ԵԽԽՎ նախագահն ու Հայաստանի ՄԻՊ-ը քննարկել են համագործակցության խորացման հարցեր

28/03/2019 schedule22:11

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Լիլիան Մորի Պասկիեի հետ: Այս մասին հայտնում են  ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության սկզբունքները։ Մասնավորապես, Հայաստանում խոշտանգումների կանխարգելման, կանանց ու երեխաների իրավունքների, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտներում իրականացվող աշխատանքը, արձանագրած խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ կատարվող քայլերը:

 Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը կարևորել է իր համագործակցությունը  ԵԽԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության անդամների հետ: Պաշտպանը հատկապես ընդգծել է Հայաստանի խորհրդարանի պատգամավորների հետ աշխատանքային հանդիպումները, որոնց ժամանակ տեղեկություններ են փոխանակում Հայաստանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ:

ԵԽԽՎ նախագահը շնորհակալություն է հայտնել Արման Թաթոյանին արդյունավետ համագործակցության համար և պատրաստակամություն հայտնել ընդլայնել համագործակցության շրջանակը: Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակի շարունակական կատարելագործման հարցում ԵԽԽՎ-ն ունի կարևոր դեր»,- նշված է հաղորդագրության մեջ։

Տպել
480 դիտում

Արմեն Ղազարյանը պնդում է՝ Ադրբեջանում հայտնված զինծառայող եղբայրը սպաների հետ խնդիրներ է ունեցել

Ryanair-ի նախագահի տեղակալի հետ քննարկեցինք ընկերության Հայաստան հնարավոր մուտքի հետ կապված հարցեր. Ավինյան

Հրապարակվել է Ամուլսարի գործով փորձաքննության եզրակացության վերաբերյալ վերլուծություններն ու գնահատումը

Վատնվել է ավելի քան 21 մլն դրամ. ԱԱԾ–ն հափշտակման նոր դեպք է բացահայտել ՊՆ–ում

Հայաստանն ու Խորվաթիան ցանկանում են զարգացնել միջհամայնքային կառուցողական շփումները

Խաչատուրյան քույրերի հորը մեղավոր են ճանաչել դուստրերին անարգանքի ենթարկելու համար

ՀՅԴ-ն առաջարկում է Ամուլսարի հանքի հարցը լուծել հանրաքվեով

Կդադարեցվի արդյո՞ք Լեռնային Ղարաբաղում ականազերծման ծրագիրը. Բաքուն ակտիվորեն աշխատում է այդ ուղղությամբ

Հրդեհ Արայի լեռան ստորոտում. այրվում է մոտ 1800 հա խոտածածկույթ

Արմավիրում հողային զանգվածի քանդման հետևանքով տեղի է ունեցել հողի դեգրադացիա. պատճառվել է 1.1 մլն դրամի վնաս

Քննարկել են բնակչության պաշտպանությանն ուղղված հարցեր. ԱԻՊԾ տնօրենն ընդունել է Արցախում ԿԽՄԿ առաքելության ղեկավարին

Այս տարի Սեւանա լճից 51 միլիոն խ/մ ջուր պակաս է բաց թողնվել. վարչապետ

«Կանեփ-կակաչ-2019» միջոցառման շրջանակում 2 օրում մոտ 2,5 տոննա բույս է ոչնչացվել (տեսանյութ)

Մի շարք համայնքներում գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

Խոշոր ավտովթար Վանաձորում. կան վիրավորներ (լուսանկարներ)

Փաստեր Նիկոլ Փաշինյանի կողմից հիշատակված ամերիկյան հանքի մասին

ԱՄՆ-ի նախագահը 10-րդ անգամ պապիկ է դարձել (լուսանկար)

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը դատի է տվել Սոնա Աղեկյանին

92 մարտական հաշվարկ և 10 օպերատիվ խումբ երեկ պայքարել են ՀՀ տարբեր տարածքների 60 հրդեհները մարելու համար

Վրաերթ Երեւանում․ հետիոտնը փողոցը փորձել էր անցնել չթույատրված հատվածով