Թե՛ տարածքն է մեր ձեռքում, թե՛ կարգավիճակն է մեր ձեռքում, թե՛ հարցի լուծման բանալին է մեր ձեռքում. Բադասյան

Մարտի 12-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի համանախագահությամբ Ստեփանակերտում կայացել է Հայաստանի եւ Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստ: Օրակարգի հիմնական թեման վերաբերում էր Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացում ներկա իրավիճակի համատեղ գնահատմանը եւ համակարգված գործողությունների ուրվագծմանը: Համատեղ նիստի շրջանակում ընդգծվել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շրջանակում Արցախի անվտանգության ապահովումն ու կարգավիճակը հայկական կողմերի համար եղել եւ մնում են բացարձակ գերակայություններ:

«Հայկական ժամանակ»-ը թեմայի վերաբերյալ զրուցեց Արցախի ռազմական-քաղաքական գործիչ Վահան Բադասյանի հետ:

- Պարոն Բադասյան, մարտի 12-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ ՀՀ եւ Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը, որն իր ձեւաչափով աննախադեպ էր: Արդյո՞ք այս նիստը եւ նիստում հնչեցրած ՀՀ վարչապետի ելույթը Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարության պատասխան կարելի է համարել:

- Այո, կարելի է համարել ի պատասխան: Սա իսկապես աննախադեպ էր, որպես արտագնա նիստ Արցախում, այնպես, ինչպես նախադեպը չուներ, երբ Նիկոլ Փաշինյանը, 2018 թվականի մայիսի 8-ին ընտրվելով վարչապետ, հաջորդ օրը՝ մայիսի 9-ին, ասուլիս տվեց Ստեփանակերտում եւ առաջին անգամ այնտեղ էլ հայտարարեց Արցախը բանակցություններում ներգրավելու ձեւաչափի մասին: Այստեղ ես մի նկատառում ունեմ. այն ժամանակ Նիկոլ Փաշինյանի կոչը հզոր էր՝ հեղափոխության ֆոնի վրա, որպես փոքրամասնություն Ազգային ժողովում, որպես ընդդիմություն, բայց հեղափոխության շնչով իշխանության եկած մարդ: Սակայն ես կարծում եմ, որ հիմա այդքան հզոր չէ, ի՞նչ պատճառով. որովհետեւ Նիկոլ Փաշինյանը քաղաքական գնահատական չտվեց նախորդ իշխանություններին: Նա պետք է մայիսի 9-ից հետո այդ գնահատականը տար, որպեսզի միջազգային հանրությունը, այդ թվում նաեւ՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան տեսնեին, որ Հայաստանում իշխանության է եկել մի ուժ, որը ժխտում է նախորդ բոլորի կատարված քաղաքականությունը:

Ինչն է ժխտում. ժխտում է տնտեսական լծակներն օտարին հանձնումը՝ անձնավորված եւ անօրեն կերպով, ժխտում է տնտեսական պայմանագրերը, որոնք ներպետական են եւ միմիայն ՀՀ քաղաքացու դեմ են ուղղված եւ Հայաստանի պետական շահերի դեմ են ուղղված: Պետք է ժխտվի նախորդ իշխանությունների վարած այն քաղաքականությունը, որ վերացրել են արտադրական ողջ պոտենցիալը եւ արտագաղթն է սկսվել՝ դեռեւս 90-ականների սկզբից:

Այսինքն առաջին, երկրորդ եւ երրորդ նախագահների վարած քաղաքականությունը ամբողջովին պետք է ժխտվեր: Քաղաքական գնահատականը հենց դա է, որ միշտ ասում եմ: Չտրվեց այդ քաղաքական գնահատականը: Քաղաքական գնահատականից հետո պետք է, որ նոր կառավարությունը հանցակազմի պարագաներում քրեական պատասխանատվության կանչեր այդ ընթացքի գլխավոր պատասխանատուներին: Իսկ այդ պատասխանատուները, ժողովուրդը լավ գիտի, երեք նախագահները միասին վերցրած են: Ցավոք սրտի, երկրորդ նախագահին մի հանցանքի գծով է միայն մեղադրանք առաջադրվել, որը տարբեր ուժերի կողմից սկսվել է մանիպուլյացիայի ենթարկվել: Այսպիսի իրավիճակում սպասելով եւ տեսնելով, որ Նիկոլ Փաշինյանի դիրքերը այնքան հզոր չեն, որքան որ եղել է մեկ տարի առաջ, իրենք արդեն տվեցին համապատասխան հայտարարությունը՝ հրաժարվելով եւ բացառելով Արցախի՝ որպես բանակցային կողմ հանդես գալուն: Նիկոլ Փաշինյանի դիրքերը այս տեսանկյունից թույլ են, բայց նա ժամանակ ունի շտկելու, հանրության պահանջը դեռ կա, հանրության հարգանքը դեռ կա Նիկոլ Փաշինյանի հանդեպ եւ ինքը հնարավորություն ունի գոնե հիմա քաղաքական գնահատական տալու:

Քաղաքական գնահատական պետք է տրվի նաեւ ամենակարեւորը՝ Արցախի հարցին, այսինքն Մադրիդյան սկզբունքների ընդունմանը: Ամբողջ հարցերը տրամաբանության մեջ են եւ տրամաբանության մեջ պետք է շարժվել: Տալ քաղաքական գնահատական, ժխտել բոլոր ընդունված սկզբունքները եւ սկսել նոր տողից: Այդ դեպքում արդեն Արցախն էլ կբերեն բանակցությունների փուլ, հարցը կլուծվի ոչ թե տարածքային ամբողջականության սկզբունքների շրջանակներում, այլ ազգային ինքնորոշման սկզբունքների շրջանակներում:

- Նիկոլ Փաշինյանը շարունակում է պնդել, որ Արցախը պիտի վերադառնա բանակցային սեղանի շուրջ: Սա իրատեսակա՞ն է: Եւ Փաշինյան-Ալիեւ առաջիկա հանդիպմանը կարո՞ղ է այս հարցը լուծում ստանալ:

- Սա իրատեսական է, եթե Նիկոլ Փաշինյանը քաղաքական գնահատական տա եւ հրաժարվի նախորդ բոլոր ձեռքբերումներից եւ պայմանավորվածություններից: Ոչ թե իր անձնական քմահաճույքի պատճառով, այլ ժողովրդի պահանջից ելնելով:

- Պնդումներ կան, որ Մինսկի խումբն ու Բաքուն հայտնվել են փակուղու առաջ, համամի՞տ եք այս գնահատականի հետ, այդպիսի իրավիճակ կա՞:

- Հարցը, իհարկե, փակուղի պետք է մտներ եւ փակուղի է մտել 1994 թվականին Բիշքեկում, երբ սկիզբը դրվել է հրադադար եւ տարածքային ամբողջականության սկզբունքն է դրվել հիմքում: Սա արդեն պիտի տանի փակուղի՝ նորից պատերազմի: Որովհետեւ պատմական հիմքը, սկիզբը սխալ է դրված: Ես համոզված եմ, որ մեր դիվանագետներից մեծ մասը Արցախի հարցը չեն ճանաչում: Արցախի հարցը զուտ Արցախի հարցը չէ: Արցախի հարցը, Կարսի հարցը, Նախիջեւանի հարցը եւ թե ցեղասպանության հարցերը տրամաբանորեն ուղիղ ձեւով իրար հետ կապված են եւ պետք է բոլորը սերտեն այս հարցերը: Պետք է բոլորը ճանաչեն արցախյան հարցը: Հենց Բիշքեկից ճիշտ չի դրված հարցը, դրա համար էլ հարցը գնալու է փակուղի: Որպեսզի պատերազմ չլինի մենք պետք է բանակը հզոր պահենք: Բայց 25 տարի ժամանակ ունեինք եւ այդ ընթացքում 3 նախագահները այնպիսի քաղաքականություն են վարել, որ բանակը ցավոք սրտի չի կարողացել գոնե ժամանակակից սպառազինությունները ժամանակին ձեռք բերի՝ բացառությամբ վերջին 3 տարիների 2016 թվականից հետո: Ապրիլյանից հետո, երբ մենք սկսեցինք փոխել մարտավարությունը, արդեն հակառակորդը սկսեց բացառել պատերազմական վիճակը:  

- Վերջին օրերին մտավախություններ են հնչում ռազմական գործողությունների վերսկսման մասին, կգնա՞ Բաքում էսկալացիայի, թե՝ ոչ:

- Ես համոզված եմ, որ հնարավորություն ունենք եւ այդ բոլոր հնարավորությունները մեր ձեռքում են: Թե տարածքն է մեր ձեռքում, թե կարգավիճակն է մեր ձեռքում, թե հարցի լուծման բանալին է մեր ձեռքում: Պատերազմի սկսման բանալին նույնպես մեր ձեռքում է: Եթե մենք փոքր ինչ ավելի շատ ուշադրություն դարձնենք բանակի սպառազինմանը, բանակի կազմի բարելավմանը, համոզված եմ, որ Ադրբեջանն արդեն կվախենա պատերազմի գնալուց:

- Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ առաջիկա բանակցային գործընթացում պետք է հստակեցվի կոնցեպտը, տրվի 3 սկզբունքների եւ 6 տարրերի պարզաբանումը: Ի՞նչ պրոցես է սկսվել եւ ինչպես կարող է այն զարգանալ:

- Միեւնույն է, ինչ փոփոխություն էլ տեղի ունենա, պետք է հարցը միանշանակ լուծվի ինքնորոշման սկզբունքի վրա: Բայց, եթե խոսքը գնում է շարունակությունը՝ Մադրիդյան սկզբունքների քննարկման, անպայման լինելու է փակուղի: Պետք է արագ կերպով Փաշինյանը քաղաքական գնահատական տա այդ ամենին: Եթե նույնիսկ հրաժարվում են Արցախին բանակցային կողմ ներգրավելուց, պետք է Արցախը հայտարարվի Հայաստանի անբաժանելի մաս եւ Հայաստանն արդեն ամբողջովին իր վրա վերցնի հարցը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
9173 դիտում

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի