Երեւանում օրը ցերեկով մեքենա ջարդուխուրդ անող երիտասարդների գործով Վերաքննիչն իրարից տարբերվող որոշումներ է կայացրել

Վերաքննիչ դատարանը մերժել է Երեւանում օրը ցերեկով մեքենա ջարդուխուրդ անող, զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար մեղադրվող երիտասարդներից երեքին՝ Կարո Սարգսյանին, Ռոբերտ Շանոյանին եւ Ալբերտ Հովհաննիսյանին ազատելու պաշտպանական կողմի բողոքը:

Այս մասին մեր զրույցում ասաց երիտասարդների պաշտպան Էրիկ Ալեքսանյանը՝ հավելելով, որ դատարանն անփոփոխ է թողել առաջին ատյանի դատարանի որոշումը:

Հիշեցնենք, որ աղմկահարույց դեպքը տեղի է ունեցել հունվարի 17-ին, Երեւանում. Նաիրի Զարյան փողոց-Ազատության պողոտա հատվածում Opel մակնիշի 35 ZL 140 համարանիշի ավտոմեքենայից դուրս են եկել մի խումբ երիտասարդներ, հարձակվել Mercedes մակնիշի 34 ՍF 304 համարանիշի ավտոմեքենայի վրա, հարվածներ տեղացել, կոտրել ապակիները, որից հետո վրա հասած մի երիտասարդ ատրճանակով կրակոց է արձակել հեռացող Mercedes-ի ուղղությամբ: Գործով մեղադրյալների թիվը հասնում է 5-ի, որոնց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ): Առաջին ատյանի դատարանը նրանց կալանավորելու որոշում էր կայացրել:

Վերաքննիչի վերը նշված որոշումները, ըստ պաշտպանի, տարակուսանք են առաջացնում, պատճառն այն է, որ նույն դատարանը օրեր առաջ բավարարել է պաշտպանական կողմի բողոքը եւ ազատ արձակել գործով անցնող երիտասարդներից Տիգրան Կարապետյանին: «Նույն քրեական գործն է, նույն փաստական հանգամանքներով, բայց մի դեպքում Վերաքննիչ դատարանը երեք պաշտպանյալների մասով կայացնում է այլ որոշում, մյուս պաշտպանյալի մասով՝ այլ որոշում: Ասացվածք կա՝ «Երկու իրավաբան, երեք կարծիք», բայց միեւնույն է՝ գտնում ենք, որ Վերաքննիչ դատարանը մյուս երեք մեր պաշտպանյալների վերաբերյալ կայացրել է անարդար որոշում, քանի որ կալանավորման հիմքերն ու պայմանները բացակայում են»,- ասաց Ալեքսանյանը` հավելելով, որ դատարանի այս որոշումների դեմ Վճռաբեկ բողոք է ներկայացվելու, քանի որ նույն գործի վերաբերյալ 4 որոշում է կայացվել, որոնք, ըստ պաշտպանի, էապես իրարից տարբերվում են. «Գտնում ենք, որ դա Վճռաբեկ դատարանի միանշանակ քննարկման առարկա պետք է դառնա եւ ասի, թե այս դեպքում ով է սխալ իրականում»,- հավելեց պաշտպանը:

Երիտասարդներից մյուսի՝ Սերոբ Հովաննիսյանի խափանման միջոցի վերաբերյալ ներկայացված բողոքն այսօր քննվել է, որը կշարունակվի վաղը: «Թեեւ Վերաքննիչ դատարանը երեք պաշտպանյալների վերաբերյալ արդեն իսկ կայացրել է որոշում, սակայն այդ որոշումները նախադատելի չեն մյուս դատավորի համար: Հիմք ընդունելով նախագահող դատավորի բարձր պրոֆեսիոնալիզմը՝ պաշտպանական կողմը հույս ունի, որ կկայացվի արադարամիտ դատական ակտ»,- նշեց պաշտպան Ալեքսանյանը:

Բողոքի հետ միաժամանակ պաշտպանական կողմը 4 երիտասարդներին գրավով ազատելու միջնորդություն է ներկայացրել առաջին ատյանի դատարան: Այսօր դատարանը քննել է երիտասարդներից Կարո Սարգսյանին գրավով ազատելու միջնորդությունը եւ մերժել: Մյուսների մասով միջնորդությունը դեռ պետք է քննվի: «Գրավի միջնորդությունը մերժվեց այն դեպքում, երբ պաշտպանական կողմը նոր հանգամանք էր վկայակոչել, մասնավորապես այն, որ տուժողը լրացուցիչ հարցաքննվել էր եւ հայտնել, որ իրեն պատճառված գույքային վնասն ամբողջութամբ հատուցված է եւ նա որեւէ բողոք, պահանջ չունի մեղադյալների նկատմամբ, ինչպես նաեւ հայտնել էր, որ չի ցանկանում, որպեսզի նրանք պատասխանատվության ենթարկվեն»,- եզրափակեց Ալեքսանյանը:

Տպել
2531 դիտում

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան