Սփյուռքին հաճոյանալիս. ՀՅԴ-ով դեպի մուլատ նախագա՞հ

31/01/2019 schedule10:20

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի հունվարի 31-ի համարում

Երբ կոալիցիան քաղաքական կոնսենսուսով ընդունում էր սահմանադրական փոփոխությունների նախագիծը, այդ ժամանակ Դաշնակցությունը համաձայնել էր զիջել իր համար սկզբունքային մի քանի դրույթներ՝ երկքաղաքացիության իրավունքը Սահմանադրությամբ ամրագրելու դիմաց։ Աշխատանքային այդ քննարկումների ժամանակ բոլոր պատասխանատու դաշնակցականները միաբերան պնդում էին, թե չի կարելի անտեսել այնպիսի լուրջ կապիտալը, ինչպիսին Սփյուռքն է, ուստի երկքաղաքացիության իրավունքը Սահմանադրությամբ ամրագրելը բխում է առաջին հերթին Հայաստանի քաղաքական, տնտեսական եւ սոցիալական շահերից։

Եւ քանի որ երկքաղաքացիության իրավունքի դեպքում հիմնական վիճահարույց խնդիրը ընտրելու եւ ընտրվելու իրավունքի հարցն էր, բոլոր այդ քննարկումների ժամանակ ՀՅԴ ներկայացուցիչները հրապարակավ հայտարարել են, որ ընտրելու եւ ընտրվելու իրավունք երկքաղաքացիներին չի տրվելու, եւ այդ հարցը ավելի շատ  բարոյական, քան իրավական հարթության վրա պետք է դիտարկել։ Ուստի, քաղաքական պայմանավորվածությունը եղել է այն շրջանակում, որ սահմանադրական փոփոխություններից հետո մշակվող օրենքը բացառելու է երկքաղաքացիների ընտրելու եւ ընտրվելու իրավունքը։ Սակայն Հայ հեղափոխական դաշնակցության մշակած երկքաղաքացիության հայեցակարգում, որն առաջիկա օրերին ներկայացվելու է նա՛խ կոալիցիայի խորհրդին, այնուհետեւ՝ խորհրդարանին, եւ միայն դրանից հետո դրվելու է հասարակական լայն քննարկման, արդեն իսկ խախտված է ձեռք բերված քաղաքական համաձայնությունը։

Ըստ մշակված հայեցակարգի, երկքաղաքացիները, որոշակի կեցության ձեւերի պայմաններում, կարող են ստանալ ընտրելու եւ ընտրվելու իրավունք։ Մասնավորապես, ըստ ՀՅԴ խմբակցության քարտուղար Հրայր Կարապետյանի, եթե ԱՄՆ քաղաքացի մեր հայրենակիցը, որը երկքաղաքացիության օրենքի ընդունումից հետո կարող է ստանալ նաեւ ՀՀ քաղաքացիություն, մեկ տարի կապրի Հայաստանում, ապա նա կստանա ՏԻՄ ընտրություններում ընտրելու իրավունք։ Եթե նա երեք տարի կապրի Հայաստանում, ապա երկքաղաքացին արդեն կարող է ոչ միայն ընտրել, այլ նաեւ իր թեկնածությունն առաջադրել տեղական ինքնակառավարման մարմիններում։ Երեք տարի ՀՀ-ում մշտապես բնակվող երկքաղաքացին իրավունք է ստանում մասնակցել խորհրդարանական ընտրություններին, իսկ հինգ տարվա մշտական կեցությունից հետո նաեւ  առաջադրվել պատգամավորության թեկնածու։

Ինչ վերաբերում է նախագահական ընտրություններին, ապա հինգ տարի մշտապես բնակվող սփյուռքահայը կարող է ընտրել Հայաստանի նախագահին, իսկ տասը տարի մշտապես ՀՀ-ում բնակված երկքաղաքացին կարող է իր թեկնածությունն առաջադրել Հայաստանի նախագահի պաշտոնում։ Այսինքն, ՀՀ քաղաքացու եւ երկքաղաքացու ընտրական իրավունքները Դաշնակցության ներկայացրած երկքաղաքացիության հայեցակարգով, ըստ էության, նույնացվում են։ Հրայր Կարապետյանն, իհարկե, պնդում է, թե հայեցակարգային այդ սկզբունքները մշակելով՝ իրենք որեւէ քաղաքական համաձայնություն չեն խախտում, քանզի այն, ինչ իրենք ներկայացրել են, այդ ամենը դեռ քննարկելի է։ Սակայն մասնավորապես կեցության որոշակի ձեւերի դեպքում երկքաղաքացուն ընտրական իրավունք տալը բավականին հետաքրքիր մեկնաբանություններ կարող է ստանալ ներկայացված հայեցակարգի մեկ այլ դրույթի միջոցով, ըստ որի երկքաղաքացիություն կարող են ստանալ միայն էթնիկ հայերը:

Իսկ ո՞վ իրավունք ունի համարվելու հայ։ Բնականաբար, հայը նա է, ում հայրն ու մայրը հայ են։ Ինչ վերաբերում է խառնածիններին, ասենք՝ օրինակ, չինացու կամ հայի խառնուրդին, ապա այդ խառնուրդը չափահաս դառնալուց հետո ինքը պետք է որոշի իր ազգությունը՝ հա՞յ է, թե՞ չինացի։ Ու եթե, ասենք, նման սուրոգատը որոշի, որ ինքը ուզում է հայ լինել եւ երկքաղաքացիության օրենքի ընդունումից հետո 10 տարի մշտապես բնակվի Հայաստանում, ապա իրավունք է ստանում առաջադրվելու ՀՀ նախագահի թեկնածու։ Եւ եթե պատմական այդ ժամանակահատվածում հայ ժողովուրդը էկզոտիկայի հանդեպ թուլություն ունենա, ապա, շարունակելով ՀՅԴ հայեցակարգի տրամաբանությունը, չի բացառվում, որ 2017 թվականին ՀՀ նախագահ լինի, ասենք, Պարգեւ Վան Չուն Լինը։

Իսկ եթե հանկարծ նման սուրոգատը ծնվի, օրինակ, հայ եւ թուրք ծնողներից, ապա հայտնի չէ, թե մասնավորապես դաշնակները ինչպես են դրա տակից դուրս գալու։ Ինչեւէ, երկքաղաքացիության հայեցակարգի հաջորդ դրույթը վերաբերում է զինապարտության խնդրին։ Ո՞ր երկրի բանակում պետք է ծառայի երկքաղաքացին։ Ըստ Հրայր Կարապետյանի, այդ հարցը միանգամայն կարգավորելի է միջազգային տարբեր կոնվենցիաներով, ինչը արդեն իսկ կիրառվում է տարբեր երկրներում։ Այսինքն, եթե երկքաղաքացիության օրենքի ընդունումից եւ երկքաղաքացիություն ստանալուց հետո քաղաքացին արդեն հասցրել է ծառայել իր առաջին հայրենիքի բանակում, ապա խնդիրը փակվում է, իսկ եթե դեռ չի ծառայել, ապա Դաշնակցության առաջարկած հայեցակարգի համաձայն նա պետք է իր ծառայությունը կրի Հայաստանում։

Բայց, եթե այդ ծառայության անցկացման համար կառաջանան տեխնիկական օբյեկտիվ պատճառներ, ապա, ըստ Հրայր Կարապետյանի, նրանց դեպքում եւս պետք է կիրառել այլընտրանքային զինծառայության մոդելը։ Դա, իհարկե, չի ենթադրում, որ ԱՄՆ-ում բնակվող երկքաղաքացին պետք է գնա եւ Կալիֆորնիայի հայկական ծերանոցում սոցիալական աշխատանք կատարի։ Այլ, ըստ Հրայր Կարապետյանի, նա ընդամենը պետք է զինծառայության ժամկետի ընթացքում պետական տուրք մուծի Հայաստանի Հանրապետությանը։ Հաջորդ կարեւորագույն խնդիրը երկքաղաքացու հարկային պարտավորություններն են։ Երկքաղաքացին իր ո՞ր հայրենիքի առաջ պետք է կատարի ֆիզիկական անձի հարկային պարտավորությունները:

«Երկքաղաքացին պետք է կատարի բոլոր այն հարկային պարտավորությունները, ինչը կատարում են ՀՀ քաղաքացիները։ Երկքաղաքացիները որեւէ այլ արտոնություն, քան ունեն ՀՀ քաղաքացիները, չեն ստանալու։ Միայն այն բարոյական արտոնությունը, որ նրանք նաեւ ՀՀ քաղաքացի են, կարծում եմ, դա լուրջ արտոնություն է»,- ասում է ՀՅԴ խմբակցության քարտուղարը։ Հասկանալի է, որ Դաշնակցության մշակած երկքաղաքացիության այս հայեցակարգը դժվար թե ընդունվի կոալիցիայի մնացած երկու կուսակցությունների կողմից, որովհետեւ ընդամենը վերջերս ավստրիական «Շտանդարտ» թերթին տված հարցազրույցում ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ասել էր, թե ինքը դեմ է սփյուռքահայերին ընտրական իրավունք տալուն, իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, մեզանից տեղեկանալով Դաշնակցության մշակած երկքաղաքացիության հայեցակարգի հիմնադրույթներին, շատ անտարբեր նկատեց, թե դա լինելու բան չի։

Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին, ապա այդ կուսակցությունը պատրաստվում է իր մշակած հայեցակարգը դնել հասարակական լայն քննարկման։ Կարեւորը աղմուկն է, ու եթե անգամ այդ հայեցակարգն իշխանությունը կրող մնացած քաղաքական ուժերի կողմից մերժվի, ՀՅԴ-ի համար պրոբլեմ չէ. ավելի լավ, նախընտրական այս շրջանում 9 միլիոնանոց Սփյուռքը վերջապես կհասկանա, թե  մայր հայրենիքում ովքե՞ր են իր բարեկամներն ու թշնամիները։

Նաիրա Զոհրաբյան

Տպել
1206 դիտում

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար