Ապարանյան. մի կուսակցության դեդեկտիվ

01/04/2019 schedule10:10

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի մարտի 31-ի համարում

Մինչ «Ժողպատգամավոր» խմբի անդամներ Վահրամ Բաղդասարյանն ու Լյովա Խաչատրյանը զբաղված են հանրապետության մարզերում «Միավորում հանուն Հայաստանի»  կուսակցության բջիջներ ստեղծելու գործով, որը, ըստ Վահրամ Բաղդասարյանի, խիստ ինտենսիվ առաջ է գնում, մեզ հետաքրքրում էր այլ բան: Ինչպե՞ս հայաստանյան քաղաքական դաշտում 2005-ի օգոստոսին անսպասելի հայտնվեց «Միավորում հանուն Հայաստանի» կուսակցությունը, եւ ո՞վ է կուսակցության նախագահ Ժասմեն Բաբայանը։ Եւ քանի որ այդ կուսակցությունը ստեղծվել է իրավապաշտպան Ռուբեն Թորոսյանի՝ «Մարդու իրավունքներ եւ ժողովրդավարություն» կուսակցության հենքի վրա, երեկ կրկին դիմեցինք պարոն Թորոսյանին՝ հույսով, որ նա կհիշի, թե ինչպե՞ս է իր կուսակցությունը վերաճել մեկ այլ կուսակցության։ Ռուբեն Թորոսյանը հիշեց, բայց՝ մասամբ, այդպես էլ չհիշելով ամենակարեւոր պահը՝ թե այդ ովքե՞ր էին, որ 2005-ի օգոստոսին դիմեցին իրեն, առաջարկեցին չլուծարել կուսակցությունն ու տալ իրենց։

Ըստ Ռուբեն Թորոսյանի հիշած դրվագների, երբ 2005-ի օգոստոսին, համաձայն «Կուսակցություներին մասին» օրենքում կատարված փոփոխության, ինքը պետք է կա՛մ ներկայացներ տեղեկանք  կուսակցության քանակի եւ տարածքային կառույցների վերաբերյալ, կա՛մ պետք է լուծարեր կուսակցությունը, ինքը ընտրում է երրորդ տարբերակը։ «Լուծարման գործընթացը շատ ավելի բարդ էր լինելու, որովհետեւ հարկային մարմինների տույժերի հետ որոշակի խնդիրներ կային, ուստի մեր կուսակցությունից մեկ-երկու հոգի առաջարկեցին չլուծարել, կուսակցությունը հանձնել իրենց, եւ իրենք կապահովեն «Կուսակցությունների մասին» օրենքի անհրաժեշտ պայմանները։ Դրանից հետո այդ կուսակցության հետ ես որեւէ կապ չեմ ունեցել։ Միայն հպանցիկ լսել եմ, որ այն վերաճել է ապարանցիների կուսակցության»,- երեկ մեզ հետ զրույցում իր վերհիշած դրվագները ներկայացրեց Ռուբեն Թորոսյանը։

Իսկ թե ովքե՞ր էին իր նախկին երկու կուսակիցները, որոնց նա հանձնել է իր կուսակցությունը, Ռուբեն Թորոսյանը ոչ մի կերպ չկարողացավ հիշել։ Եւ քանի որ արդարադատության նախարարությունում «Միավորում հանուն Հայաստանի» կուսակցության նախագահ է նշված ոմն Ժասմեն Բաբայան, երեկ փորձեցինք գտնել այդ տիկնոջը՝ ճշտելու՝ միգուցե նա՞ ինչ-որ բան գիտի իր գլխավորած կուսակցության մասին։ Պարզվեց՝ հասցեն, որը արդարադատության նախարարությանը ներկայացրել է տիկին Բաբայանը, ութ տարվա վաղեմության է, եւ «Միավորում հանուն Հայաստանի» կուսակցության նախագահը ութ տարի է արդեն չի ապրում այդ հասցեում։ Եւ ընդհանրապես, տիկնոջ նախկին հարեւանները շատ զարմացան, երբ իմացան, որ ֆիզիկայի նախկին ուսուցչուհին կուսակցության նախագահ է:

«Իհարկե, նա սարսափելի ակտիվ կին է՝ բոլոր առումներով, սակայն մենք առաջին անգամ ենք լսում, որ նա արդեն նաեւ կուսակցություններով է զբաղվում։ Մենք գիտենք, որ նա քանի տարի է՝ գործազուրկ է, երբեմն գնում է իր հայրենիքը՝ Գորիս, իսկ այժմ ապրում է քրոջ տանը»,- ասաց տիկին Բաբայանի նախկին հարեւանուհիներից մեկը։ Ինչեւէ, չնայած դեդեկտիվ հիշեցնող այս պատմությանը, շատ դժվարությամբ, բայց կարողացանք պարզել դեպքերի ընթացքը։ Պարզվում է, Ժասմեն Բաբայանը «Ժողպատգամավոր» խմբի քարտուղար Վահրամ Բաղդասարյանի շատ մտերիմներից է, ինչպես նշեց պատգամավորը, եւ 2005-ի օգոստոսին, երբ հիմնադիր ժողովում Ռուբեն Թորոսյանի «Մարդու իրավունքներ եւ ժողովրդավարություն» կուսակցությունը վերանվանվում էր «Միավորում հանուն Հայաստանի», ողջ այդ պրոցեսին Վահրամ Բաղդասարյանը տեղյակ է եղել։ Այսինքն, արդեն 2005-ից դատախազա-«ժողպատգամավորական» կորիզն այդ կուսակցությունը նկատի է ունեցել իր քաղաքական ծրագրերում։

«Մենք այդ կուսակցությունից վերցրել ենք միայն անունը եւ ուրիշ ոչինչ։ Հիմա աշխատում ենք կուսակցության ծրագրի եւ կանոնադրության փոփոխությունների վրա, ստեղծում ենք մարզային մեր կառույցները, որից հետո արդեն կհրավիրվի համագումար, եւ հանրությունն ավելի մանրամասն կտեղեկանա կուսակցության ծրագրերին»,- մեզ հետ զրույցում ասաց Վահրամ Բաղդասարյանը։ Ի դեպ, վերջինս նշեց, որ Ժասմեն Բաբայանն արդեն այդ կուսակցության նախագահը չէ. նա այլեւս շարքային անդամ է, իսկ «Միավորում հանուն Հայաստանի» կուսակցությունը, համաձայն նոր մոդայի, առայժմ նախագահ չի ունենա։ Թե ի՞նչ ուղղվածության եւ գաղափարախոսության կրող է լինելու այս կուսակցությունը, Վահրամ Բաղդասարյանն իր վրա պատասխանատվություն չի վերցնում միանձնյա պատասխանելու այդ հարցին։ Իսկ ումի՞ց լրագրողները կարող են իմանալ, թե ի՞նչ է ուզում այդ կուսակցությունը. միգուցե ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի՞ց, որը համարվում է այդ կուսակցության ստվերային լիդերը։ «Գլխավոր դատախազ, որպես քաղաքական միավոր, ես չեմ ճանաչում»,- մեր հարցին՝ թե կապ ունի՞ գլխավոր դատախազն այդ կուսակցության հետ, պատասխանեց Վահրամ Բաղդասարյանը։

Իսկ հարցին, թե քաղաքացի Աղվան Հովսեփյանը կապ ունենալո՞ւ է այդ կուսակցության հետ, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Եթե դատախազը դառնա ազատ քաղաքացի եւ դիմում գրի մեր կուսակցությանն անդամակցելու համար, մենք կմտածենք»։ Սա էլ դատախազի մասով, որը առայժմ ազատ քաղաքացի չէ, բայց, դատելով այն ակտիվությունից, որը գլխավոր դատախազը ցուցաբերում է տարբեր պատգամավորների հանդիպելով եւ նրանց հորդորելով մտնել «Միավորում հանուն Հայաստանի» կուսակցության մեջ, չի բացառվում, որ շուտով նա դառնա միանգամայն ազատ եւ անկախ քաղաքացի։ Իսկ ի՞նչ կապ ունի «Ժողպատգամավոր» խմբի ղեկավար Կարեն Կարապետյանը ապարանա-«ժողպատգամավորական» 50/50 տարբերակով ստեղծվող կուսակցության հետ: «Իր օժանդակությամբ կապ ունի»,- պատասխանեց Վահրամ Բաղդասարյանը։ Այս կուսակցության մասին առայժմ այսքանը։

Հատկապես, որ մասնավոր զրույցներում թե՛ գլխավոր դատախազի շրջապատի եւ թե՛ «Ժողպատգամավորի» առանձին ներկայացուցիչներ անկեղծորեն խոստովանում են, որ իրենք էլ լավ չեն հասկանում, թե այս ամենից ի՞նչ դուրս կգա, ովքե՞ր կլինեն կուսակցությունում, կկայանա՞, թե՞ չի կայանա «Աղվան Հովսեփյան-«Ժողպատգամավոր» ապարանյան թեւի ալյանսը։ Այս հարցերին չեն կարողանում պատասխանել անգամ Աղվան Հովսեփյանի ամենամտերիմները, որոնց օրը բացվում է Աղվան Հովսեփյանով եւ փակվում նույն տիրույթներում։ Տպավորությունն այնպիսին է, որ Վահրամ Բաղդասարյանին եւ Լյովա Խաչատրյանին տրված հրահանգը առայժմ հետեւյալն է՝ սկսեք, հետո տեսնենք՝ ինչ կլինի։   

Նաիրա Զոհրաբյան

Տպել
985 դիտում

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին

Միասնական ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը․ Միրզոյանը՝ Սերբիայի ԱԳ նախարարին

Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ

Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին

Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի