ԵՊՀ մասնաճյուղի դասախոսը հայտարարում է, որ ղեկավարն իրեն հետապնդումների է ենթարկում

Երեւանի պետական համալսարանի Իջեւանի մասնաճյուղի մանկավարժության եւ հոգեբանության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Լիանա Հարությունյանը վստահեցնում է, որ տնօրենի պաշտոնակատար Արտակ Ցուցուլյանն իրեն հետապնդումների է ենթարկում՝ նպատակ ունենալով ամեն կերպ հեռացնել զբաղեցրած պաշտոնից եւ այնտեղ տեսնել ցանկալի մարդու:

Ցուցուլյանն արդեն մի անգամ նրան ազատել է աշխատանքից: Բայց դատարանը վճռել է, որ դրա համար չկային հիմնավոր պատճառներ: 2018 թվականի օգոստոսին Լիանա Հարությունյանը հայցադիմում է ներկայացրել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ «Երեւանի պետական համալսարան» հիմնադրամի՝ պահանջելով անվավեր ճանաչել աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին հրամանը, վերականգնել իրեն նախկին աշխատանքում եւ բռնագանձել հարկադիր պարապուրդի գումարը: Դատարանը բավարարել է հայցը, եւ Լիանա Հարությունյանը 2019 թվականի հունվարի 8-ից դարձյալ գնում է աշխատանքի:

Տիկին Հարությունյանը մեզ հետ զրույցում պատմում էր, որ 2018 թվականի մայիսին, երբ Ցուցուլյանը դեռ տնօրենի պաշտոնակատար չէր եւ, կրկին որպես ժամանակավոր պաշտոնակատար, ղեկավարում էր ընդհանուր մաթեմատիկայի եւ բնագիտության ամբիոնը, ուսանողները ԵՊՀ մասնաճյուղի փոխտնօրենի պաշտոնում առաջադրել էին իրենց երկուսի թեկնածությունը: Լիանա Հարությունյանը, սակայն, հանել է իր թեկնածությունը՝ հօգուտ ավելի երիտասարդ գործընկեր Արտակ Ցուցուլյանի: Բայց հետագայում, երբ վերջինս արդեն տնօրենի պաշտոնակատար էր, Հարությունյանը ցանկություն է հայտնել աշխատել փոխտնօրեն: Այդ մասին, ըստ նրա, հայտնել է Ցուցուլյանին, նա էլ առաջարկել է ստորագրահավաք անցկացնել: Բայց երբ ինքն արել է դա, տնօրինության նիստում Ցուցուլյանը զայրացել է ու հայտարարել, որ Հարությունյանն ինքնագործունեությամբ է զբաղվել՝ առանց իր կարծիքը հարցնելու: Նրան մեղադրել է «ոչ վայել բառապաշարով իրեն վիրավորելու, անհամեստ ու անբարեմիտ պահվածքով լարվածություն ստեղծելու» համար:

Բայց դատարանն, ինչպես նշեցինք, որոշել է, որ խախտվել են մանկավարժական գիտությունների թեկնածու, Իջեւանի մասնաճյուղի մանկավարժության եւ հոգեբանության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Լիանա Հարությունյանի իրավունքները, որն այդ ամբիոնը ղեկավարել է 2016-2018 թվականներին:

Այժմ, ըստ մեր զրուցակցի, մրցույթ է հայտարարվել նշված ամբիոնի վարիչի պաշտոնը զբաղեցնելու համար: Նա պնդում է, որ դրա նպատակը հիմա էլ այս եղանակով իրենից ազատվելն է: Լիանա Հարությունյանը չի համապատասխանում հավակնորդներին ներկայացվող պահանջներին, մասնավորապես չունի դոցենտի կամ պրոֆեսորի գիտական կոչում: Բայց նկատում է, որ այլ ամբիոնների ու ֆակուլտետների դեպքում ղեկավար ընտրելու համար մրցույթներ չեն հայտարարվել:

«Ըստ երեւույթին ինքը վախեցավ աշխատակազմի եւ ուսանողների այդ ստորագրություններից: Կարող է ուրիշին՝ իր մոտիկին էր ուզում նշանակել: Ես ոչ մի վատ բան չէի արել, որ նա ինձ ազատեր: Հետո նա այդ իրավունքը չուներ: Ես ուսանողների կողմից հարգված, ընդունված, անկաշառ մարդ եմ, բաժնի վարիչ եմ, դասախոս եմ: Ինձ այսօր չեն կարող մեղադրել, ասել՝ այսինչ բանը այնպես չես արել»,- նկատեց Լիանա Հարությունյանը: Անդրադառնալով իր ղեկավարած ամբիոնի վարիչի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթին, պնդեց. «Դա հետապնդում է: Մենք դեկաններ ունենք, որոնց ինքը նշանակել է, որոնք ընդամենը ասիստենտներ են, ոչ մի դոցենտ չեն: Հետապնդում է ինձ, ես ինքս մանկավարժական գիտությունների թեկնածու եմ, մասնաճյուղում միակը: Հիմա ամեն ինչ անում են, որ ուրիշի նշանակեն: Այստեղ կա ֆրանսերենի ամբիոն, որի ամբիոնի վարիչը անգամ պաշտպանած չէ, սակայն դասախոս է, ասիստենտ: Այդտեղ մրցույթ չի հայտարարվել: Նույնը հայոց պատմության ամբիոնում է: Սա նշանակում է հետապնդում: Ես կպած չեմ այստեղից, իմ այսքան պայքարը ճշտի համար է: Դա է ընդամենը: Այս մարդն ընկել է իմ հետեւից, պլաններ է մշակում, որ ինձ սկզբից ամբիոնի վարիչությունից հանի, հետո էլ նաեւ աշխատանքից: Դա փաստ է, դա բոլորը գիտեն»: Նա, միեւնույն ժամանակ, ընդգծում է, որ աշխատանքից մինչեւ այժմ ազատել է տարբեր գիտություների թեկնածուների, իսկ նրանց փոխարեն աշխատանքի է ընդունում իր մտերիմներին, այդ թվում՝ 73 տարեկանն անց մարդկանց:

ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Արտակ Ցուցուլյանը հայտարարեց, որ Լիանա Հարությունյանի նկատմամբ որեւէ հետապնդում չի իրականացվում եւ որ ընթացիկ ուսումնական տարվա սկզբին մրցույթ է հայտարարվել բոլոր ամբիոններում: «Առաջին կիսամյակում բոլոր ամբիոնների վարիչների մրցույթ է հայտարարվել: Իրենց ամբիոնում եւս մրցույթ էր կայացել: Հետո դատարանի վճռով վերականգնվել է (Լիանա Հարությունյանը-խմբ.), մրցույթը չեղարկել ենք: Բայց եթե մնացած բոլոր ամբիոններում իրականացվել են մրցույթներ, ինչու պետք է իրենց ամբինում չիրականացվի: Հիմա նորից մրցույթը հայտարարել ենք»,- ասաց Արտակ Ցուցուլյանը: Հավելեց, որ նախկինում հայտարարված մրցույթներից չկայացած է համարվել միայն ֆրանսերենի ամբիոնի վարիչի մրցույթը, որովհետեւ որեւէ թեկնածու չի առաջադրվել: Բայց նոր մրցույթ չի հայտարարվում, որովհետեւ Ֆրանսերենի ամբիոնը, որպես այդպիսին, առաջիկայում չի գործելու: «Եթե ամբիոնի վարիչի մրցույթ է հայտարարվել նաեւ մնացած ամբիոններում, ընդ որում ամբիոններ կան, որտեղ այդ մրցույթի արդյունքում ամբիոնի վարիչ է փոխվել, ինչ-որ միտում եղե՞լ է, ինչ-որ մեկի դեմ կամ կո՞ղմ ենք եղել: Բաց մրցույթ է հայտարարվել: Ըստ կարգի՝ մենք իրավունք էլ չունենք չհայտարարելու այդ մրցույթը, որովհետեւ ժամանակավոր պաշտոնակատարներ են եղել տարիներ շարունակ: Հիմա գոնե հստակ կհասկանանք՝ ինչ է կատարվում: Նույնը նաեւ հետագայում՝ դեկանների համար»,- շարունակեց ԵՊՀ մասնաճյուղի ղեկավարը:

Անդրադառնալով Լիանա Հարությունյանի հետ համատեղ աշխատանքին ու տարաձայնություններին, ասաց. «Եթե իր գործը նորմալ կատարի, ես որեւէ խնդիր չեմ տեսնում»: Դիտարկմանը, թե ինքը նրան ազատել է՝ փաստորեն, առանց դրա համար հիմնավոր պատճառներ ունենալու, Արտակ Ցուցուլյանը պատասխանեց. «Դե դա արդեն վիճարկելի հարց է՝ ունենք, թե չունենք եւ ինչու այդպես ստացվեց: Դա արդեն առանձին խոսակցության թեմա է, ինչ որ եղել է, ավարտվել է»: Հետաքրքրվեցինք նաեւ, թե իր աշխատանքի մեջ հատկապես ինչում է թերանում Լիանա Հարությունյանը, եթե ինքը պնդում է, որ նա գործը լավ չի կատարում: «Ես խնդիր չունեմ իր հետ, անկեղծ ասած, ով էլ ուզում է լինի, ոնց էլ աշխատի: Հետապնդման խնդիր չկա: Մարդիկ ինչ-որ սեւեռուն մտքեր են ունենում եւ դրա հետեւից են ընկնում: Չեմ հասկանում ինչ են ուզում: Ես նպատակ չեմ ունեցել իրեն հեռացել աշխատանքից, իր քայլերն են դրդել դրան»,- ասաց Ցուցուլյանը:

Իսկ թե ինչ քայլերի մասին է խոսքը, նա կրկին չմանրամասնեց. «Դա հեռախոսային զրույց չէ: Ամեն դեպքում ինքը դատով հաղթել է, լավ է արել, վերականգնվել է, եկել է, թող իր գործն անի, ինչ ասեմ»:

Տպել
6841 դիտում

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)