Վերջ. Արտաշես Թումանյանը հեռանում է

17/03/2019 schedule16:55

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի մարտի 17-ի համարում

Նախօրեին ուշ ժամի «Նոր երկիր» կուսակցության հիմնադիր Արտաշես Թումանյանը հինգ րոպեով մտել է կուսակցության կենտրոնական գրասենյակ եւ արագ հեռացել։ Երեկ արդեն պարզվեց, որ նա հեռացել է ընդմիշտ։ Կուսակցության նախաձեռնող խմբին Թումանյանը երրորդ անձի միջոցով ուղարկել է հետեւյալ բանավոր հայտարարությունը. «Ես հեռանում եմ կուսակցությունից. այդպես է պետք»։ Թե ինչո՞ւ է այդպես պետք, որեւէ մեկին հստակ պարզաբանում չի տրվել. կամ էլ՝ տրվել է, սակայն նախաձեռնող խմբի անդամներին հարմար էր ասելը, որ իրենք ոչնչից տեղյակ չեն։ «Մեզ համար եւս այդ լուրը հանկարծակի եւ բավականին տհաճ անակնկալ էր, որը մեզ կանգնեցրեց ֆորս մաժորային իրավիճակի առաջ։ Ես զրուցել եմ պրն Թումանյանի հետ, եւ ինքը հստակ ասել է, որ կուսակցական շինարարությամբ չի զբաղվելու։ Այլ հարցեր ես սկզբունքորեն չեմ տվել»,- երեկ մեզ հետ զրույցում ասաց կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Ռոբերտ Փոլադյանը։

Թումանյանի անակնկալ հեռացումից հետո նախաձեռնող խումբը փորձում է ստեղծված իրավիճակից ելքեր գտնել։ Ըստ Փոլադյանի, դեռեւս  կուսակցություն չկա էլ, որ այսօր խոսենք այն լուծարելու մասին. կար ընդամենը պրոցես, եւ հիմա խնդիրը հետեւյալն է՝ շարունակե՞լ Թումանյանի սկսած պրոցեսն արդեն առանց Թումանյանի, թե՞ իրենց մի քանի հազար համակիրներին բացատրել իրավիճակն ու հրաժեշտ տալ։ Այս որոշումը նախաձեռնող խումբը կկայացնի առաջիկա 1-2 օրերի ընթացքում։ Եւ եթե Փոլադյանն ըմբռնումով է մոտենում Թումանյանի անակնկալ որոշմանը, կուսակցության նախաձեռնող խմբի այլ անդամներ երեկ իրենց «քցված» էին համարում. հատկապես, որ նրանց որեւէ  պարզաբանում կամ բացատրություն Ա. Թումանյանը չի տվել։

Ինչեւէ, եթե Թումանյանի հեռացումը համաձայնեցված չէ նախաձեռնող խմբի հետ՝ ինչ-ինչ պատճառներով առայժմ կուսակցությանը հեռվից, «պապայի» կարգավիճակով տիրություն անելու համար, ապա ակնհայտ է, որ մեկ-երկու օրից «Նոր երկիր» կուսակցության նախաձեռնող խումբը հրաժեշտ կտա իր բազմահազար համակիրներին եւ կփակի կուսակցության բոլոր գրասենյակները։ Թե ինչո՞ւ է Թումանյանը հեռանալիս փոխանցել՝ «այդպես է պետք», այդ մասին կարելի է տարբեր ենթադրություններ անել, սակայն Թումանյանին նման վիճակի հասցնելը ահաբեկել է իշխանությանը ենթակա շատ քաղաքական ուժերի, որոնք իրենցից մեկի օրինակով հերթական անգամ հասկացան, թե ինչպիսի երկրում են իրենք ապրում։ Իսկ ոմանք էլ արդեն երեկ հեռակա կարգով դաս էին տալիս Ա. Թումանյանին:

«Որ մենք խելոք գնում ու իշխանությունների ուզած կոճակը սեղմում ենք, կարո՞ղ է մենք Թումանյանից դուխով պակաս տղա ենք։ Չէ, մենք պարզապես հասկանում ենք, որ եթե իրենց ուզած կոճակը չսեղմեցիր, քեզ են կոճակի պես սեղմելու, եւ ընտրում ենք չարյաց նվազագույնը»,- ասում էր պատգամավորներից մեկը։ Անկախ մի պատգամավոր էլ նստեցրել էր կոալիցիայի պատգամավորներին ու նրանց բացատրում էր, որ եթե Ռոբերտ Քոչարյանը որոշի, որ հանրապետականները պետք է ողջ խմբակցությունով Մալաթիայի շուկայում սուջուխ ծախեն, այդ որոշումն իրագործելու համար ֆրակցիայից բացակայողներ չեն լինի, եթե որոշի, որ ՕԵԿ-ում բոլորը պետք է մուսուլման դառնան, ուրեմն կրոնափոխությունը կարելի է համարել կայացած, եթե որոշի, որ դաշնակները պետք է պորտապար պարեն, հաստատ պարելու են։

Ըստ այդ պատգամավորի, կասեցնելով կուսակցություն ստեղծելու ծրագիրը՝ Ա. Թումանյանը խուսափել է հնարավոր պորտապարերից, ինչը իրեն պարտադրվելու էր։ Եւ բնավ դժվար չէ պատկերացնելը, թե ի՞նչ կլիներ հետո, եթե Քոչարյանի «դաբրոյից» զրկված Թումանյանը շարունակեր կուսակցական շինարարությունը։ Եթե անգամ մի կողմ դնենք շատ ավելի լուրջ խնդիրները, որոնք անպայման հարուցվելու էին Թումանյանի եւ «Նոր երկրի» դեմ, այդ կուսակցության  հետ աշխատելու էին այնպես, ինչպես աշխատում են «իզգոյ» քաղաքական ուժերի հետ։ Սկզբի համար «Նոր երկրին» չէին տրամադրի դահլիճներ՝ կուսակցական համակիրներին հանդիպելու համար, ու ինչպես շատ առաջներում միամտաբար անում էին «Հանրապետություն» կուսակցության լիդերները եւ նման դեպքերում զանգում էին իրենց ընկեր վարչապետին, որը այդ պահերին դառնում էր անհասանելի, Թումանյանի համար եւս փետրվարի 24-ից հետո վարչապետը լինելու էր կայուն անհասանելի։

Եթե անգամ կուսակցական հանդիպումներն ինչ-որ մի կերպ կայանային, նույն օրը «Հայլուրը», որը մինչեւ փետրվարի 24-ը Արտաշես  Թումանյանին բոլոր կետերով «պրիզնատ» էր գալիս, կսարքեր հետեւյալ պարտադիր ռեպորտաժը՝ մի քանի անատամ բիձաներ, անպայմանորեն խելապակաս, եկել էին  Թումանյանին լսելու։ Լինելու էր ահա այս պատկերը, եթե «Նոր երկիրը» որոշեր գնալ առաջ։ Իսկ թե ի՞նչն է եղել պատճառը, որ բավականին պրագմատիկ Ա. Թումանյանը նախապես չի հաշվարկել հնարավոր այս զարգացումները, դժվար է ասել։ Համենայնդեպս խորհրդարանում, չնայած ընդհանուր տագնապին,  շատերն էին կանխատեսում, որ Թումանյանի հրաժարականից հետո հենց այդպես էլ լինելու էր:

«Հասկանալի է, որ եթե նա մնար աշխատակազմի ղեկավար, կուսակցության զարգացումներն այլ կերպ կընթանային, որովհետեւ մեր հասարակությունը միշտ գնում է ուժեղի կողմը»,- ասում է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։ Իսկ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը մեր հարցին, թե մինչեւ ե՞րբ պետք է այս երկում ամեն ինչ մեկ մարդ որոշի, ասաց. «Ես չեմ ուզում Թումանյանի կուսակցության օրինակով ասել, որովհետեւ նա, կարծում եմ, ստեղծված իրավիճակից ճիշտ ելքը կգտնի։ Սակայն միշտ էլ, եթե ինչ-որ բան քոնն է, որեւէ մեկը այն տանել չի կարող։ Եթե քոնը չէ, միշտ էլ կգտնվի այն մեկը, որը դա կտանի։ Պետք է գնահատես քո իրական կշիռը եւ քո ռեսուրսը, որը պայմանավորված չէ այլ լծակներով, եւ ըստ այդմ իրականացնես քո հաշվարկները։

Կուսակցություն ստեղծելը բավականին բարդ պրոցես է եւ չի կարող կայանալ մեկ հայտարարությամբ կամ մեկ հարցազրույցով»։ Իսկ ընդդիմության ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանը կարծում է, որ այն, ինչ իշխանություններն արեցին Թումանյանի նոր ստեղծվող կուսակցության հետ, ոչ այլ ինչ է, եթե ոչ քաղաքական վանդալիզմ: «Ես կարծում եմ, որ այն, ինչ տեղի ունեցավ, ավելի ճիշտ՝ արեցին Ա. Թումանյանի հետ, դա  պետք է մտահոգի բոլոր քաղաքական ուժերին։ Այսինքն, երբ Թումանյանը յուրային էր, նրան ամեն ինչ կարելի էր, իսկ երբ մեկ ժամում դարձավ ոչ յուրային, ստացվում է, որ նա իրավունք չունի զբաղվելու անգամ կուսակցական գործունեությամբ։ Սա իսկապես շատ վտանգավոր նախադեպ է, եւ քաղաքական դաշտը, հատկապես իշխանական կուսակցությունները, որոնցից յուրաքանչյուրի գլխին կախված է նույն վտանգը, պետք է կատարվածին անպայմանորեն արձագանքեն։ Եւ ոչ թե ամեն մեկը մտածի, որ քանի դեռ իրեն չեն արգելել խոսել, ուրեմն ինքը դեռ երջանիկ է»,- ասում է «Արդարություն» խմբակցության քարտուղարը։

Նաիրա Զոհրաբյան

Տպել
2298 դիտում

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա