Որեւէ վախ չկա, չի էլ կարող լինել եւ տղաները վստահորեն վերահսկում են իրավիճակը. Բաբայանը` Պողոսյանի գրառման մասին

ՀՀ նախագահի հասարակական հիմունքներով խորհրդական Թեւան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախից ստացվող տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանը շփման գծի ողջ երկայնքով ոչ միայն զարկ է տվել ինժեներական աշխատանքներին, այլև շաբաթական շուրջ 2000 կրակոց է արձակում հայկական զինված ուժերի ուղղությամբ։ Իսկ հայկական կողմը, հավատարիմ մնալով խոստմանը, պահպանում է հրադադարը։

2018թ.-ի ամառվա զորակոչից ավելի քան 6 ամիս է անցել: Այժմ ունենք մի իրավիճակ, երբ 6 ամսից ավելի ծառայություն անցած նորակոչիկներին վառոդի հոտն անգամ անծանոթ է, քանի չունեն հակառակորդի կրակոցներին պատասխանելու փորձ: Իսկ անփորձությունը միշտ վախ է ծնում: Հուսով եմ՝ մեր բանակում «վախ չափելու» գործիք կա, այլապես հասկանում եք, թե ինչ իրավիճակ կստեղծվի անփորձության հետևանքով»։

ՀԺ-ն հարցի վերաբերյալ զրուցեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ:

- Պարոն Բաբայան, Թևան Պողոսյանը գրել է, որ Ադրբեջանը շփման գծի ողջ երկայնքով ինժեներական աշխատանքներ է կատարում, շաբաթական 2000 կրակոց արձակում, իսկ հայկական կողմը հրադարար է պահպանում` հավատարիմ մնալով իր խոստմանը: Կա՞ նման բան:

- Ընդհանրապես այդ համաձայնությունը` ՀՀ վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի, պահպանվում է: Մենք դրա մասին միշտ ասում ենք, բարձր ենք գնահատում եւ կարեւորում ենք այսպիսի համաձայնությունը: Միաժամանակ միշտ ասում ենք հետեւյալը, որ անկախ ամեն ինչից՝ հակառակորդը իր տեսլականից, իր նպատակներից եւ իր քաղաքականությունից չի հրաժարվել: Այսինքն, հայատյացությունը մնում է եւ կմնա Ադրբեջանի պետականաշինության հիմքում: Ըստ այդ տեսլականի՝ Ադրբեջանը շարժվում է իր քաղաքականության մեջ` լինի դա բանակաշինության, դիվանագիտական հարթակում, տեղեկատվական հարթակում, քաղաքական հարթակում եւ այլն: Այո, կատարում են ինժեներական աշխատանքներ սահմանագծին, սա էլ է փաստ, բայց պետք է պարզապես այս ամենը մենք իմանանք, ֆիքսենք, որ կտրուկ նվազել է զինադադարի ռեժիմի խախտումների քանակը, ինչը փաստ է: Միեւնույն ժամանակ փաստ է մնում նաեւ այն, որ հակառակորդը չի հրաժարվել իր նպատակներից եւ շարունակում է հայատյաց գործունեություն ծավալել:

- Այսինքն, միայն հակառակորդն է կրակոց արձակում եւ հայկական կողմը ոչ մի կրակոց չի՞ արձակում:

- Ընդհանրապես մենք երբեւիցե զինադադարի ռեժիմը չենք խախտում առաջինը, բայց կասեցնում ենք իրենց տարբեր խախտումները: Այս պարագայում կասեցնել` չի նշանակում պասիվ նստել եւ սպասել: Եթե իրենց կողմից փորձ է կատարվում ինչ-որ քայլեր ձեռնարկել ապակայունացման համար, մենք պատասխանում ենք միանշանակ: Հայկական կողմը երբեւիցե անարձագանք չի թողել եւ չի էլ թողնելու: Բայց, քանի որ կա պայմանավորվածություն եւ կտրուկ նվազել են զինադադարի ռեժիմի խախտումները նաեւ Ադրբեջանի կողմից, մենք էլ համապատասխան ձեւով ավելի քիչ ենք կասեցնում, քանի որ այդ փորձերը քիչ են ավելի:

- Իսկ առաջնագծում ի՞նչ մթնոլորտ է, արդյո՞ք վախ կա զինծառայողների մեջ, քանի որ գրառումից այդպիսի տպավորություն է ստեղծվում:

- Որեւէ վախ չկա, չի էլ կարող լինել եւ տղաները վստահորեն վերահսկում են իրավիճակը: Եթե վախ լիներ, անմիջապես դրանից հակառակորդը կօգտվեր, վայրկյան անգամ չէր վարանի դրանից օգտվելու: Դրա համար որեւէ վախ չի կարող լինել առհասարակ: Հայկական ԶՈՒ-երի եւ ԱՀ ՊԲ-ի մարտունակության կարեւորագույն բաղադրամասերից մեկը ոգին է, սա մեր ամենաուժեղ կողմերից է եւ թույլ է տալիս հակառակորդի նյութական առավելությունը չեզոքացնել եւ բերել հավասարակշռվածության:

Տպել
2222 դիտում

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ալեն Սիմոնյանին

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է