Նրանք ուզում են պատժամիջոցներն ամբողջությամբ վերացվեն, որն անընդունելի է․ Թրամփը՝ Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասին

28/02/2019 schedule13:15

Վիետնամում Միացյալ Նահանգների և Հյուսիսային Կորեայի առաջնորդների երկրորդ հանդիպումն ավարտվել է առանց որևէ համաձայնության: Դոնալդ Թրամփն ու Կիմ Չեն Ընը նախատեսվածից շուտ են լքել հանդիպման վայրը, փաստաթուղթ չեն ստորագրել, մամուլի համար հայտարարություն չեն արել:

Ավելի ուշ Սպիտակ տան ղեկավարը լրագրողներին ասել է, թե հիմնական հակասությունը եղել է Հյուսիսային Կորեայի նկատմամբ սահմանված պատժամիջոցների շուրջ: «Ըստ էության, նրանք ուզում էին, որ պատժամիջոցներն ամբողջությամբ վերացվեն, ինչն անընդունելի էր մեզ համար», - երկօրյա բանակցությունների ավարտին ասել է Թրամփը:

Չնայած տարաձայնություններին, ԱՄՆ նախագահի խոսքով, Կիմ Չեն Ընը իրեն վստահեցրել է, որ Փհենյանը շարունակելու է ապամիջուկայնացմանն ուղղված քայլերը և դադարեցնելու է հրթիռային փորձարկումները, գրում է Ազատությունը:

Ավելի վաղ՝ այսօր սկսված բանակցությունների մեկնարկին, ինչպես նաև երեկ կայացած կարճատև հանդիպումից ու ընթրիքից հետո, մինչդեռ, երկու առաջնորդներն ընդգծված լավատեսությամբ էին խոսել արդյունքների մասին, չբացառելով անգամ, որ բանակցությունների ավարտին կարող են խաղաղության համաձայնագիր ստորագրել:

Դոնալդ Թրամփ-Կիմ Չեն Ըն առաջին, պատմական հանդիպումը կայացել էր անցած տարի Սինգապուրում, կողմերը փաստաթուղթ էին ստոագրել և խոստացել քայլեր ձեռնարկել Կորեական թերակղզու ապամիջուկայնացման ուղղությամբ: Հստակ գործողություններ ու ժամկետներ, սակայն, չէին նշել:

Տպել
384 դիտում

Գիզայի պայթյունից նախնական տվյալով ՀՀ քաղաքացիներ չեն տուժել. ԱԳՆ

Վաղը 08.30-ից արգելափակում ենք հանրապետության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը. վարչապետ

13-ամյա աղջկա հղիությանն առնչվող տեսանյութը հեռացվել է ամբողջությամբ. ՄԻՊ

Ժամը 12.00-ին կհայտարարեմ Հայկական հեղափոխության՝ երկրորդ, ամենակարեւոր փուլի մեկնարկը. վարչապետ

ՀՀ վարչապետը վաղը կարեւոր հայտարարություն է անելու դատաիրավական համակարգի վերաբերյալ

Ուկրաինայի նախագահի երդմնակալությանը կմասնակցի Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը

Օպերայի եւ բալետի թատրոնում ռումբի մասին ահազանգը կեղծ է եղել. մարդկանց տարհանել են, տեղազննում իրականացրել

Ջերմաստիճանը 4-5 աստիճանով կնվազի, առաջիկա օրերին անձրեւներ են սպասվում

Նախարար Բաթոյանն անդրադարձել է 13-ամյա երեխայի հղիությանն ու կոչ արել այլեւս չտարածել տեսանյութը

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում ռումբի առկայության մասին ահազանգ է եղել

Արմեն Գրիգորյանը Լոս Անջելեսում մասնակցեց «Ինովեյթ Արմենիա» ամենամյա 4-րդ փառատոնին

Վարչապետն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ (լուսանկարներ)

Հանգիստ եղեք, ոչինչ չի մոռացվել, ոչ մեկը չի խուսափի արդարադատությունից. Սիմոնյանը՝ Քոչարյանի դատավարության մասին

Կապանի 28-ամյա բնակչուհին որոնվում է որպես անհետ կորած

Գյումրու մարզադպրոցում ապօրինություններ են բացահայտվել․ յուրացվել է մոտ 17 մլն դրամ

Ինքնաթիռում 3 ժամ տեւած ոչ ֆորմալ հանդիպում են ունեցել ՀՀ եւ ՌԴ ներկայացուցիչները. Ալեն Սիմոնյան

Վթար Երևան-Սևան ավտոճանապարհին.մեկ մարդ զոհվել է, մյուսի վիճակը միջին ծանրության է

Շիրակի մարզում իրականացվել է հատուկ «Ջութակ» օպերացիան. կան բերման ենթարկվածներ

Հանրապետության տարբեր հատվածներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգ 22 ամպ

Նիդերլանդների ներկայացուցիչը՝ «Եվրատեսիլ 2019»-ի հաղթող. երգիչը խոստովանել է, որ նույնասեռական է