Կառավարությունն արտոնություններ կտրամադրի մի քանի տասնյակ միլիարդ դրամի ներդրումային ծրագրերի

Կառավարությունն այսօր՝ մարտի 14-ի նիստում որոշեց գերակա ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակում մաքսատուրքից ազատելու արտոնություն տալ «Նիկոլա ինթերնեյշնլ, Արմենիա», «Ռիբեկ» եւ «Էֆարվի Մարսիկ» ընկերություններին: 

Ըստ կառավարության որոշման՝ «Նիկոլա ինթերնեյշնլ, Արմենիա» ՍՊԸ-ն ներմուծվող հումքն օգտագործելու է ձիթապտղի վերամշակման եւ արտադրության մեջ (Կոտայքի մարզ): Ընկերությունը նախատեսում է իրականացնել 1 մլրդ 700 մլն դրամի ներդրում՝ հումքի ձեռքբերման համար: Ներկայում առկա է 100 աշխատատեղ՝ 120 հազար դրամ միջին աշխատավարձով, ծրագրի շրջանակում կստեղծվի եւս 30-40-ը։ Արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 6 100 000 000 ՀՀ դրամ, որից 3 800 000 000 ՀՀ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 2 300 000 000 ՀՀ դրամի արտադրանքը՝ ԵԱՏՄ այլ անդամ երկրներում։ Արտոնություն ստանալու համար ներկայացված հումքի արժեքը կազմում է 1 700 000 000 ՀՀ դրամ։ Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 255 000 000 ՀՀ դրամ: 

«Ռիբեկ» ՍՊԸ-ն գործում է թեթեւ արդյունաբերության բնագավառում եւ ներմուծվող ապրանքներն օգտագործելու է երեխաների եւ կանացի ներքնազգեստի եւ հագուստի արտադրության մեջ (ք. Չարենցավան)։ Արդեն իսկ իրականացվել է 70 000 000 ՀՀ դրամի ներդրում սարքավորումների ձեռքբերման համար։ Նախատեսվում է իրականացնել եւս 480 000 000 ՀՀ դրամի ներդրում: Արդյունքում կստեղծվի 50 նոր աշխատատեղ՝ 100 000 - 150 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 720 000 000 ՀՀ դրամ, որից 130 000 000 ՀՀ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 440 000 000 ՀՀ դրամի արտադրանքը՝ ԵԱՏՄ այլ անդամ երկրների, 150 000 000 ՀՀ դրամի արտադրանքը՝ երրորդ երկրների տարածքում։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 234 250 000 ՀՀ դրամ։ Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 17 720 500 ՀՀ դրամ:

«Էֆարվի Մարսիկ» ՓԲԸ-ն ներմուծվող ապրանքներն օգտագործելու է արեւային էլեկտրակայանի կառուցման համար (Գեղարքունիքի մարզ, Մեծ Մասրիկ համայնք)՝ իրականացնելով 27 837 143 000 ՀՀ դրամի ներդրում: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 4 նոր աշխատատեղ՝ 590 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի (էլեկտրաէներգիա) ընդհանուր ծավալը շինարարության ավարտից հետո գործունեության 20 տարիների ընթացքում կկազմի 60 972 583 308 ՀՀ դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 10 204 285 700 ՀՀ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 1 039 477 161 ՀՀ դրամ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3580 դիտում

Այսօրվա նիստը նույնպես տևեց ավելի քան 5 ժամ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Դեկտեմբերի 18-ին մեր տեղը պետք է լինի Սուրբ Էջմիածնում՝ որպես այս տան իրական զավակներ ու տերեր. Բաբաջանյան

ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին

Ալափարս-Սոլակ ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

ՀՀ պաշտպանության նախարարությունը և Միացյալ Թագավորության դեսպանությունը Երևանում համաժողով են կազմակերպել

Ժողովրդին շոկային բացահայտումներ են սպասվում. շատ ժամանակ չի մնացել, Գարեգին Բ-ն գնալու է. Տեր Թադե. տեսանյութ

Առաջարկում եմ կրկին կարդալ պոեմը. գուցե պարզվի՝ Թոքմաջյանը դեռ մի բան էլ մե՞ղմ կոմպոզիցիա է ստացել. Հակոբյան

Լիլիթ Մակունցը կմեկնի արձակուրդ

Բուլղարիայի հայոց թեմի թեմական խորհուրդը միանում է տասը եպիսկոպոսների վերջին ուղերձին

Պուտինը կանչել է խոսելու, սրանք միանգամից «հանվել պառկել են». նախկին նախագահները ՌԴ-ի «հաճախորդն» են

Տեղի է ունեցել հարկային վարչարարության արդյունքում քրվարույթների նախաձեռնման պրակտիկայի վերաբերյալ քննարկում

Պոլսի հայոց պատրիարքը հանդիպել է Թուրքիայի ներքին գործերի նախարարի հետ. ինչ է քննարկվել

Երևանում ավտոմեքենա է այրվել

Հունվարի 1-ից մոտ 1 մլն 600 հազար մարդ կունենա առողջության ապահովագրություն. 10 կարևոր փաստ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Երևանի խաչմերուկներից մեկում

Աստղաձոր գյուղում տան տանիք է հրդեհվել

Որոշ տարածաշրջաններում մառախուղ է. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ ժամը 19:35-ի դրությամբ

ՀՀ նախագահն ընդունել է «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի և «Սևան ստարտափ սամմիթ»-ի հիմնադիր Հակոբ Հակոբյանին

ՖԻԴԵ-ն 17-ամյա հայ շախմատիստին միջազգային վարպետի կոչում է շնորհել

Գևորգ Պապոյանն ու Շվեյցարիայի դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Եթե երբևէ որոշում կայացնեմ մտնել քաղաքականություն, հասարակությունը դրա մասին կիմանա ինձանից. Նազիկ Ավդալյան

Բարի գալուստ ID տաղավար․ Big Christmas Market

GERMED. հարթակ, որը մատչելի և հուսալի կապ է ապահովում հայ բուժառուի և գերմանացի բժշկի միջև. տեսանյութ

Սուրեն Պապիկյանի հրամանով՝ տարածքային պաշտպանության զորքերի հրամանատարությանը մարտական դրոշ է հանձնվել

Վարդան Ղուկասյանը կշարունակի մնալ կալանավորված

Այս Ամանորի լավագույն նվերը՝ Amio Mastercard World քարտը

ՊՆ-ն հայտարարում է երաժիշտ և պարող զորակոչիկների մասնագիտական լսումներ և դիտումներ

Դեկտեմբերի 18-ին միացեք մեզ Մայր Աթոռում՝ Գարեգին Բ-ին հանգստի կոչելու արդար պահանջով. եպիսկոպոսներ

Ծեծկռտուք հետախուզման մեջ գտնվող «Դոն Պիպոյի» մասնակցությամբ. տեսանյութ

Վարչապետը նոր նշանակում է արել

Կայացել է ՀՀ և ՌԴ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը. փաստաթղթեր են ստորագրվել

Մարտունի քաղաքի գազալցակայանը տուգանվել է

«Հայաստան» խմբակցության 3 պատգամավոր Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու երաշխավորություն է ներկայացրել

Փարիզում ստորագրվել է Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության 2026 թվականի ծրագիրը

Մեկ տարի է՝ սահմանին կրակոց կամ զոհ չկա, Մեղրիում անշարժ գույքի գները 50 տոկոսով աճել են. Ղահրամանյան

Դոլարը թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 17-ին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը կայցելի Հայաստան

Հատուկ ձյանը սպասողների համար. Սուրենյանը հայտնել է, թե ինչ եղանակ է սպասվում առաջիկա տասը օրը

Իսրայելը վետո է սահմանել Թուրքիայի նկատմամբ

Նոյեմբերին գրանցվել է ՀԴՄ կանոնների խախտման 485, վարձու աշխատողի չձևակերպման 59 դեպք. ՊԵԿ-ի ամփոփումը