Դպրոց այցելած Կրթության եւ գիտության նախարարը տնօրենին հայտնել է իր դժգոհությունը, կարգադրել երեխաներին վերադարձնել իրենց նախկին դասասենյակները: «Կարգադրությունը ես ընդունել եմ, մյուս մասնաշենքը կջեռուցենք, երեխաները կտեղափոխվեն այնտեղ»,- նշեց Վահան Թեքեյանի անվան դպրոցի տնօրենը:

Իսկ այն մասին, որ նախարար Հարությունյանն իրեն նկատողություն հայտարարելու վերաբերյալ գրառել է սոցիալական կայքում, Ծովինար Մարդանյանը որեւէ կարծիք չհայտնեց: Նկատենք, որ այդ գրառումն օգտատերերի շրջանում տեղիք էր տվել հակասական գնահատականների: Մի մասը համոզմունք էր հայտնում, որ նկատողություն տալու մասին կարիք չկար հայտարարել ի լուր աշխարհի, մյուս մասն էլ այն կարծիքին է, որ դա է աշխատելու ճիշտ ձեւը, ինչը մյուսներին էլ կմղի սթափության: «Գիտե՞ք ինչ, նախարարը իր կարծիքն ունի, եւ ես այսօր շատ փոքր մարդ եմ, որ ինչ-որ մի կարծիքի հակասեմ: Այս պարագայում ես կարծիք չունեմ, որովհետեւ ինչպես ճիշտ է համարել, այդպես է վարվել: Ուրեմն ճիշտը սա էր»,- արձագանքեց Ծովինար Մարդանյանը:

Նրա ղեկավարած ուսումնական հաստատությունը հիմնական դպրոց է, մինչդեռ Կրթության եւ գիտության նախարարության ենթակայությամբ գործում են ավագ դպրոցները: Եվ այդ դեպքում հարց է առաջանում, թե նախարարն ի՞նչ իրավական հիմքով կարող է կարգապահական տույժ կիրառել հիմնական դպրոցի տնօրենի նկատմամբ: ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը պարզաբանեց, որ ավագ դպրոցներից բացի, նախարարության ենթակայությանն է պատկանում Վահան Թեքեյանի անվան թիվ 92 հիմնական դպրոցը, եւ դա միակ բացառությունն է:

Վերադառնալով դասարաններում պահպանման ենթակա նորմերին՝ նշենք, որ դրանք սահմանվում են առողջապահության նախարարի 2017 թվականի մարտի 28-ի N12-Ն հրամանով: Դրանից պարզ է դառնում, որ դասարաններում յուրաքանչյուր սովորողին պետք է բաժին ընկնի 2 քմ տարածք: Իսկ օդի ջերմաստիճանը առնվազն պետք է լինի 18-22 աստիճան ցելսիուս:

Տպել
12321 դիտում

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է