Կքննարկի հայ-ամերիկյան ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները․ Դավիթ Տոնոյանը մեկնում է ԱՄՆ

27/03/2019 schedule12:55

Պաշտպանության ոլորտը հայ-ամերիկյան հարաբերությունների առավել մեծ ներուժ ունեցող ոլորտներից մեկն է: Այս շաբաթ պաշտպանության ոլորտում համագործակցության հեռանկարները Միացյալ Նահանգներում քննարկելու է Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, հայտնում է Ամերիկայի ձայնը:

Այցը սկսվելու է Կանզաս նահանգում, որտեղ վերջին 15 տարիների ընթացքում վերապատրաստվում են հայ խաղաղապահներն ու փրկարարները: Կանզասի ազգային գվարդիայի հրամանատար գեներալ Լի Թաֆանելլիի խոսքով, Հայաստանի զինված ուժերի հետ համագործակցությունը հպարտության առարկա է.

«Հրաշալի զգացողություն է, երբ օգնում են հայ զինվորականներին վերապատրաստվել եւ այնուհետեւ տեսնում ես, թե ինչպես են հայերն այդ գիտելիքները կիրառում Կոսովոյում կամ Աֆղանստանում՝ խաղաղությունն ու անվտանգությունը ապահովելու համար»:

Կանզաս նահանգի ազգային գվարդիայում հայ խաղաղապահները, փրկարարներն ու բժիշկները վերապատրաստվում են ՆԱՏՕ-ի չափանիշներով, որպեսզի այնուհետեւ խաղաղապահ առաքելություն իրականացնեն դաշինքի հովանու տակ անցկացվող առաքելություններում, նշում է գեներալ Էնթոնի Մոհաթը.

«ՆԱՏՕ-ի չափանիշների կիրառումը կարեւորագույն պայման է, որպեսզի հայ զինվորները ամբողջ աշխարհում մասնակցեն խաղաղապահ առաքելությունների: Սակայն, դա նաեւ նպաստում է հենց հայկական բանակի մարտունակության բարձրացմանը»:

Կանզասի հետ համագործակցությունը միակողմանի չէ: Ազգային գվարդիան նույնպես շատ բան ունի սովորելու հայկական կողմից, հատկապես՝ արտակարգ իրավիճակներին արձագանքելու ոլորտում, նշում է Կանզասի ազգային գվարդիայի օդուժի հրամանատար գեներալ Դեյվիդ Վայսարը. «Հայաստանի քաղաքացիներն ունեն այնպիսի աղետներին արձագանքելու փորձ, որը մենք չունենք եւ մենք նույնպես սովորում ենք հայկական կողմից»:

Հայ-ամերիկյան ռազմական համագործակցությունը հիմնականում կենտրոնացած է ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի հովանու ներքո անցնող խաղաղապահ գործողություններին Հայաստանի մասնակցությամբ: Պենտագոնում Հայաստանի ներդրումը բարձր են գնահատում: ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Լորա Քուպերն իր ելույթում վերջերս նշել էր, որ Հայաստանի մասնակցությունը Աֆղանստանում եւ Կոսովոյում խաղաղության ապահովման կարեւոր գործոն է:

Նյու Յորքում իր այցի շրջանակներում Հայաստանի պաշտպանության նախարարն այս շաբաթվա վերջին մասնակցելու է ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը:

Հայ-ամերիկյան ռազմական համագործակցության մեկ այլ հեռանկարային ոլորտ կարող է դառնալ Հայաստանին ամերիկյան զենքի վաճառքը: Այդ հնարավորության մասին Երեւան իր այցի ընթացքում էր ակնարկել Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը:

Միացյալ Նահանգներ իր այցի ավարտին Դավիթ Տոնոյանը Նյու Յորքում հանդիպելու է հայ համայնքին: Հանդիպումը նվիրված է լինելու Հայաստանի պաշտպանական ռազմավարությանն ու տարածաշրջանային անվտանգությանը:

Տպել
1293 դիտում

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն