Քաղաքապետարանի ենթակայությամբ գործող շուրջ 20 երթուղում ավտոբուսները ավելի լավ կաշխատեն

Երեւանի քաղաքապետարանը մտադիր է հասարակական տրանսպորտի աշխատանքը բարելավելու միջանկյալ լուծումներ գտնել՝ չսպասելով խնդրի ամբողջական կարգավորմանը, որն, ինչպես բազմիցս հայտարարվել է, կարող է տեղի ունենալ առնվազն երկու տարի հետո:

Նախորդ իշխանությունների օրոք «Դաբլյու Վայ Ջի Ինտերնեյշնլ Լիմիթիդ» միջազգային խորհրդատվական ընկերությունը Երեւանի համար մշակել էր երթուղային նոր ցանց: Ներկայիս իշխանությունները դրա վերաբերյալ ունեին որոշակի վերապահումներ: Մասնավորապես նրանց մեջ հարցեր էին առաջացել ուղեւորահոսքի քանակի, ուղեվարձի հաշվարկման սկզբունքների վերաբերյալ: Լրացուցիչ այս հարցումներին կազմակերպությունը պետք է պատասխաներ հունվար-փետրվար ամիսներին: Երեւանի ավագանու նախորդ նիստի ժամանակ քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանից տեղեկացանք, որ այդ պարզաբանումները դեռ չկան եւ կլինեն փետրվարի վերջին:

Ինչ վերաբերում է առայժմ առկա ռեսուրսների սահմաններում հասարակական տրանսպորտի աշխատանքը որոշ չափով կարգավորելու որոշմանը, փոխքաղաքապետը մեր զրույցում ասաց, որ ավտոբուսային այն երթուղիներում, որոնք շահագործում է քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ն, տրանսպորտը կաշխատի ավելի մեծ հաճախականությամբ եւ ավելի երկարատեւ: Խոսքը վերաբերում է N3, N4, N5, N10, N12, N13, N14, N15, N20, N22, N28, N33, N35, N38, N41, N53, N54 եւ N55 ավտոբուսներին:

«Այս պահի դրությամբ, այն երթուղիներում, որոնք սպասարկվում են «Երեւանի ավտոբուս» ընկերության միջոցով, հաճախականությունը մենք ակտիվացնելու ենք: Բնակիչները հիմնականում դժգոհում են, որ երեկոյան ժամերին տրանսպորտ չի լինում, որպեսզի կարողանան օգտվել եւ առավոտյան էլի խնդիր են ունենում տրանսպորտից օգտվելու: Այսինքն՝ հաճախականությունը այդ ժամերին ավելի քիչ է»,- նշեց Հրաչյա Սարգսյանը:

Նա դժվարացավ ասել, թե ավտոբուսները երեկոյան մինչեւ ժամը քանիսն են աշխատելու: Այսինքն՝ որքա՞ն ավելի երկարատեւ. «Այս պահի դրությամբ ժամ ասել չեմ կարող, քանի որ հիմա փոփոխություններ ենք անում եւ կարծում եմ հնարավորություն կլինի»:

Քաղաքապետի առաջին տեղակալի փոխանցմամբ, փորձում են նաեւ հնարավորություն ստեղծել, որպեսզի վերը նշված ավտոբուսային երթուղիներից օգտվող ուղեւորները նախապես կարողանան տեղեկանալ, թե երբ է ժամանելու իրենց անհրաժեշտ ավտոբուսը: «Թեկուզ այս պահի դրությամբ՝ սմարթֆոնի ծրագրային լուծումների միջոցով: Հետագայում նաեւ քննարկվում է, որ ունենանք համապատասխան երթուղիների չվացուցակ, որպեսզի կանգառներում էլ դա կարողանանք արտացոլել: Այդ փոփոխությունները նոր ավտոբուսների ներկրման հետ ընդհանրապես կապ չունեն, այդ իսկ պատճառով հիմա որոշում ենք կայացրել նախնական քննարկումներ իրականացնել, հասկանալ բյուջեն, ֆինանսավորման աղբյուրները: Ես ձեզ վստահեցնում եմ՝ եթե քաղաքացին գիտի՝ օրինակ 20 րոպե կամ կես ժամ հետո է ավտոբուսը լինելու, ինքը չի գա այդքան ժամանակ սպասի: Իսկ սպասելը բացասական տրամադրություններ է ձեւավորում»,- ասաց Սարգսյանը՝ հավելելով. «Կարծում եմ գոնե այդ հատվածով միջանկյալ մի փոքր լուծում կտանք: Իհարկե, երթուղային ցանցում մեր խնդիրները շատ են: Առօրյա խնդիրները ոչ միայն աղբահանությունն է, այլ նաեւ տրանսպորտային համակարգը: Ես ինքս հասարակական տրանսպորտից եմ օգտվում շաբաթ-կիրակի օրերին ու լավ տիրապետում եմ: Իմ ընտանիքի մնացած անդամները՝ նույնպես: Այնպես որ անմիջապես եմ շփվում այդ խնդիրներին: Եվ նույն այդ խնդիրները կան՝ վարորդների չսափրված լինելը, հեռախոսով խոսելը, ծխելը»:

Հայտնի է, որ քաղաքային նախկին իշխանությունները շատ անգամներ են հայտարարել, թե առկա են բավական մեծ թվով ավտոբուսներ, որոնք չեն շահագործվում՝ համապատասխան կարգ ունեցող վարորդների բացակայության պատճառով: Հրաչյա Սարգսյանը վստահեցրեց, որ նման խնդիր այժմ չկա: «Ճիշտ է, երբ որ ես քաղաքապետարանում չէի, նախկին իշխանությունների կողմից այդ հարցը բարձրացվում էր: Այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ Երեւանի ենթակայության տակ գտվող «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ում վարորդների խնդիր չունենք: Այսինքն՝ վարորդները համալրված են, աշխատում են: Խնդիր չկա»,- նշեց նա:

Փոխքաղաքապետը վստահեցրեց նաեւ, որ կպահպանվեն վարորդների իրավունքները եւ չի լինի այնպես, որ ավտոբուսների չվացուցակը վերանայելուց հետո նրանք աշխատեն օրական 12 ժամ կամ ավելի. «Նույն մարդը այդքան չի աշխատի, քանի որ դա խնդիր է առաջացնում ե՛ւ վարորդների համար, ե՛ւ քաղաքացիների անվտանգության խնդիրն այդտեղ կա: Վարորդը 12 ժամ այդ ծանրաբեռնվածությամբ չի կարող աշխատել: Նա պետք է մեքենան վարի այս խցանումների մեջ, ստանա ուղեվարձը, մանրը վերադարձնի, հետեւի, որ քաղաքացին առանց վճարելու չիջնի: Բավական բարդ է: Մարդը չի կարող երկար այդպես աշխատել, էներգիան կսպառվի ու անվտանգության խնդիր էլ կառաջանա»:

Ֆեյսբուքյան գրառումներ

Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ մի շարք ավտոբուսային երթուղիներում վարորդները գործադուլ են հայտարարել: Խնդրին ֆեյսբուքի իր էջում անդրադարձավ քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը: «Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը նախօրեին «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ի աշխատակազմին է ներկայացրել ընկերության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Սարգսյանին: Ընկերությունը 19 երթուղի է սպասարկում շուրջ 180 ավտոբուսով: Բացի այդ, ընկերության հավաքակայանում շուրջ 70 չօգտագործված ավտոբուս կա: Դրանք քաղաքապետի հանձնարարությամբ առաջիկայում գիծ դուրս կբերվեն՝ համալրելով քաղաքապետարանի կողմից սպասարկվող երթուղիների ցանկը: Մինչեւ մայրաքաղաքի նոր տրանսպորտային համակարգի ամբողջական ներդրումը, միջանկյալ նոր երթուղիներ ու շարժակազմ կներգրավվի: Երթուղիների ավելացմանն ու ընկերության գործառույթների ընդլայմանը զուգահեռ, «Երեւան ավտոբուս»-ում տեղի կունենան փոփոխություններ, մասնավորապես, տեխնոլգիական վերազինման եւ նոր աշխատակիցների ներգրավման առումով: Ընկերությունում նախատեսվող փոփոխությունները, մասնավորապես, տնօրենի փոփոխությունը մտավախություն է առաջացրել որոշ վարորդների մոտ, որ դրանց հետեւանքով կվատթարանան նրանց աշխատանքային պայմանները: Հայկ Մարությանը վստահեցրել է աշխատակիցներին, որ կրճատումներ ու կադրային փոփոխություններ ընկերությունում չեն լինելու, աշխատանքի պայմանները ոչ միայն չեն վատթարանալու, այլեւ հակառակը՝ սպասվում են բարելավումներ կանոնավոր աշխատաժամանակի եւ վարձատրության մասով: 
Այնուհանդերձ, այսօր առավոտյան ընկերության մի քանի վարորդներ հրաժարվել են դուրս գալ երթուղի՝ պահանջելով նախկին տնօրենի վերադարձը: Ժամը 09:00-ի դրությամբ, սակայն, երթուղիների կանոնավոր աշխատանքը վերականգնվել է»,- գրել է Կարապետյանը: 

Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Աշոտ Սարգսյանը նույնպես ՖԲ իր էջում հայտնել է, որ քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ շուրջ 70 չօգտագործված ավտոբուսները կմտնեն երթուղի: ««Երեւանի ավտոբուս» ՓԲԸ ընկերության հավաքակայանում շուրջ 70 չօգտագործված ավտոբուս կա: Տրանսպորտի խնդիր ունեցող քաղաքում, որտեղ մարդիկ կանգած են երթեւեկում, կա 70 ավտոբուս, որը չէր օգտագործվում։ Հարց՝ ինչո՞ւ»,- եզրափակել է նա:

Տպել
6724 դիտում

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին

Միասնական ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը․ Միրզոյանը՝ Սերբիայի ԱԳ նախարարին

Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ

Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին

Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը նախազգուշացրել է՝ ցուցարարների շարքում կան «վճարվող սադրիչներ»

Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված՝ մենք կրկին կապրենք ազգային վերելքներ․ Սասուն Միքայելյան

Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն դրամ գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Ժաննա Անդրեասյանը մեկնել է Իսպանիա

Զինծառայողը մահացու վիրավորումը ստացել է կզակի հատվածում, հարցաքննվել են բոլորը, նախաձեռնվել է վարույթ

1 օրում ՀՀ տարածքում արձանագրվել է 10 տրանսպորտային պատահար. տուժել է 17 մարդ

Քաջարանից Սիսիան 118 կիլոմետր ճանապարհը կկրճատվի, այն կդառնա 60 կիլոմետր. Սանոսյան

Որքան զբոսաշրջիկ է ապրիլին այցելել Հայաստան

Կսահմանվի որոշակի դասընթացների ցանկ, որոնց մասնակցելը պարտադիր կդառնա բուժաշխատողների համար (տեսանյութ)

Փակ բաժնետիրական ընկերությանը պատճառվել է 80 մլն դրամի վնաս (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա. նախատեսվում է հանդիպում Պուտինի հետ

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել հարակից ձորակը. կան տուժածներ

Բագրատ սրբազանը «ազատության, արդարության, համերաշխության» փոխարեն առաջարկում է «Աստված, եկեղեցի, թագավոր» կոնցեպտը

Խոշոր չափի մեթամֆետամին՝ ներծծված գուլպաների մեջ. դատապարտյալին այցի եկած անձը ներկայացվել է քննությանը