Նորարարությունն է լինելու ապագա զարգացման լոկոմոտիվը, և Հայաստանն այստեղ շատ լավ դիրքերում է. նախագահ

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող` Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է Հայկական բարեգործական ընդհանուր միության 90-րդ Ընդհանուր ժողովի շրջանակում անցկացված ձեռնարկատիրության, նորարարության և քննադատական մտածողության թեմայով կոնֆերանսին։ 

Հանդես գալով ելույթով՝ Հանրապետության նախագահ, ՀԲԸՄ տնօրենների կենտրոնական խորհրդի անդամ Արմեն Սարգսյանը մասնավորապես նշել է, որ ՀԲԸՄ- ն և՛ համաշխարհային, և՛ մաքուր հայկական կառույց է, որը ծառայում է ոչ միայն մեր ժողովրդի, այլև ողջ մարդկության շահերին: 

«Մենք մուտք ենք գործում սրընթաց էվոլյուցիայի ժամանակաշրջան,- ասել է նախագահ Սարգսյանը:- Դրա ակունքներում 20-րդ դարում արված հետազոտություններն են, գիտական հայտնագործությունները մաթեմատիկայի, ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության ոլորտներում, նոր աշխարհի օրենքների հայտնագործումը, որոնք քվանտային օրենքներ են, քվանտային մեխանիկան՝ մինչև հարաբերականության տեսությունը, գրավիտացիան և այլն: 20-րդ դարում մենք զբաղվում էինք հետազոտություններով որպես ակադեմիական աշխատանք: Սակայն եկել է ժամանակը, երբ այդ հետազոտությունների արդյունքները դառնում են ինդուստրիալ»: 

Նոր տեխնոլոգիաների ու բացահայտումների շարքում անդրադառնալով արհեստական բանականությանը՝ Հայաստանի նախագահը նշել է, որ այն մեծ ու առանցքային դերակատարում է ունենալու և մեծ ու դրամատիկ փոփոխություններ մտցնելու մեր կյանքում: «Այն ազդելու է մեր կյանքի վրա՝ սկսած խոշոր քաղաքները կառավարելուց մինչև այդ քաղաքներում կյանքը հեշտացնելը,-նշել է նախագահ Սարգսյանը:- Երևանն ունի նույն խնդիրները, ինչ Փարիզը: Ի վերջո, այդ խնդիրների լուծումը լինելու է արհեստական բանականությունը»: 

Նրա խոսքով, արհեստական բանականությունը փոփոխություն է մտցնելու նաև առողջապահության ոլորտում, ինչի արդյունքում առողջապահական հետազոտության արդյունքները կարող են ստացվել րոպեների ընթացքում: Սա մեծ ազդեցություն կունենա այդ ոլորտի աշխատանքի արդյունավետության վրա: Նույնը վերաբերում է նաև իրավունքի ոլորտին: «Արհեստական բանականության միջոցով կարող ենք հրաշքներ գործել,- ասել է նախագահ Սարգսյանը: - Մենք կարող ենք բարելավել մեր իմունային համակարգը, պայքարել քաղցկեղի դեմ, ապրել ավելի երկար: Այսինքն, այս ամենը կարող է հիմնովին փոխել մեր կյանքը»: 

Հաջորդը, որ կարևորել է Հայաստանի նախագահը, ստարտափներն են: «Դրանք հրաշալի գաղափարներ են, բիզնես սկսելու նոր՝ 21-րդ դարի տարբերակը՝ ազատություն տալով մարդկանց նորարարական ուժին,- ասել է Արմեն Սարգսյանը: - 21-րդ դարում երիտասարդներն ունեն բավարար գործիքներ՝ ՏՏ գործիքները, նորարարությունները կամ տեղեկատվությունը՝ լինելու ստեղծարար: Նայեք աշխարհի ամենախոշոր ընկերություններին, արդյոք դրանք հին, մեծ, ինդուստրիալ ընկերություններն են, կապված են բնական պաշարների հետ: Ո՛չ: Microsoft, Google, Facebook և այլն. բոլորն էլ սկիզբ են առել մի քանի անհատից կողմից, ովքեր նորարարության ուժն են ունեցել»: 

Իր ելույթի հաջորդ թեման հանրապետության նախագահն անվանել է իրականություն և վիրտուալ աշխարհ: «Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ վիրտուալի ու իրականի միջև սահմանները վերանում են,-նշել է նա: -Մտածեք, թե օրական որքան շատ ժամանակ եք անցկացնում վիրտուալ աշխարհում՝ ձեր հեռախոսի, համակարգչի կամ հեռուստացույցի մոտ: Վիրտուալն ու իրականը ձուլվում են, իսկ սահմանները՝ վերանում: Ի վերջո, վիրտուալը գնալով ավելի գերիշխող է դառնում: Սակայն վիրտուալը համաշխարհային, փոխկապացված աշխարհում միայն մեր կյանքը, բանկային հաշիվները, մեր կյանքի մասին տեղեկատվությունը չէ: Այն վերածվում է այն ամենի, ինչ մենք անում ենք: Օրինակ, դիտարկենք սպորտը՝ իբրև 20-րդ դարի խոշորագույն նվաճում. սպորտային մրցումները, միջազգային մրցաշարերը ողջ աշխարհում դիտում են միլիոնավոր մարդիկ: Սակայն ներկայում երիտասարդ սերունդն ավելի շատ դիտում է իր ընկերներին, ովքեր մրցում են համակարգչային խաղերով: Վիրտուալ մրցումները դիտող մարդկանց թիվն այսօր նույնքան է, որքան իրական խաղերը դիտողներինը: Ուստի, վիտուալն ու իրականը ձուլվում են»: 

Նախագահ Սարգսյանն իր ելույթում ասել է, որ 21-րդ դարում դասական ինստիտուտները, կազմակերպություններն աստիճանաբար ավելի ու ավելի քիչ ռելևանտ են լինելու, քան ուղղակի մոտեցումը, գաղափարը, շարժումը, ներշնչանքն ու էներգիան: «Փոքրը կարող է շատ հզոր լինել,- նշել է նա:-Այսուհետ փոքրը կարևոր է»:

Երիտասարդներին դիմելով՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է. «Եթե ես լինեի մեկը, ում՝ որպես պրոֆեսորի, խնդրում են խորհուրդ տալ, թե ինչ անել կյանքում հաջողակ լինելու համար, արդյոք պետք է լինել ուսուցիչ, իրավաբան, բժիշկ կամ մեկ այլ բան, իմ պատասխանը կլինի հետևյալը՝ պետք չէ մտածել ինչ-որ մեկը դառնալու մասին: Նախ և առաջ բացահայտիր ինքդ քեզ, հասկացիր՝ ով ես, ինչ որակներ ունես, քանի որ ամեն երեխա ծնվում է ինչ-որ տաղանդով: Մեկն ունի երաժշտության, մյուսը՝ մաթեմատիկայի, երրորդը՝ արհեստավորի տաղանդ , մյուսը՝ լսելու կամ խոսելու: Ուստի բացահայտիր ինքդ քեզ, և երբ դա անես, դու պետք է հասկանաս, թե որքան կարևոր է կրթությունը: Հայաստանը կարող է նոր գաղափարներ ստեղծել կրթական ոլորտում: Կրթությունը կարևոր է, սակայն այն կփովի: Այսօր 2-ամյա տղայի կամ աղջկա ձեռքում հայտնվող առաջին գործիքը հեռախոսն է, iPad-ը: Նրանք այնքան տաղանդավոր են, որ կարողանում են շատ արագ գտնել այն, ինչ փնտրում են: Երբ դառնում են 3 տարեկան, նրանց տալիս են գիրք: Եվ ո՞րն է լինում նրանց ռեակցիան գրքին: Նրանք մտածում են, թե գիրքը կոտրված iPad-ն է, որը չի աշխատում: Իհարկե, ի վերջո նրանք կկարդան այդ գիրքը, սակայն կրթությունը տարբեր կլինի»: 

Իր խոսքի վերջում նախագահն անդրադաձել է բարոյականության սկզբունքին: «Մենք կարող ենք ունենալ արհեստական բանականություն, մեծ հաջողություններ տեխնոլոգիաներում, սակայն եթե չունենք բարոյականություն, ապա դատապարտված ենք,- ասել է Հայաստանի Հանրապետության նախագահը: - Մարդկությունը հայտնաբերեց կրակը, որը դրական նվաճում էր, դրա միջոցով ուտելիք էինք պատրաստում, այն մեզ ջերմացնում էր, հանդիսանում զարգացման շարժիչը: Սակայն այդ նույն կրակը մարդկության կողմից օգտագործվեց ավերելու համար: Կամ մուրճը, որը ստեղծվեց տուն կառուցելու, որևէ օգտակար քայլ անելու համար, սակայն մեկ այլ տեսակի մուրճ օգտագործվեց սպանելու համար:

Միջուկային էներգիան ստեղծվեց մեծ օգուտ ստանալու համար, սակայն, միևնույն ժամանակ, վերածվեց մեծ վտանգի: Այսինքն, խնդիրը տեխնոլոգիան, գործիքը չեն, խնդիրը մենք ենք և մեր արժեքները: Եթե դրանք ճիշտ արժեքներ են, մարդկային են, տանում են դեպի ապագա, ապա Աստված մեզ օրհնի: Սակայն եթե դրանք կործանող արժեքներ են, ապա՝ Աստված մեզ պահապան: 

Ո՞րն է այս ամենի մեջ Հայաստանի տեղը: Հայաստանում ևս սկսվել է էվոլյուցիա տեխնոլոգիաների, գիտության, քաղաքական կառուցվածքի ոլորտներում: Մենք կարող ենք այս ամենի մեջ լինել աշխարհում առաջատարը, քանի որ սրընթաց էվոլյուցիայի շարժիչ ուժը գլոբալիզացիան է, գլոբալ փոխկապակցվածությունը: Մենք յուրահատուկ ազգ ենք՝ փոքր պետություն, բայց համաշխարհային ազգ, որը փոխկապակցված է և ինտերակտիվ: Ուստի, մենք այս աշխարհում շատ լավ դիրք ունենք: Մենք խոսեցինք արհեստական բանականության մասին: Այստեղ կան մարդիկ, ովքեր ինժեներներ են, գիտականներ, ովքեր գիտեն Հայաստանում ու, դրանից դուրս, մաթեմատիկայի, ֆիզիկայի ուժը: Ձեզնից շատերը չեն ծնվել Հայաստանում, սակայն եկել են այստեղ ու ստեղծել շատ արժեքավոր բաներ: Նոր աշխարհում չեն կառավարելու բնական պաշարների, մեծ ինդուստրիալ հոսքերի հարստությամբ: Ես կանխատեսում եմ, որ 10 կամ գուցե և 5 տարի հետո մենք կփոխարինենք Ֆորդի հայտնագործությունը, քանի որ հաջորդ մեքենաները կհավաքվեն առևտրի կենտրոնում՝ 3D գործիքով: Մեքենայի ստեղծումը կդառնա նոու հաու, դրա համար մեծ կազմակերպությունների կարիք չի լինի: Հայաստանն ու հայերն այստեղ փոքր առավելություն ունեն: 

Կամ ստարտափները. ողջ աշխարհում հայերն այս ոլորտում հանդես են գալիս փայլուն գաղափարներով: Ես ունեմ շուրջ 50 ընկերության ցուցակ, որոնք շատ հաջողակ գործունեություն են ծավալում աշխարհով մեկ: Ստարտափների մշակույթը շատ տարածված է Հայաստանում: Մեր երկրում կա «Seaside Startup» նախագիծը, որն ամեն տարի միավորում է ստարտափների տարբեր վայրերում՝ Դուբայում, Ավստրալիայում, իսկ այս տարի՝ նաև Սևանա լճի մոտ: Ես այս տարի եղա այնտեղ, դա պարզապես ֆանտաստիկ էր: Արտադրության, նորարարության նոր մշակույթը կարևոր է, և մենք կարող ենք հաջողակ լինել այստեղ: Անգամ խոշոր ընկերությունները հասկանում են, որ հաջողակ լինելու համար պետք է խրախուսեն նորարարություններն ու ստարտափները: Նորարարությունն է լինելու ապագա զարգացման լոկոմոտիվը և մենք այստեղ շատ լավ դիրքերում ենք: 

Երիտասարդները նաև պետք է ադապտացվելու կարողություն ունենան: Եկեք հիշենք, թե ով ենք մենք. մենք սերունդներն ենք նրանց, ովքեր տառապել են 1915 թվականի ցեղասպանության հետևանքով: Այն իրականացվեց մեզ ոչնչացնելու համար, սակայն մենք ունենք վերածնվելու ու վերակենդանանալու հզոր ուժ: Ուստի, ապրիլի 24-ը ոչ միայն հիշատակի օր է: Այդ օրը մենք ապացուցում ենք ողջ աշխարհին, որ հայերը չեն կարող ոչնչացվել: Մենք ապացուցել ենք, որ կարող ենք վեր հառնել մոխրից: Մենք ունենք ողջ մնալու այս ֆանտաստիկ որակը, ինչը և կարևոր է 21-րդ դարի նոր աշխարհում: Դու պետք է լինես մեկը, ով կարող է շատ արագ ադապտացվել, ընդունել ճիշտ որոշում: Մենք կարող ենք անել դա: Նոր աշխարհը նաև մեր աշխարհն է: Ուստի ուզում եմ ասել երիտասարդներին՝ դուք նոր աշխարհի զավակներն եք: Եվ երբ ես ասում եմ նոր Հայաստան կամ նոր հայեր, նկատի ունեմ, որ մենք նոր աշխարհում կարևոր տեղ ունենք: Մենք պետք է կառավարենք մեր երկիրը՝ որպես 21-րդ դարի առաջադեմ ու հզոր երկիր»։

Տպել
1281 դիտում

Աշնանը կանցկացվի մարզական փառատոն Հայաստանի 48 եւ Արցախի Ստեփանակերտ ու Ասկերան քաղաքներում

Ստրասբուրգում բարձրացվում է թիվ մեկ հարցը՝ ռազմագերիների և պատանդ պահվող անձանց խնդիրը․ Տաթեւիկ Հայրապետյան

ՀՀ առողջապահության նախարարը եւ Ֆրանսիայի դեսպանն ու ԶՖԳ գրասենյակի տնօրենը քննարկել են աջակցության ծրագրեր

Պատգամավոր Թագուհի Թովմասյանը դիմել է ԱԳ նախարար Արա Այվազյանին հայկական մեքենաները քարկոծվելու «տհաճ միջադեպի» առիթով

Էդմոն Մարուքյանը ԵԽԽՎ-ում պաստառ է պարզել՝ հայ ռազմագերիների ազատության պահանջով (տեսանյութ)

Կասկածում եմ, որ նա կկարողանա լավագույնս կատարել դիվանագիտական խնդիրները․ Գորգիսյանը՝ Մակունցի հնարավոր նշանակման մասին

Մարզերում կարիք կա հատկապես բնագիտական առարկաների, կերպարվեստի, երգեցողության, տեխնոլոգիայի ուսուցիչների. փոխնախարար

«Իմ քայլը» խմբակցությունում նոր ղեկավարի վերաբերյալ քննարկում չի եղել․ Արփինե Դավոյան

Էլեկտրոնային դասամատյաններում գրանցումների հետ կապված խնդիրներով պետք է դիմել տնօրենին, փոխտնօրենին կամ ԿՏԱԿ․ փոխնախարար

Նախորդ շաբաթ թունավորման 9 դեպք է գրանցվել, տարբեր արտակարգ դեպքերից էլ՝ 11 մահ․ ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը

Տեսա վկայականիս վրայի մետաղը վնասվել է, սիրտս պաշտպանել է թշնամուց. հրաշքով փրկված ոստիկան (լուսանկարներ)

Արցախի Շոշ գյուղի դպրոցը բացել է դռները. վերադարձել են գրեթե բոլոր աշակերտները

Գարնանն արձակուրդ կգնան միայն 1-ին եւ 2-րդ դասարանցիները․ փոխնախարարը՝ դպրոցներում արձակուրդների և ուստարվա ավարտի մասին

Հնարավոր է ատեստատները թվայնացված լինեն արդեն հաջորդ ուսումնական տարվանից․ փոխնախարարը՝ փոփոխությունների մասին

Պաշտոնական լրահոսը երբ եղավ, կիմանաք. Դավիթ Սեխլեյանը Շիրակի փոխմարզպետ նշանակվելու մասին

Այսօր Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը

ԱՀ նախագահի հրամանագրով՝ արտակարգ իրավիճակների ծառայությունը և ոստիկանությունը կներառվեն ՆԳՆ-ի մեջ

Ուզում ենք դեռևս դինամիկայի մեջ գտնվող պրոցեսը գնահատել․ Սուրեն Գրիգորյանը՝ COVID-19-ի հարցով քննիչ հանձնաժողովի մասին

Նիդեռլանդներում ոստիկանությունը ջրցան մեքենաներ է օգտագործել կորոնավիրուսի նոր սահմանափակումների դեմ ցույցը ցրելու համար

Ստեփանակերտ-Գորիս ճանապարհին մեքենան գլորվել է ձորը. կա 2 զոհ, 1 վիրավոր

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք է հաստատվել

Եվրոպան պահանջում է ազատ արձակել Նավալնիին և Ռուսաստանին սպառնում է նոր պատժամիջոցներով

15 տարի շարունակ Կառավարության տարբեր մարմիններ օդաչուների վնասի հատուցման հարցը ձգձգում են՝ խախտելով նրանց իրավունքները

2020 թվականին ՀԴՄ կանոնների խախտման նոր տեսակներ են ի հայտ եկել․ ծրագրային միջամտություն է արվում․ Թամազյան

Ավելի քան 7000 արցախցի երեխաներ դեռ սովորում են Հայաստանի տարբեր դպրոցներում․ ԿԳՄՍ փոխնախարար

Շնորհակալագրեր, մրցանականեր. ամփոփվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության տարեկան գործունեությունը

ԿԳՄՍ նախարար Վ․ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել Կրթության միջազգային օրվա առթիվ

Ներքաշվում ենք մի գործընթացի մեջ, որի արդյունավետության գնահատականը աշխարհում դեռ չկա․ Արտակ Մանուկյան

Մեկնարկել է Իրանի ԱԳ նախարարի տարածաշրջանային այցը. առաջին կանգառը Բաքվում է

Կապան, Մեծավան և Մարմաշեն համայնքները ևս 103 միլիոն դրամի տեխնիկա են ստացել

Ստեղծվել է ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով

Ավստրիայի բնակիչները պարտավոր են դիմակների փոխարեն ռեսպիրատորներ կրել, ֆրանսիացիներին խորհուրդ է տրվել հեռախոսով չխոսել

Հերիքնազ Տիգրանյանը ընտրվեց կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի փոխնախագահ

ԱՄՆ-ում հրաձգության հետեւանքով հինգ մարդ է զոհվել

Ստեփանակերտի Հայկավան թաղամասում և Գետափ տեղամասում կիրականացվեն չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ

Արցախի գյուղերում հաստատվող քաղաքացիների համար առաջիկայում կստեղծվեն տարբեր հնարավորություններ. ԱՀ նախագահ

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 58 նոր դեպք. գրանցվել է 8 մահ

Մարիինյան թատրոնի տեխնիկական անձնակազմը տեսագրում և ձայնագրում է Բեթհովենի սիմֆոնիաները Ֆիլհարմոնիկի կատարմամբ

Գիտելիքահեն տնտեսությունն ամբողջովին կյանքի կոչելու համար բավականաչափ մեծ ժամանակահատված է անհրաժեշտ․ պատգամավոր

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը շնորհավորական հեռագիր է հղել Ջեյք Սալիվանին