Այդպես էլ է պատահում. Սոս Սարգսյանի իրավահաջորդը

19/02/2019 schedule10:00

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի փետրվարի 17-ի համարում

Սոս Սարգսյանի հրաժարականից հետո Կինոյի եւ թատրոնի ինստիտուտի ռեկտորի թափուր պաշտոնը երեկվանից այլեւս զբաղված է: 21 կողմ եւ 1 դեմ ձայնով երեկ Կինոյի եւ թատրոնի ինստիտուտի կառավարման խորհուրդը ռեկտոր ընտրեց նույն բուհի ուսումնական գծով պրոռեկտոր Հրաչյա Գասպարյանին: Հիշեցնենք, որ Հրաչյա Գասպարյանի թեկնածությունից բացի, կրթության եւ գիտության նախարարությունը որեւէ այլ թեկնածուի հայտ չէր ստացել: Եւ ի սկզբանե արդեն հասկանալի էր, որ ի տարբերություն մյուս բուհերի, որոնց ռեկտորների թափուր պաշտոնների համար սպասվում է խիստ լարված պայքար, այս բուհում ամեն ինչ անցնելու էր հանգիստ, առանց որեւէ միջադեպի: Անգամ 1 դեմ ձայնը, որ երեկ գրանցվեց ընտրությունների ժամանակ, բավական անսպասելի էր շատերի համար, եւ Սոս Արտաշեսովիչը հումորով Հրաչյա Գասպարյանին դեմ քվեարկած խորհրդի անդամին հորդորում էր ձեռք բարձրացնել եւ բացահայտվել:

Մեր այն հարցին, թե ով կարող էր իրեն դեմ քվեարկել, պարոն Գասպարյանը պատասխանեց. «Շատ լավ մարդ է եղել երեւի, որ դեմ է քվեարկել: Ես սպասում էի, որ ավելի շատ դեմ քվեարկողներ կլինեն: Եթե լուրջ ընտրություն է, պետք է գոնե մի 3 հոգի այդպես լինի: Կամ էլ այդ մի հոգին շշկռվել է: Հիմա ի՞նչ անենք, այդպես էլ է պատահում»: Իսկ ի՞նչ է խոստանում անել նորընտիր ռեկտորը ինստիտուտի համար: Դեռ իր նախընտրական ելույթում Հրաչյա Գասպարյանը հայտարարեց, որ թեեւ այս տարիների ընթացքում բուհում շատ բան է արվել, բայց անելիքներ դեռ շատ կան` սկսած վերանորոգումից, վերջացրած ուսումնական գործընթացով:

Ֆինանսական հոսքերի նպատակային օգտագործում, մասնագիտական ուսուցումն ապահովող անհրաժեշտ տեխնիկայի ձեռքբերում, բուհի ուսանողական խորհրդի դերի բարձրացում, մասնակցություն ուսանողական տարբեր փառատոնների, բուհի հեղինակության եւ վարկանիշի բարձրացում... սրանք նորընտիր ռեկտորի նախընտրական խոստումներն էին: Եւ բուհի խորհրդի նախագահ Սոս Սարգսյանը, որ դեռ քվեարկությունից առաջ բոլորին կոչ արեց ռեկտոր ընտրել Հրաչյա Գասպարյանին, համոզված էր, որ իր եւ Հրաչյա Գասպարյանի համատեղ ծրագիրը վերջինիս ընտրության պարագայում անպատճառ իրականություն կդառնա: «Իմ մտքում միշտ կար, որ ես պետք է գնամ եւ, իհարկե, կասկած չունեի, որ ինձ պետք է փոխարինի Գասպարյանը: Ինչ լավ բան որ արվել է այս ինստիտուտում, մենք արել ենք միասին»,- ասում էր Սոս Սարգսյանը: Քվեարկությունից առաջ հայտնի դերասանի ունեցած այս ելույթը թերեւս իր ազդեցությունն ունեցավ:

Լրագրողների այն հարցին, թե ինչ է անելու Հրաչյա Գասպարյան ռեկտորը կոռուպցիան բուհում արմատախիլ անելու համար, վերջինս պատասխանեց. «Մեր գործն այնպես է, որ եթե անշնորհք ուսանողին նշանակես, կոռուպցիան անմիջապես երեւում է: Ես քննությունների մոտ 60 տոկոսին մասնակցում եմ: Չի կարող պատահի, որ գնահատականի համար մի բան լինի, նույնիսկ բոնբոներկա: Ծաղիկ կին դասախոսներին բերում են: Բայց այն դասախոսին, որին բերում են, ավելի դաժան է լինում ուսանողի նկատմամբ: Մեծ հաշվով կոռուպցիա չկա: Ինչ-որ բաներ, անկասկած, կարող է լինեն, որ ասեն` այս ուսանողին լավ նայեք: Ես գտնում եմ, որ եթե մարդը կաշառակեր է, ուզում է մեկ միլիոն աշխատավարձ տան, նա իր երեք ռուբլին կվերցնի: Դա բարոյական չափանիշ է, ու այդ մարդկանցից ուղղակի պետք է ազատվել: Եթե ես նման բան իմանամ, այդ մարդը մյուս օրն այստեղ չի լինի»:

Ավելին, նորընտիր ռեկտորը մեզ պատմեց, որ իրենց ինստիտուտում այսքան ժամանակ կոռտուպցիայի ընդամենը մեկ դեպք է արձանագրվել եւ այն էլ շատ զավեշտական: Պարզվեց, որ դասախոսը քննություն նշանակելու համար ուսանողից ընդամենը մեկ շիշ օղի է ուզել: Ուսանողը դա բացահայտել է եւ խեղճ «կաշառակեր» դասախոսին անմիջապես ազատել են աշխատանքից: Մեր այն հարցին, թե ինչպես ստացվեց, որ Կինոյի եւ թատրոնի ինստիտուտի ռեկտորի պաշտոնի համար առաջադրվեց ընդամենը մեկ թեկնածու այն պարագայում, երբ ամիսներ առաջ շրջանառվում էին մի քանի թեկնածուների անուններ, եւ արդյո՞ք դրա պատճառն այն չէր, որ Սոս Սարգսյանը ռեկտորի պաշտոնում տեսնում էր միայն Հրաչյա Գասպարյանին, ու դրանով մյուս թեկնածուները հարցն արդեն լուծված են համարել, պարոն Գասպարյանը պատասխանեց.

«Ոչ, հարցը լուծված չէր: Ուղղակի այն մարդիկ, որ ցանկություն ունեին դառնալ այս բուհի ռեկտոր, հասկացան, որ կա մի մարդ, որն ավելի մոտ է կանգնած այս ինստիտուտին: Եթե դրսից մարդ գար, պետք է ամեն ինչ սկսեր զրոյից»: Մենք պարոն Գասպարյանից հետաքրքրվեցինք նաեւ, թե արդյոք պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն օգնելու է բուհին, ինչպես դա արեց, երբ ռեկտոր դարձավ Սոս Սարգսյանը: «Սերժ Սարգսյանը սկզբում մեզ օգնեց, որ մենք կարողացանք շարժվել տեղից: Հետագայում մենք հասկացանք, թե ինչը ոնց պիտի անենք»,- ասաց Կինոյի եւ թատրոնի նորընտիր ռեկտորը: Մի խոսքով, ռեկտորի հաջորդ ընտրությունները մայրաքաղաքում տեղի են ունենալու Ճարտարապետաշինարարական համալսարանում փետրվարի 24-ին, որտեղ առաջադրված են 3 թեկնածուներ: 

Լուսինե Բարսեղյան

Տպել
756 դիտում

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ալեն Սիմոնյանին

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին