Արմեն Սարգսյանը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակի և նրա գլխավորած պատվիրակության հետ:

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, նախագահ Սարգսյանը կարևորել է ԵԱՀԿ գործունեությունը և դերակատարումը ոչ միայն որպես ԼՂ հիմնախնդրի կարգավորմամբ զբաղվող հիմնական կառույց, այլ նաև որպես երկխոսության, վստահության և համագործակցության միջոցով համապարփակ անվտանգությունն առաջ մղող հարթակ:

Նշելով, որ հարավկովկասյան տարածաշրջանը կարևոր տեղ ունի ԵԱՀԿ օրակարգում՝ ԵԱՀԿ գործող նախագահն ասել է, որ այստեղ են՝ ճշտելու, թե ինչպես կարող են լավագույնս աջակցել Հայաստանին ստանձնած հանձնառությունների իրականացման, խաղաղության հաստատման գործընթացի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության առնչությամբ:

Հանրապետության նախագահը և ԵԱՀԿ գործող նախագահը մտքեր են փոխանակել ԵԱՀԿ գործունեության արդյունավետության բարձրացման, կազմակերպության առջև ծառացած մարտահրավերների, ինչպես նաև Կազմակերպությունում Սլովակիայի նախագահության առաջնահերթությունների շուրջ:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանի և Սլովակիայի երկկողմ հարաբերություններին, նշել, որ երկու երկրներն ունեն տարբեր ոլորտներում համագործակցության լայն օրակարգ և կարևորել ակտիվ աշխատանքն առկա ներուժի լիարժեք իրացման ուղղությամբ:

Տպել
290 դիտում

Պուտինն ու Լուկաշենկոն կարող են քննարկել Բելառուսին նավթի մատակարարման հարցը. Պեսկով

Մոսկվայում տեղի են ունեցել խորհրդակցություններ ՀՀ և ՌԴ արտաքին գործերի նախարարությունների միջև

Կա երրորդ փուլի անհրաժեշտություն․ Արմեն Գրիգորյանը՝ դատական համակարգում հեղափոխություն անելու մասին

Հայաստանի և Ջիբութիի միջև հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ. ԱԳՆ

Ես որեւէ խնդիր չեմ տեսնում հայ-ռուսական հարաբերություններում․ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյան

Իրականում դավադրությունների առումով մտահոգություններ ունենք․ Արմեն Գրիգորյան

ՊՎԾ պաշտոնակատարի հայտարարությունը պոպուլիստական է․ Օսիպյան

Բարձրագույն դատական խորհրդի դիմաց բողոքի ցույց է՝ հրաժարականի պահանջով (ուղիղ միացում)

Բարեփոխումները կարեւոր են. քննարկվել են ԵՄ աջակցության համակարգման հարցեր

Քննարկվել է ՀՀ-ԵՄ համագործակցության օրակարգը. Ռուբեն Ռուբինյանը հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի Սենատում

Օսիպյանը չի բացառում, որ որոշ ուժերի կողմից դավադրութան նախապատրաստվելու սպառնալիք կա

Աղետի գոտին՝ այլեւս առանց որեւէ տնակի կամ կցակառույցի. քիչ մնաց. Լեւոն Բարսեղյան

Նախագիծն ընդունվեց․ զինծառայողների աշխատավարձը կբարձրանա

35 մլն դոլար հատկացնում ենք ճանապարհաշինությանը եւ ամեն անգամ սթրեսի մեջ ենք՝ կարողանալո՞ւ ենք գումարը ծախսել․ վարչապետ

Մասիսի քաղաքապետի նկատմամբ «Էրեբունիի գործով» քրեական հետապնդումը դադարեցվել է, բայց նա մնում է մեղադրյալ

363 մլն 110 հազար դրամի ներդրում, 13 նոր աշխատատեղ՝ 350,000 դրամ միջին աշխատավարձով․ «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ն ներդրում կանի

Սիս գյուղի երեխեքը հարցազրույց են տալիս, ասում են՝ Նիկոլն եկավ, խոստացավ, «գլխառադ» արեց․ էդ ճանապարհը խի՞ չեն սարքում

Վարշավան և Վաշինգտոնը մոտ են Լեհաստանում ԱՄՆ ռազմական ներկայությունը մեծացնելուն

Երեւանում կկառուցվի ժամանցային, զվարճանքի այգի․ կգործեն եվրոպական արտադրության վերջին սերնդի կարուսելներ

Քոչարյանի և մյուսների գործով դիմումը ՍԴ-ում նախնական ուսումնասիրության փուլում է. հայտարարություն