ԱԺ-ն օրակարգում չընդգրկեց ԲՀԿ-ական պատգամավորների՝ «Արհմիությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը

ՀՀ ազգային ժողովը չընդունեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների կողմից ներկայացրած «Արհեստակցական միությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը լիագումար նիստի օրակարգ ընդգրկելու մասին որոշումը: 

Նախագծին կողմ քվեարկեց 36 պատգամավոր, դեմ` 53,  ձեռնպահ` 3:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը, որը նախագծի հեղինակներից մեկն է, իր ելույթում ասաց, որ նախագծի նպատակը Հայաստանում վերջապես անկախ արհեստակցական միություններ ունենալն է: Ըստ Պետրոսյանի՝ հարցը հետաքրքրում է Հայաստանի հարյուր հազարավոր աշխատողների, բայց ԱԺ-ն արդեն որերորդ անգամ չի ցանկանում ունենալ անկախ արհեստակցական միություն:

Ներկայացրնելով գլխադասային հանձնաժողովի` մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի տեսակետը, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանն ասաց, որ հնարավոր է՝ արհմիությունների ոլորտում գլոբալ փոփոխությունների կարիք կա, բայց քանի ամբողջությամբ ներկայացված չեն դրանք, խնդիրները չեն կարող լուծվել․

«Այս նախագիծը ներկայացված է եղել նաեւ նախորդ գումարման Աժ-ում, որտեղ նույն հիմնավորմամբ կառավարությունը մերժել էր, հետո հանձնաժողովը դրական եզրակացություն էր տվել: Հիմա, չնայած ԲՀԿ-ի եւ ԼՀԿ-ի ներկայացուցիչների կողմ քվեարկությանը, հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել»,-ասաց Իսայանը:

Քվեարկությամբ նախագիծը լիագումար նիստի օրակարգ չմտավ:

Հիշեցնենք, որ Կառավարությունը փետրվարի 21-ի նիստում հավանություն չտվեց այս նույն նախագծին։

Տպել
802 դիտում

Վայոց ձորի մարզի որոշ դպրոցներում իրավիճակի թեժացման փորձերը մտահոգիչ ենք համարում. ԿԳՄՍՆ

Ամուլսարի պաշտպանության համար Երեւանում մեկնարկել է հանրահավաք

Նիկոլ Փաշինյանն ու Լիբանանի ազգային պաշտպանության նախարարը քննարկել են պաշտպանության ոլորտի փոխգործակցության հարցեր

Ադրբեջանցիները թող պատրաստվեն ջախջախվելու՝ սա իսկական առիթ է. Լեւոն Շիրինյան

Ես ոչ մի ծանր բան չեմ արել, զինվորական եմ եղել, նշված հրամաններն էլ ես չեմ գրել․ Սեյրան Օհանյան

ԵՄ-ն շարունակելու է լայն աջակցության ցուցաբերել Հայաստանին. Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչը՝ Տ. Ավինյանին

Հայ ծանրորդները վաղվանից սկսում են պայքարն աշխարհի առաջնությունում

Երրորդմասցի Լյովիկի եւ նրա ընկերների սպանության գործով Գաստիկի, Ծըգլի եւ Տլեի պատիժը խստացվեց. 18-ից դարձավ 21

Ես հիմա ո՞ւմ գնամ-խնդրեմ՝ երաշխավորի․ դատարանը Սեյրան Օհանյանին թույլատրեց բուժման նպատակով բացակայել երկրից

ԱԱԾ տնօրենը հայտարարություն է արել իր հրամանատարի դեմ, այդ պահին նա դեռ ԱԱԾ ղեկավարն էր. Արտակ Գալստյան

Հայտարարություն մրցույթի մասին

QR վճարումներ Հայբիզնեսբանկի մոբայլ բանկինգի հավելվածում

Գրեմիի մրցանակակիր Jamiroquai խումբ, Բրեգովիչ, Եվգենի Պետրոսյան. մշակութային աշունը Երեւանում

Բացահայտվել է բնակարանային գողությունների շարք. երկու անձի մեղադրանք է առաջադրվել

Հայաստանում է Լիբանանի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը

Հարգելի՛ դատավոր, Դուք «դռների տակ վնգստացող դատավորների» ցուցակո՞ւմ եք․ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան

Նյու Յորքում կբացվի անվանի հայ լուսանկարիչ Արա Գյուլերի ցուցահանդեսը

«Ռոմա»-ի երկրպագուները երգ են նվիրել Մխիթարյանին (ձայնագրություն)

Յուրի Ջորկաեֆը նշանակվել է ՖԻՖԱ-ի հիմնադրամի գլխավոր տնօրեն. նա հոկտեմբերի 6-ից 9-ը կայցելի Հայաստան

Փաշինյանի ԱՄՆ այցին ընդառաջ. ինչպես է ադրբեջանի քարոզչական նյութը հայտնվել է հայկական մամուլում