Հարություն Մաշադյանը ոչ թե կայազորի դատախազ է, այլ՝ կայազորի դատախազության դատախազ. դատախազության պարզաբանումը

17/02/2019 schedule17:00

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքի իր էջում պարզաբանել է Հարություն Մաշադյանի նշանակման մասին աղմկոտ լուրերը: Նա գրել է, որ նշանակման բոլոր իրավական չափանիշներն ու ընթացակարգերը պահպանված են.

«Երկուշաբթի մանրամասն պարզաբանում կտրվի։ Բայց այս պահին՝ զուտ ապատեղեկտվության ու մանիպուլյացիայի հերթական արշավի տարածումը կանխելու համար նշեմ, որ Հարություն Մաշադյանը ոչ թե կայազորի դատախազ է, այլ՝ կայազորի դատախազության դատախազ, որի նշանակման բոլոր իրավական չափանիշներն ու ընթացակարգերը պահպանված են»,-գրել է խորհրդականը։

Հիշեցնենք, որ վերջին օրերին մամուլում ակտիվորեն շրջանառվող լուրերի համաձայն՝ ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի 23-ամյա որդին՝ Հարություն Մաշադյանը, նշանակվել է Երևանի կայազորի զինվորական դատախազ:

Մամուլում շրջանառվում էին նաեւ տեղեկություններ այն մասին, որ Մաշադյանը ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի բարեկամն է: Նշվածի հետ կապված, Ռադիո Ավրորայի հարցմանն ի պատասխան Աննա Հակոբյանը ասել էր, որ Մաշադյանի հետ ինքը արյունակցական կապ չունի.
«Ռաֆիկ Մաշադյանը խորթ մորաքրոջս թոռն է: Նրան վերջին անգամ տեսել եմ 2010 թվականին հարազատի հուղարկավորության ժամանակ: Ամուսինս՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մինչեւ վարչապետ դառնալը, երբեւէ Ռաֆիկ Մաշադյանին հանդիպելու առիթ չի ունեցել, Մաշադյանին ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնում նշանակելու պահին գաղափար անգամ չի ունեցել նման կապի գոյության մասին»:

Նշենք նաեւ, որ մինչ այդ Հարություն Մաշադյանը Լոռու կայազորի զինվորական դատախազության դատախազն է եղել:

Տպել
6166 դիտում

Բանկային համակարգին սպառնացող աղմկահարույց գործը Վճռաբեկ դատարանում է

Բացվեց Յունիբանկի «Սիսիան» մասնաճյուղը

Նավը, որը անվանվեց Առնո Բաբաջանյանի անունով, պատրաստ է մեծ նավարկության (լուսանկարներ)

Պայքարի օրենքը. Սևրի պայմանագրի 100-ամյակը

«Նոան» դարձավ Հայաստանի սուպերգավաթակիր՝ կրկին «քամբեք» անելով «Արարատ-Արմենիայի» դեմ խաղում

ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավել է սպառողական վարկերի պայմանները

Նոր դաստիարակները մասնագիտական նրբություններով կկիսվեն երիտասարդ երկաթուղայինների հետ

Գնացքների երթևեկության անվտանգությունը՝ տրանսպորտային անվտանգության բաղադրիչ

IDBank -ում համավարակի ընթացքում աշխատանքն ընթանում է ամբողջ թափով

Վիվա-ՄՏՍ-ն ավելացնում է սպասարկման կենտրոնների թիվը

ԳեոՊրոՄայնինգ Գոլդ ընկերությունը շնորհավորում է երկաթուղային գործընկերներին մասնագիտական տոնի կապակցությամբ

Յունիբանկի դոլարային պարտատոմսերը ցուցակվել են Մոսկվայի բորսայում

Վիվա-ՄՏՍ. անվճար զանգի հնարավորություն՝ ընկերությունների հաճախորդների համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը Renault Armenia-ի հետ համատեղ առաջարկում են ավտովարկավորման ամենաշահավետ պայմանները շուկայում

Այգեպարում վերսկսվել է կիսակառույց տան շինարարությունը

Արտագնա աշխատանքի հնարավորությունից զրկված քանի հոգի է դիմել Հայաստանում աշխատելու համար. մարզերում թվերը շատ տարբեր են

Կորոնավարակը, աշխարհն ու մենք

Տավուշի և Լոռու հանգստյան տներից մի քանիսի սննդի օբյեկտներում խախտումներ են գրանցվել, բայց կա դրական առաջընթաց

Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները տարածվում են շահութահարկի, ԱԱՀ-ի եւ ռոյալթիի նկատմամբ․ Ավետիսյան

Երևանի Կենտրոն վարչական շրջանում ՔՏՀԱՏՄ-ի կողմից խախտումներ չեն հայտնաբերվել