Մարտի 8-ին, ժամը 01:25-ի սահմաններում կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած, թափանցող վերք ախտորոշմամբ «Գյումրի»  բժշկական կենտրոն  է տեղափոխվել 1997թվականին ծնված , ՌԴ քաղաքացի, ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Ռաջան Կաժիմիրովը: Նախնական տեղեկությունների համաձայն, դեպքը տեղի է ունեցել Գյումրու կայարանամերձ հրապարակին հարակից գիշերային ակումբում՝ վիճաբանության եւ ծեծկռտուքի արդյունքում:

Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն,-ՀԺ-ի հետ զրուցում ասաց ՀՀ Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության եւ լրատվության բաժնի պետ պետ Էդգար Ջանոյանը։

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ  112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշերով: Կատարվում է քննություն:  

Տուժածն, ըստ «Գյումրի»  բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանի, Ռաջան Կաժիմիրովն ընդունվել է  կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած, թափանցող վերքով, թոքի վնասմամբ: Վիրահատվել է, թոքը դրենավորվել է: Վիճակը կայուն է: Նշանակվել է դատաբժշկական քննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տպել
701 դիտում

Խաչիկ գյուղի մոտակայքում խոտածածկ տարածք է հրդեհվել

Մի բուդկայի պես սեփականաշնորվել է ՍԴ-ն. եղել է քաղաքական առեւտուր, 4 մարդիկ ստացել են իրենց հասանելիքը. վարչապետ

Իսպանիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ փոխնախարարին

Ապօրինի ծառահատում Ահնիձոր գյուղի հարակից անտառում

Ես ինքս ինձնից երբեք գոհ չեմ լինում, նշանակում է՝ իմ թիմից եւս. վարչապետը՝ անփորձների կառավարման մասին

Այո, կա վատ կառավարում, բայց դա ոչ միայն մարդկային, այլեւ համակարգային խնդիր է. վարչապետ

Քարաթափում Վայք-Ջերմուկ ավտոճանապարհին, վտանգը կանխելու համար արհեստական քարաթափում է արվել

Արարատ Միրզոյանն ու Նենսի Փելոսին քննարկել են հայ-ամերիկյան հարաբերություններին առնչվող հարցեր

Տիգրան Ավինյանը և Տատյանա Վալովայան անդրադարձել են ԵԱՏՄ–ում էներգակիրների միասնական շուկայի ձևավորման հարցին

Դատախազությունը պարզել է քաղավիացիայի ոլորտում 2013-2018-ին կատարված կոռուպցիոն չարաշահումներ

Յուրիկ Բրոյանը ռազմաբժշկական հանձնաժողովի կրկնակի փորձաքննություն կանցնի․ Պաշտպանն այցելել է զինծառայողին

Դատավոր Դավիթ Գրիգորյանի դեմ հաղորդում ներկայացվել է մինչ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործն իրեն մակագրելը

Ucom-ն ավարտել է դրամային և դոլարային պարտատոսմերի տեղաբաշխումը

Իվանիշվիլին Սահակաշվիլիի կուսակցությանը մեղադրել է տնտեսությունը խորտակելու փորձի մեջ

Ամենակարեւոր վայրը, ուր պետք է այցելել, սա է. հայտնի ֆուտբոլիստ Նունու Գոմեշը Ծիծեռնակաբերդում էր (տեսանյութ)

ԲԴԽ անդամ Նախշուն Տավարացյանը պնդում է՝ ճնշումների տակ չի պատրաստվում հրաժարական տալ

Արցախի պաշտպանության նախարարն ու ՀՀ ԱԽ քարտուղարը քննարկել են իրավիճակը առաջնագծում

Խնդիրը գլոբալ է. Սամվել Մարտիրոսյանը՝ «Ֆեյսբուք»-ի եւ «Ինստագրամ»-ի խափանման մասին

ԵԱՏՄ-ում փոխարժեքային քաղաքականության հարցով Խորհրդատվական խորհուրդ կստեղծվի

Հայաստանը հավատում է իր ապագային. երկիրը գրավիչ է դառնում շվեյցարացի զբոսաշրջիկների համար