Հանրահավաք, որի իմաստն այդպես էլ անհասկանալի մնաց. խմբագրական

Եվ այսպես, փետրվարի 26-ին Ազատության հրապարակում տեղի ունեցավ մի ուշագրավ հանրահավաք՝ «Արցախցին ես եմ, որոշողը ես եմ» կարգախոսով։ Ելույթ ունեցողները հիմնականում խոսում էին այն մասին, որ Արցախը ոչ թե տարածք է, այլ Հայրենիք, եւ Հայաստանի որեւէ իշխանություն տարածքներ զիջելու լիազորություն չի ունեցել եւ չի ունենալու, որ «տարածքներ խաղաղության դիմաց» սկզբունքն անթույլատրելի է, եւ այլն։ Մի խոսքով՝ հանրահայտ ճշմարտություններ էին ասվում։

Բայց այդպես էլ հասկանալի չդարձավ, թե որն էր հանրահավաք կազմակերպելու եւ հանրահայտ ճշմարտություններ ասելու իմաստը։ Իսկ ինչ է, Հայաստանում որեւէ մեկը գտնում է, որ Արցախը ոչ թե Հայրենիք է, այլ տարա՞ծք, որեւէ մեկն ընդունելի՞ է համարում «տարածքներ խաղաղության դիմաց» սկզբունքը, կամ գուցե որեւէ մեկն իրեն լիազորվա՞ծ է համարում տարածքային զիջումների գնալ առանց ժողովրդի կամքը հարցնելու։ Չկա այդպիսի բան։ Անցյալում գուցե «Աղդամը մեր հայրենիքը չէ» ասողներ եղել են, բայց այսօրվա իշխանությունները հստակ հայտարարում են, որ «տարածքներ խաղաղության դիմաց» սկզբունքն անընդունելի է, իրենք էլ Արցախի անունից բանակցելու լիազորություններ չունեն /հետեւաբար՝ չունեն նաեւ տարածքային զիջումների լիազորություններ/։ Այնպես որ՝ նույն հաջողությամբ կարելի էր Ազատության հրապարակում հանրահավաք կազմակերպել, ասենք, «Մածունը սպիտակ է» կարգախոսով ու ելույթներ ունենալ այն մասին, որ Հայաստանի որեւէ իշխանություն մածունի գույնը վիճարկելու լիազորություն չունի եւ չի ունենալու։

Ասվածն, իհարկե, չի նշանակում, թե հանրահավաքն ընդհանրապես անիմաստ էր։ Օրինակ՝ կազմակերպիչները կարող էին նպատակ ունենալ ցույց տալ, որ մեր հասարակությունը կտրականապես դեմ է փոխզիջումներին, եւ վարչապետ Փաշինյանը Ալիեւի հետ ենթադրվող հանդիպման ժամանակ կարող էր այդ փաստն օգտագործել՝ միջնորդների հնարավոր ճնշումներին դիմակայելու նպատակով։ Այսինքն՝ տեսականորեն այդ հանրահավաքի նպատակը կարող էր լինել բանակցային գործընթացում հայկական կողմի դիրքերի ամրապնդումը։ Բայց եթե նպատակը դա էր՝ այնքան էլ լավ չստացվեց, որովհետեւ միջոցառումն առանձնապես մարդաշատ չէր։

Հարցին նայենք այլ տեսանկյունից։ Որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ ղարաբաղյան կարգավորման հարցով միջնորդները ճնշումներ են գործադրում ե՛ւ հայկական, ե՛ւ ադրբեջանական կողմի վրա։ Հայկական կողմից փորձում են «պոկել» ազատագրված տարածքների վերադարձի պատրաստակամության հրապարակային խոստում, ադրբեջանական կողմից՝ հրապարակային հայտարարություն, որ իրենք պատրաստ են ճանաչել Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը՝ ընդհուպ մինչեւ լիակատար անկախություն /Ալիեւն ինքն է խոստովանել սա/։ Ու հանկարծ այս իրավիճակում Երեւանում այսպիսի հանրահավաք է կազմակերպվում։ Ի՞նչ ուղերձ է սրանով հասցվում մեր հասարակությանը։ «Դե երեւի կազմակերպիչները մի բան գիտեն, որ միտինգ են անում, հո հենց այնպես չէի՞ն անի։ Ըստ երեւույթին Նիկոլը ուզում ա հողերը տա, սրանք էլ նախօրոք զգուշացնում են, որ հանկարծ այդպիսի բան չանի, թե չէ ազգովի դուրս կգանք փողոց»։ Ու որեւէ մեկի մտքով չի անցնում, որ Նիկոլ Փաշինյանն այդ «զգուշացման» կարիքը չունի՝ նա ինքը շատ լավ գիտակցում է, որ ցանկացած անտրամաբանական զիջման դեպքում ժողովուրդը քշել-տանելու է իր իշխանությունը։

Մյուս կողմից էլ՝ Ադրբեջանի իշխանությունները կարող են սեփական քարոզչական նպատակներով օգտագործել այս հանրահավաքը ու իրենց ժողովրդին ներկայացնել այնպես, թե «տեսեք՝ Հայաստանում ակնհայտ հակաիշխանական տոնայնությամբ հանրահավաք է կազմակերպվում տարածքներ հանձնելու դեմ, նշանակում է՝ Հայաստանի իշխանություններն այդպիսի թաքուն մտադրություն ունեն։ Այսինքն՝ Ալիեւի քաղաքականությունն իրեն արդարացնում է, բանակցային դաշտում մենք հաղթում ենք»։ Ի դեպ՝ ճիշտ նույն ձեւով էլ մենք կօգտվեինք քարոզչական առիթից, եթե Բաքվում հանրահավաք կազմակերպվեր, ու Ալիեւից պահանջեին ոչ մի դեպքում չճանաչել Ղարաբաղի լիակատար անկախության իրավունքը։

Մի խոսքով՝ հանրահավաքը, հարթակից հնչած ճշմարտություններով հանդերձ, տեղին չէր։ Եթե, իհարկե, համարենք, որ բուն նպատակն ընդհանրապես կապ ուներ արցախյան խնդրի հետ։

Տպել
5050 դիտում

18-ամյա երիտասարդը «Տելեգրամ»-ով թմրանյութ է ձեռք բերել. ապօրինի թմրաշրջանառության դեպքեր Գյումրիում (տեսանյութ)

Արմավիրի մարզի տասնյակ բնակավայրերում տևական ժամանակով կդադարեցվի գազամատակարարումը

Ուկրաինայի ԶՈՒ-ն փորձել է լայնածավալ հարձակում իրականացնել ճակատի հինգ հատվածներում. ՌԴ ՊՆ

Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածում գործում են երթևեկության սահմանափակումներ

Մինչև 6 ժամ լույս չի լինի Երևանի տասնյակ հասցեներում և 7 մարզի տարբեր համայնքներում

«Ավան Պլազա» հյուրանոցի մոտակայքում ավտոմեքենա է շրջվել․ ուղևորները հոսպիտալացվել են

Եթե այս ինտենսիվությունը պահպանենք, ապա հնարավորություն կա տարեվերջին ունենալ այդ խաղաղության պայմանագիրը․ Գրիգորյան

Ապաշրջափակման դեպքում սահմանային ամբողջ ծառայությունը իրականացվելու է ՀՀ անվտանգության ծառայության կողմից․ Գրիգորյան

ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանին

Նախկինում մի քանի անգամ դատապարտված 38-ամյա տղամարդը Էջմիածնի հյուրանոցներից մեկում ինքնասպան է եղել

Վաղը տեղի կունենա Աշոտ Փաշինյանին առևանգելու գործով դատական նիստը

Արցախի Ճարտար քաղաքում 7 անձ ձերբակալվել է վառելիքի կտրոնի շուրջ վիճաբանության պատճառով

Սյունիքում կանցկացվի «Ոչխարների խուզման» փառատոն․ հրավիրված են բարձրաստիճան այրեր, դեսպաններ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Էրդողանը բանակցել են մոտ 1,5 ժամ

Մեր համերաշխությունն ենք հայտնում հնդիկ եղբայրական ժողովրդին․ Նիկոլ Փաշինյան

Արցախի 32-ամյա բնակիչը ինքնասպանություն է գործել՝ ծառից կախվելով

Կիևին ավելի հզոր զենքի մատակարարումը կհանգեցնի լարվածության կտրուկ աճի. Պեսկով

Թալիբներն Աֆղանստանում հրապարակայնորեն մտրակել են երկու քաղաքացու

Երևանում հայտնաբերվել է սուտ մատնության մեղադրանքով հետախուզվող 31-ամյա կինը

Բենզեման հեռացել է «Ռեալ Մադրիդ»-ից

Մահացել է Գառնիի ճանապարհին ողբերգական ավտովթարից տուժած 8-ամյա ըմբիշներից ևս մեկը՝ վարորդի որդին

Մարկո Ասենսիոն արդեն հաջորդ շաբաթ կարող է նոր ակումբ ունենալ

Զբոսաշրջության համաշխարհային օրը հաջորդ տարի կնշվի Վրաստանում

Ադրբեջանը հերթական սադրանքի համար հող է նախապատրաստում. Արցախի ՊՆ-ն հերքում է Բաքվի տեղեկատվությունը

Ընկել է հեծանիվից ու գիտակցությունը կորցրել. Բելգիայի վարչապետին հոսպիտալացրել են

Իրանն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նոր նստաշրջանի փոխնախագահ և զինաթափման հանձնաժողովի զեկուցող

Հնդկաստանում երկաթուղային վթարի զոհերի թիվը մոտենում է 300-ի. հայտնի է ողբերգության պատճառը

Առաջին դասարանցիների հայտագրումը կմեկնարկի մի քանի օրից. առաջին փուլի օրը հայտնի է

Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել

Հրդեհ «ՍԱՍ ֆուդ կորտ»-ում. հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով մեկնել է 4 մարտական հաշվարկ

Էրդողանը Ստամբուլում կհյուրընկալի Ստոլտենբերգին՝ քննարկելու Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը

Այսօր և առաջիկա օրերին ՀՀ տարածքում սպասվում են անձրև, ամպրոպ, որոշ հատվածներում՝ կարկուտ

Հրդեհ է բռնկվել Արագածոտնի Մաստարա գյուղի տներից մեկում

Սինգապուրում գաղտնի հանդիպում է անցկացրել աշխարհի հետախուզական ծառայությունների 20 ղեկավար. Reuters

Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհին գործում են երթևեկության սահմանափակումներ

Արման Խոջոյանն ընտրվել է ՀՀ ազգային ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ

Էրդողանը փոխել է Թուրքիայի կառավարության գրեթե ամբողջ կազմը. Չավուշօղլուն ու Աքարն առայժմ ցանկերում չկան

Կրակոցներ Գեղարքունիքի մարզում․ կասկածյալն ու վիրավորը հորեղբոր թոռներ են

Վանաձորում հրդեհ է բռնկվել սուպարմարկետներից մեկում

«Երևանի գինու օրեր» փառատոնի ժամանակ ոստիկանի կողմից քաղաքացուն հարվածելու դեպքով նախաձեռնվել է վարույթ․ ՔԿ