Մոմ առեք. ճգնաժամի սպասելիս

26/01/2019 schedule16:35

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի հունվարի 26-ի համարում

Արդեն 5 օր է, ինչ դադարեցված է Հայաստանի գազամատակարարումը: Ներկայումս մենք սպառում ենք մեր գազապահեստարաններում ամբարված գազը, որի ծավալները, հասկանալի է, սահմանափակ են: Երեկվա դրությամբ բացի «Հրազդան ՋԷԿ»-ից այլ սպառողների գազամատակարարումը դեռ չէր սահմանափակվել: Գազամուղի վերականգնման ժամկետների անորոշությունը ստիպում է մտածել, թե ինչ իրավիճակ կստեղծվի Հայաստանում, եթե վերջանա նաեւ գազապահեստարանների պարունակությունը, այսինքն, եթե պարզ ասենք, Հայաստանը ընդհանրապես մնա առանց գազի:  «Հայռուսգազարդը» հավաստիացնում է, որ գազի սպառման սահմանափակումները ամենավերջիններից մեկը կհասնեն բնակչությանը: Մի պահ պատկերացնենք, որ սկսվել է գազի սպառման ամենախիստ սահմանափակման ռեժիմը:

Այնքան խիստ, որ բնակչությունն արդեն գազ չի ստանում: Ի՞նչ կկատարվի: Գազամատակարարումը դադարեցնելու պարագայում բնակիչներն իրենց տների ջեռուցումը կսկսեն իրականացնել էլեկտրաէներգիայի հաշվին: Այլ կերպ ասած, ամբողջ բեռը կընկնի էլեկտրական ցանցերի վրա: Ինչքանո՞վ, պատկերավոր ասած, ծանր կլինի այդ բեռը: Այս հարցին հստակ պատասխանող որեւէ պաշտոնական վերլուծություն չկա: Այդ բեռի «ծանրությունը» կախված է բազմաթիվ գործոններից: Մասնավորապես՝ օդի ջերմաստիճանից. որքան ցուրտ լինի դրսում, այդքան բեռը, բնականաբար, մեծ կլինի: Կախված է նաեւ բնակչության գնողունակությունից. որքան բարձր է գնողունակությունը, այդքան էլէներգիայի նկատմամբ պահանջարկը մեծ կլինի, այդքանով էլ բեռը կմեծանա: Այդուհանդերձ, որոշակի մոտավորությամբ մեզ սպառնացող պատկերը կարելի է ուրվագծել:

Այսպես: Ըստ «Հայռուսգազարդի» տվյալների, այսօր Հայաստանում գազամատակարարումից օգտվում են ավելի քան 360 հազար բնակիչ-բաժանորդներ: Նրանք բոլորով միասին օգտագործում են օրական ավելի քան 2 մլն խմ գազ: Սովորաբար նման հաշվարկներ կատարելիս ելնում են այն ցուցանիշից, որ մեր ՋԷԿ-երում մեկ խորանարդ մետր գազի այրումից ստացվում է 3 կվտ ժամ հոսանք: Այսինքն՝ մեկ խմ գազից ստացվող ջերմությանը համարժեք ջերմություն ստանալու համար, ըստ այս հաշվարկի, պետք է «այրել» 3 կվտ.ժ. էլէներգիա: Բնակարաններում, ի դեպ, հարաբերակցությունը զգալիորեն ավելի բարձր է` մեկ խմ գազին փոխարինում է 4-5 կվտ ժամ հոսանք: Մի խոսքով, գազից զրկված բնակիչը իր տան սովորական ջերմությունը պահպանելու համար մեկ խմ գազի փոխարեն պետք է օգտագործի 4-ից 5 կվտ ժամ:

Գազի 360 հազար բնակիչ-բաժանորդների անցումը էլէներգիայով բնակարանների ջեռուցմանը պարզապես անկանխատեսելի հետեւանքներ կարող է ունենալ, եւ ահա թե ինչու: «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ից մեզ տրամադրած տեղեկատվության համաձայն, հունվարի 21-ին ՀՀ-ում սպառվել է 16,8 մլն կվտ ժամ էլէներգիա: Իսկ հունվարի 24-ին` 18,2 մլն: Բնակիչներին գազից զրկելու հետեւանքով ամենամոտավոր հաշվարկներով հանրապետությունում էլէներգիայի օրական սպառումը կարող է ավելանալ միանգամից մինչեւ 50 տոկոսով: Եթե սրան գումարենք նաեւ ջերմաստիճանի զգալի նվազումը, ինչը կանխատեսում են մեր օդերեւութաբանները, օրական սպառումը կարող է հասնել նույնիսկ 30 մլն կվտ ժամի:

Այդքան էլէներգիա արտադրելու հնարավորություն Հայաստանում կա, եւ խնդիրն այստեղ չէ: Խնդիրն այն է, որ մեր ցանցերը կարող են պարզապես չդիմանալ այդ ծանրաբեռնվածությանը: Այդպես սովորաբար լինում է Ամանորի նախօրեին, երբ բնակչությունը սկսում է, պատկերավոր ասած, անխնա օգտագործել էլէներգիան: Դրա հետեւանքը լինում է այն, որ չդիմանալով ծանրաբեռնվածությանը՝ ցանցերում վթարների թիվը կտրուկ աճում է: Այսինքն՝ այն, ինչ կատարվեց անցած տարվա դեկտեմբերի վերջին օրերին: Բայց պետք չէ մոռանալ, որ այդ ժամանակ գազամատակարարման հետ որեւէ խնդիր չկար, եւ նաեւ օդի ջերմաստիճանն էր դրական: Իսկ ծանրաբեռնվածության պատճառով տեղի ունեցող վթարները արդեն շղթայական ռեակցիայի էֆեկտ են թողնում:

Ցանցում վթարի պատճառով մի քանի ժամ հոսանքազրկված բնակիչը էներգամատակարարման վերականգնման պարագայում, բնականաբար, «ետ է բերելու բացթողածը»` միացնելու է բոլոր էլեկտրաջեռուցման սարքերը: Սա իր հերթին էլ ավելի մեծ բեռ է առաջացնելու, որը նոր վթարների պատճառ է հանդիսանալու եւ այսպես շարունակ: Սա որեւէ կերպ կանխելու, բնակիչների կողմից էլէներգիայի օգտագործումը սահմանափակելու որեւէ մեխանիզմ գոյություն չունի: Իսկ սրանից արդեն ճգնաժամի հոտ է գալիս: Այնպիսի ճգնաժամ, որի հետեւանքների վերացումը երկար ժամանակ եւ ֆինանսական մեծ ծախսեր է պահանջելու: Մի խոսքով, գազամատակարարման շուտափույթ վերականգնումը չափազանց մեծ կարեւորություն ունի Հայաստանի համար: Իսկ եթե առաջիկա գոնե մեկ շաբաթվա ընթացքում գազամուղը վերականգնելու հույսերը չարդարանան, ապա սպասվող ճգնաժամին դիմակայելուն ուղղված ամենահեռատես քայլը կլինի հնարավորինս մեծ քանակությամբ մոմեր ձեռք բերելը:  

Հայկ Գեւորգյան

Տպել
1481 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում