ԵԽ պատվիրակությունը Երեւանում մասնակցել է դատական բարեփոխումներին ուղղված ծրագրի մեկնարկին

Այսօր՝ մարտի 5-ին, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի համաժողովների գլխավոր սրահում տեղի ունեցավ Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից Գործընկերություն հանուն լավ կառավարման ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի մեկնարկի արարողությունը: 

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ միջոցառմանը ներկա էին Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալիա Վուտովան, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության Մարդու իրավունքների հարցերով տնօրեն Քրիստոս Ջիակումոպուլոսը,  Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Գոնսալո Սերանո դե լա Ռոզան, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը, Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը, Բարձրագույն դատական խորհրդի անդամներ և պաշտոնատար այլ անձինք:

Ողջույնի իր խոսքում Նատալյա Վուտովան նշեց, որ ծրագրի հիմնական նպատակն է աջակցել Հայաստանում դատաիրավական բարեփոխումների համալիր իրականացմանը: Մարդու իրավունքների հարցերով տնօրեն Քրիստոս Ջիակումոպուլոսը կարևորեց, որ դատական իշխանության չափորոշիչները համապատասխանեցվեն եվրոպական չափանիշներին: Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Գոնսալո Սերանո դե լա Ռոզան իր հերթին նկատեց, որ այսօր Հայաստանում կա քաղաքական հաստատակամություն՝ փորձելու բարելավել արդարադատության ոլորտը:

Իր խոսքում ողջունելով ծրագրի մեկնարկը՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը շեշտեց, որ  աշխատանքի արդյունավետությունը պայմանավորված է այն վերջնարդյունքներով, որն ակնկալում են ստանալ բարեփոխումների ճանապարհով: Այդ վերջնարդյունքը Հայաստանի Հանրապետությունում, առավելապես այսօր, անկախ, անաչառ և արդյունավետ դատական իշխանություն, այլ ոչ թե համակարգ ունենալն է: Ավելին, այդ դատական իշխանությունը իշխանությունների բաժանման համակարգում պետք է ունենա ոչ միայն իր գործառույթը, այլև հակակշռող և զսպող լիազորությունները: Գագիկ Հարությունյանի համոզմամբ՝ այդպիսի իշխանություն ձևավորելու համար արդարադատությանն առնչվող բոլոր ինստիտուտները պետք է կարողանան գործակցաբար իրենց ներդրումն ունենալ խնդիրների լուծման հարցում:

Դատական իշխանության խնդիրների, դատարանների գերծանրաբեռնվածության բեռնաթափման, Բարձրագույն դատական խորհրդի գործունեության ռազմավարական ծրագրերի առանձին շեշտադրումների մասին Գագիկ Հարությունյանը Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության Մարդու իրավունքների հարցերով տնօրեն Քրիստոս Ջիակումոպուլոսի հետ խոսեց օրվա երկրորդ կեսին՝ Բարձրագույն դատական խորհրդում տեղի ունեցած ընդունելության ժամանակ:

Գագիկ Հարությունյանը նախ ներկայացրեց Խորհրդի մեկամյա գործունեության ձեռքբերումները, առկա խնդիրներն ու մարտահրավերները: Նա նշեց, որ Խորհրդի կողմից մշակված համապարփակ վերլուծության մեջ առաջադրվել են ռազմավարական բնույթի հստակ խնդիրներ, որոնք կկարողանան այս համակարգում ապահովել անկախ, անաչառ, արդյունավետ արդարադատություն: Առկա խնդիրները բաժանվել են ըստ կարևորության երեք առանձին կատեգորիաների՝ անհետաձգելի, միջնաժամկետ, ռազմավարական, որոնց ուղղությամբ հստակ քայլեր են ձեռնարկվել:

Գագիկ Հարությունյանի խոսքով՝ դատական օրենսգրքում կան իրավունքի որոշակիության սկզբունքի տեսանկյունից խնդրահարույց և հակասական կարգավորումներ: Անհրաժեշտ է նաև մշակել օրենքի դոկտրինալ մեկնաբանությունների ժողովածու, որն օգտակար կլինի հատկապես դատավորների ամենօրյա աշխատանքում:

Քրիստոս Ջիակումոպուլոսը շնորհակալություն հայտնեց արդյունավետ հանդիպման համար՝ հաստատելով իրենց պատրաստակամությունը՝ աջակցելու Բարձրագույն դատական խորհրդին՝ նախանշված խնդիրների լուծման հարցում:

Տպել
1185 դիտում

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու