Հայ-ամերիկյան հարաբերություններում կան խնդիրներ՝ լուծելի և ոչ այնքան. Սուրեն Սարգսյան

Միջազգային իրավունքի և միջազգային հարաբերությունների մասնագետ, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ երեկվա վարչապետի ելույթից հետո լրագրողներից մեկ տասնյակից ավել հեռախոսազանգեր է ատացել՝ հայտնելու կարծիքը հայ-ամերիկյան հարաբերությունների ու վարչապետի հայտարարության վերաբերյալ: 

Սուրեն Սարգսյանը կետ առ կետ անդրադարձել է վերոհիշյալին: Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

«Նիկոլը ճիշտ է, Թրամփը սխա՞լ

Երեկվա վարչապետի ելույթից հետո լրագրողներից մեկ տասնյակից ավել հեռախոսազանգեր եմ ատացել, հայտնելու կարծիքս հայ-ամերիկյան հարաբերությունների ու վարչապետի հայտարարության վերաբերյալ: Խոստացա այսօր ստատուսով անդրադառնալ:

  1. Այո, եթե Հայաստանում իշխանափոխություն լիներ Բուշ 43-ի կամ Օբամայի օրոք, մենք կունենաինք որակապես այլ հայ-ամերիկյան օրակարգ, այդ թվում հայտարարություններ, աջակցություն: 
    2. Այո, եթե Հիլարին լիներ նախագահ, մենք կունենաինք որակապես այլ օրակարգ:
    3. Հասկացեք, Թրամփը պրագմատիկ նախագահ է: Նա ոչ մեկին ոչինչ տալու պարտականություն չունի, նա մեզ պարտք չէ: 
    4. Միաժամանակ, Թրամփը իր պարտքն է համարում բացարձակապես իր դաշնակիցներին աջակցել, լինի դա Իսրայելը, Վրաստանը, թե այլ պետություն և սա տրամաբանական է: 
    5. Վերջապես հասկացեք, մենք ամերիկացիների համար ոչ դաշնակից ենք, ոչ ռազմավարական նշանակություն ունենք: 
    6. Հայ-ամերիկյան հարաբերություններում կան խնդիրներ: Լուծելի և ոչ այնքան: 
    7. Մենք ամերիկցիների բարեկամների հետ խնդիրներ ունենք (Թուրքիա, Սաուդյան Արաբիա, Իսրաել) իրանք էլ` մեր բարեկամների (ՌԴ, Իրան): Չհաշված, որ իրանք խնդիրներ ունեն մեր որոշ պաշտոնյաների հետ:

Այնպես որ, այո, Նիկոլը ճիշտ է, ամերիկացիները մեզ չեն օգնում: 
Այո, Թրամփը ճիշտ է, մենք իրենց համար դաշնակից չենք, ինքն էլ մեզ պարտք չի, աշխարհում իշխանափոխություն անելու օրակարգ չունի, փող ծախսելու` նույնպես:

Այնպես որ երկուսդ էլ հանգիստ նստեք տեղներդ»:

Տպել
703 դիտում

Բուհերում անհրաժե՞շտ են հայոց լեզու եւ հայոց պատմություն առարկաները. խոսում են մասնագետները

Այսօր Քիմ Քարդաշյանի ծննդյան օրն է (լուսանկարներ, տեսանյութ)

Ավելի քան 2 մլրդ դրամի փոշիացում Սեւանա լճում՝ «Իշխան» ձկնատեսակի պաշարների վերականգնման ոլորտում. հարուցվել է քրգործ

Ավտովթար Գորիս-Կապան ավտոճանապարհին. BMW-ն բախվել է արգելապատնեշին. կա վիրավոր

Միացյալ Նահանգներում անտառային հրդեհների դեմ պայքարող Սմոքի արջը կայցելի Հայաստան

Գարեգին Բ-ն նոր նշանակում է կատարել Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմում

Հակոբ Արշակյանը խոսել է Զինեդին Զիդանի հետ (լուսանկար)

Միհրան Հարությունյանն առաջին պարտությունն է կրել MMA-ում

Ֆրանսիայում հարձակվել են Nouvelles d'Armеnie հայկական պարբերականի խմբագրության վրա

Դե, հրավիրեք, էլի. ինչո՞ւ է իրար Խառնվել ԵԱՀԿ-ն

Ոհմակը կկշտանա՞. «Ռոյալ-Արմենիան» ազատում է շուկան

Շիրակի մարզում Suzuki-ն, 200 մետր գլորվելով, հայտնվել է ձորում. կա 3 զոհ, 1 վիրավոր

Զգո՛ւյշ, բալային կրճատումներ են. աղքատները էլ ավելի են աղքատանում

Ucom-ում գործում է «Որակյալ սմարթֆոններ բոլորի համար» առաջարկը

ՎՏԲ-Հայաստան Բանկը և Մուլտիկարտա ընկերությունը ստորագրեցին համագործակցության համաձայնագիր

Վարչապետը մասնակցում է «Կրթություն ​բոլորի ​համար» միջազգային ​ցանցի ամենամյա ​համաժողովին (տեսանյութ)

Փրկարարները ճանապարհից հեռացրել են շրջված հենասյունը

Խնձորի փառատոն, խնձորի արձան և խնձորի ամենաերկար կարկանդակը Նոր Գեղիում

Տրանսպորտային նոր համակարգի ներդրումը մեր առաջնահերթ խնդիրն է. Հայկ Մարությանը Բրյուսելում է

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել «Ավրորա» բարեգործական համերգին