Ջեռուցում. առանց վթարների չի ստացվում

15/02/2019 schedule10:10

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի փետրվարի 15-ի համարում

 Չնայած Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Օնիկ Վաթյանի կողմից դպրոցների տնօրեններին տրված խիստ հրահանգին` ոչինչ չխնայել դասասենյակներում նորմալ ջերմաստիճան ապահովելու համար, մայրաքաղաքի մի շարք դպրոցներում, այնուամենայնիվ, չի հաջողվում նորմալ ջերմային ռեժիմ ապահովել: Խոսքը մասնավորապես Երեւանի հյուսիսում գտնվող դպրոցների մասին է, որոնք տաքացվում են դեռ ժամանակին Վանո Սիրադեղյանի հայթայթած տեներով, որոնք արդեն շարքից դուրս են գալիս: Ձմեռային արձակուրդներից հետո դասերի առաջին օրը` փետրվարի 13-ին, այս դպրոցներում անգամ պատերը տաքացած չեն եղել, թեեւ Վաթյանի եւ ԿԳՆ-ի հրահանգով դասասենյակները սկսել են տաքացնել դեռ անցյալ ուրբաթ օրվանից:

Առավելագույն ջերմաստիճանն այդ դպրոցներում գրանցվել է 13, 14 աստիճան: Եւ սա այն դեպքում, երբ եղանակն այս օրերին բարենպաստ էր: Ծայրահեղ իրավիճակ էր տիրում մասնավորապես Էրեբունի համայնքի կայարանամերձ դպրոցներում, ուր նախօրեին խոշոր վթար էր տեղի ունեցել: Թաղամասում վնասված մալուխների պատճառով սույն տարածքում գտնվող դպրոցները երկար ժամանակ հոսանքազրկված էին մնացել: Վթարներ են գրանցվել թիվ 60, թիվ 6, թիվ 119 եւ եւս մի քանի դպրոցներում: Ու թեեւ դասերի ժամանակ մալուխներն արդեն վերականգնված էին, բայց դպրոցներում սարսափելի ցուրտ էր: Երեկ մեզ հայտնի դարձավ, որ ԿԳ նախարար Սերգո Երիցյանը թույլ է տվել էլեկտրականությամբ ջեռուցվող այն դպրոցներում, որտեղ հնարավոր չի լինում նորմալ ջերմային ռեժիմ ապահովել, դասերը սկսել մի փոքր ավելի ուշ` 9.30-ից, որ գոնե եղանակը մի փոքր տաքանա:

Դասապրոցեսը, սակայն, չի խախտվում եւ տեւում է 45 րոպե: Վթարներ են տեղի ունեցել նաեւ մարզերի որոշ դպրոցներում: Մասնավորապես՝ Սյունիքի մարզում ձյան եւ ուժեղ քամու հետեւանքով փլվել, թեքվել ու վնասվել են մի քանի դպրոցների տանիքներ: Իհարկե, երեկ մեզ հետ ունեցած զրույցի ժամանակ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն ասում էր, որ դա դասապրոցեսին չի խանգարել, եւ մարզպետարաններում խոստացել են, որ խնդրի լուծումը չեն թողնի տնօրենների վրա եւ անձամբ վնասի հետեւանքները կվերացնեն: Խնդիրներ են առաջացել նաեւ Արագածոտնի մարզում, բայց արդեն ճանապարհների պատճառով, որոնք դժվարանցանելի են երեխաների համար: Ամեն դեպքում, որեւէ դպրոցում երեկվա դրությամբ դասերը դադարեցված չէին, չնայած որոշ դեպքերում գրանցված ցածր հաճախելիությանը:

Թեեւ, ԿԳՆ հանրակրթության վարչության պետը երեկ հավաստիացնում էր, որ հաճախելիությունը դպրոցներում կազմել է 70-80%: Ըստ նրա, երեկվա բացակայությունները որոշ դեպքերում բացատրվել են տոներով: Բոլորովին այլ է պատկերը մայրաքաղաքի այն դպրոցներում, որոնք ջեռուցվում են կենտրոնացված ջեռուցման համակարգով: Այս դպրոցներում գրանցվել է 16-ից մինչեւ նույնիսկ 24 աստիճան ջերաստիճան: Այնպես որ, միակ փրկությունը, ինչպես արդեն գիտակցել են նաեւ համապատասխան մարմինները, դպրոցներում ջեռուցման համակարգի՝ սեփական կաթսայատների կառուցումն է, քանի որ գիշեր-ցերեկ անխնա էլեկտրաէներգիա օգտագործելն առանձնապես գործին չի օգնում: Առանց այն էլ, տնօրեններն արդեն մտածում են, թե ինչպես են էլէներգիայի այդ ծախսի տակից դուրս գալու:

Ճիշտ է, տնօրենների խորհրդակցության ժամանակ Վաթյանը հայտարարել է, որ մեկ երեխայի կյանքն ավելի թանկ է, քան դպրոցի փողերը, բայց դպրոցները տաքացնելու համար որեւէ տնօրեն բյուջեից հավելավճար չի ստանում, եւ էլէներգիայի նման սպառման դեպքում կարող են մեծ պարտքեր կուտակվել, ինչի արդյունքում հետագայում դպրոցները կարող են հոսանքազրկվել: Ինչեւէ, կրթության ոլորտի պատասխանատուները բավական լիահույս են: Բանն այն է, որ այս տարի 9 դպրոցներ մտնելու են «Լինսի» ծրագրի մեջ: Ընտրվել են այն դպրոցները, որոնց շենքերը վթարային են, եւ բացի հիմնանորոգումից, այստեղ կկառուցվի նաեւ կենտրոնացված ջեռուցման համակարգ: Եւս 15 դպրոց այս տարի հիմանորոգման կենթարկվեն պետբյուջի միջոցներով:

Դրա համար հատկացվել է 1 մլրդ 200 մլն դրամ: Այս դպրոցներում եւս նույն խնդիրը կլուծվի: Բացի այս, մի քանի դպրոցներ էլ կենտրոնացված ջեռուցման համակարգ կունենան սոցիալական ներդրումների հիմնադրամի շնորհիվ: Մի քանի դպրոցների տնօրենների էլ հաջողվել է հովանավորներ գտնել սույն խնդրի լուծման համար: Երեկ մեզ հետ ունեցած զրույցի ժամանակ ե՛ւ Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետը, ե՛ւ ԿԳՆ հանրակրթության վարչության պետը ասում էին, որ առաջիկա 2-3 տարիների ընթացքում դպրոցների ջեռուցման խնդիրը լիովին կլուծվի, եւ 3 տարի անց այս բոլոր խնդիրները հետեւում մնացած կլինեն: «Ու կտեսնեք, թե համակարգում ինչ մեծ փոփոխություններ կլինեն»,- ասում էր Ն. Հովհաննիսյանը: 

Հ.Գ. Համաճարակների բռնկում այս պահին դպրոցներում չկա, սակայն դրա վտանգը հատկապես էլեկտրականությամբ ջեռուցվող դպրոցներում մեծ է:  

Լուսինե Բարսեղյան

Տպել
660 դիտում

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու