Ինձ թվում է՝ երազ է. բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը՝ երկար սպասված ԵԱ ոսկե մեդալի մասին

ՀՀ կանանց բռնցքամարտի հավաքականի անդամ Անուշ Գրիգորյանը (51 կգ քաշային կարգ) շարունակում է շնորհավորանքներ ստանալ ու տոնել: Վլադիկավկազում մարտի 7-18-ը կայացած Եվրոպայի 18-22 տարեկանների 2019 թ. առաջնությունից նա վերադարձավ ոսկե մեդալով: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց, որ տոնակատարությունները սկսվել են դեռ, երբ ապահովել էր առնվազն բրոնզը: Այդ ժամանակ տեղի հայ համայնքը խնջույք էր կազմակերպել: Նույնը շարունակվում է նաեւ Հայաստան վերադառնալուց հետո: Նվաճումը նշում է ծնողների, հարազատների, ընկերների հետ: Ընդգծում է, որ աննակարագրելի զգաղողություններ ունի:

«Ոչ միայն իմ հաղթանակն է, այլեւ իմ թիմի, իմ ֆեդերացիայի, մարզիչների եւ հայրենիքի հաղթանակն է: Անբացատրելի է, չեմ հասկանում հետս ինչ է կատարվում, ինձ թվում է՝ երազ եմ տեսնում, ամեն ինչ երազ է»,- ասում է նա:

Եվրոպայի առաջնությունում Անուշը 3 մենամարտ էր անցկացրել: Եզրափակչում պարտության էր հյուրընկալող երկրի՝ Ռուսաստանի ներկայացուցիչ Գելիուսա Գալիեւային: Հաղթանակից հետո չէր թաքցրել էմոցիաները, եւ այդ հուզիչ պահի տեսանյութը տարածվել է համացանցում: Տեսանյութում երեւում է, որ շատ հուզված է, նաեւ երբ հնչում է Հայաստանի օրհներգը:

«Վերջին մենամարտը տեղի մարզուհու դեմ էր: Գիտեի, որ կողմնապահություն լինելու է, ամեն ինչ կրկնապատիկ դժվար է լինելու: Զգում էի, որ հաղթել եմ, բայց չէի հավատում, որ մցրավարներն ինձ կտան հաղթանակը, որովհետեւ կողմնապահություն շատ է լինում: Անհամբեր սպասում էի՝ որ անկյունն են ասելու: Երբ ասացին՝ կապույտ, միանգամից թուլացա, չեմ հիշում՝ ինչ կատարվեց հետս: Երկար սպասված հաղթանակ էր, ոսկե մեդալ: Հիմնը հնչելու ժամանակ միայն մտածում էի՝ արդյոք մայրս, հայրս, ընկերներս նայում են: Իմ շատ սիրելի մարզիչները, սպորտային ընկերներն այնտեղ էին, նրանց հետ կիսում էի երջանկությունս, բայց ուշքումիտքս Հայաստանում էր, թե ծնողներս, ընկերներս նայում են, ինձ հարազատ կամ անծանոթ մարդիկ հպարտանում են, որ կարողացա հավատի, Ատսծու շնորհիվ, մարզիչներ Վահան Ադիլխանյանի, Ռուդիկ Մկրտչյանի, Խաչիկ Խաչատրյանի, մեր բժշկի՝ Հարություն Պռազյանի, հոգեբան Անժելա Բարխուդարյանի, ընկերներիս շնորհիվ հասնել այդ մեծ բարձունքին»,- ասաց նա:

Անուշը խոստովանում է, որ Եվրոպայի առաջնությանը մեկնելուց առաջ նման հաջողություն չի ակնկալել: Ընդգծում է, որ միշտ էլ բոլոր մարզիկներն էլ գնում են՝ առավելագույնի հետեւից, սակայն իրեն երբեմն թվացել է, թե ուժերը չեն բավականացնում: Մարզիչների օգնությամբ, սակայն, ինքն ու թիմակիցները հավատացել են իրենց հնարավորություններին:

«Ճիշտ է՝ բոլորս էլ գնում ենք հաղթանակի համար, բայց չէի պատկերացնում, որովհետեւ մարզումների ժամանակ այնքան էի հոգնում, որ ինձ թվում էր՝ ուժասպառ եմ: Մարզիչները հոգեբանորեն պատրաստեցին, հավատ ներշնչեցին, ու մենք էլ մեկնարկային մենամարտը հաղթեցինք ավելի լավ, քան պատկերացնում էինք»,- ասաց նա:

Անուշի վերջին մեդալը խոշոր մրցաշարում եղել է 2018 թ.: Համաշխարհայի ուսանողական խաղերում դարձել է բրոնզեմեդալակիր: Աշխարհի կամ Եվրոպայի առաջնություններում մեդալ է նվաճում երկար դադարից, լուրջ վնասվածքից ու կարիերան ավարտելու վտանգի առաջ կանգնելուց հետո: 2013-ին պատանիների աշխարհի առաջնության արծաթեմեդալակիր է դարձել, 2014-ին՝ երիտասարդների աշխարհի չեմպիոն, 2015-ին՝ երիտասարդների Եվրոպայի չեմպիոն: 2015-ին մեծահաակների հավաքական տեղափոխվելուց հետո դժվարություններ է ունեցել: 2017-ին էլ լուրջ վնասվածք է ստացել՝ ողնաշարի ճողվածք:

«Մոտ 7 ամիս ոչինչ չեմ արել, նույնիսկ հարց էր դրված, որ կարող է չմազրվեմ, սակայն ոչ մի վայրկյան չեմ նահանջել: Միշտ հավատացել եմ Աստծուն, որ սպորտն ի ծնե տրված է ինձ: Բժշկիս եմ անչափ շնորհակալ, որ ինձ հավատ ներշնչեց: Ամեն ինչ արեց, որ նորից վերադառնամ սպորտ»,- ասաց նա:

Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունից մեդալով են վերադարձել ՀՀ եւս 4 ներկայացուցիչներ: Բրոնզե մեդալ են նվաճել Վախթանգ Հարությունյանը (75 կգ), Հրայր Շահվերդյանն (60 կգ) ու գերծանրքաշային Գուրգեն Հովհաննիսյանը, արծաթեմեդալակիր է դարձել Անի Հովսեփյանը (64 կգ): Անուշն ընդգծում է, որ այդ ամենը եղել է մարզիչների եւ ՀՀ Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանի միասնականության շնորհիվ ու ցանկանում է հատուկ շնորհակալություն հայտնել:

«Շնորհակալություն եմ հայտնում մարզիչներիս, ֆեդերացիային, Արթուր Գեւորգյանին, որը ֆիզիկապես մեզ հետ չէր, բայց նրա բացակայությունը չենք զգացել ոչ մի վայրկյան: Քաջալերել է մեզ, հավատ է ներշնչել, շնորհակալ եմ բոլորին, թիմին միասնական լինելու, մարզիչներին հոգատարության համար: Այս անգամ մրցումները շատ յուրահատուկ են տպավորվել»,- ասաց նա:

Անուշ Գրիգորյանը դեռ չգիտի՝ առաջիկայում ինչ մրցաշարերի է մասնակցելու: Իր առջեւ բոլոր խոշոր ստուգատեսներում հաղթանակների հասնելու նպատակ է դնում: Նաեւ ցանկանում է Տոկիո 2020-ի ուղեգիր նվաճել եւ հաղթել այնտեղ:

Տպել
2031 դիտում

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են