Օրբելյանն իր ընտրությամբ կարող էր զբաղեցնել երեք պաշտոններից մեկը. Քոչարյան

Կոնստանտին Օրբելյանն իր ընտրությամբ կարող էր զբաղեցնել երեք պաշտոններից մեկը: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց իշխող «Իմ Քայլը» դաշինքի պատգամավոր, ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ մեկնաբանելով Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կոնստանտին Օրբելյանին աշխատանքից ազատելու մասին մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի որոշումը:

Քոչարյանը վստահ է, եթե ժամանակին Օրբելյանին Հայաստան էին հրավիրել մշակույթի ոլորտում  կոնկրետ խնդրի լուծման համար, նա կարող էր լուծել այդ խնդիրը՝ զբաղեցնելով երեք պաշտոններից մեկը: «Մնացած երկուսը կարող են այլ մարդիկ զբաղեցնել»,- ասաց Քոչարյանը:

Քոչարյանը լրագրողներից հետաքրքրվեց, թե արդյո՞ք «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների Արցախ այցի հետ կապված հարցեր չունեն, քանի որ այնտեղ կարեւոր խնդիրներ են քննարկվել: Դրանից հետո այլ հարցեր չհնչեցին եւ «Իմ քայլ»-ի ներկայացուցիչներ Անդրանիկ Քոչարյանը եւ Ռուբեն Ռուբինյանը դուրս եկան ճեպազրույցների դահլիճից:

Ուշագրավ է, որ կայքերից մեկը գրել էր, թե պատգամավորները ցուցադրաբար հեռացել են ճեպազրույցից՝ Օրբելյանի ազատման մասին հարցերը լսելուց հետո:

Տպել
1313 դիտում

850 հազար դոլարի ներդրում Կոտայքի մարզում (տեսանյութ)

Դատական համակարգի փոփոխությունը հանրային պահանջ է, հետեւաբար հակառակը լինել չի կարող․ Արթուր Ավագյան

Հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Անուշավան գյուղի տներից մեկում. ամբողջությամբ այրվել է տան տանիքը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմը որոշումներ է ընդունել

Ոստիկանները Վանաձորում չարաշահումներ են բացահայտել․ համայնքին պատճառվել է մոտ 16․9 մլն դրամի վնաս

Հադրութի վարչակազմի ղեկավարն ազատվել է պաշտոնից. Բակո Սահակյանը ներկայացրել է նոր ղեկավարին

ՀՀ գլխավոր շտաբի պետն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությանը

Փամբակ գյուղի բնակիչն ապօրինաբար ծառեր է հատել, օգտագործել տան ջեռուցման համար

Տաշիր համայնքում երեխաները հնարավորություն կունենան բացահայտել իրենց տաղանդները․ Սուրեն Պապիկյան

Վ․ Օսիպյանը խորհրդակցություն է անցկացրել ԿՀԴՊ եւ ՔՀ գլխավոր վարչությունների անձնակազմի հետ. տրվել են հանձնարարականներ

Սա Հայաստանի ժողովրդավարացման ժամանակն է. Լենա Նազարյանի հոդվածը՝ անցումային արդարադատության մասին

Անցնող շաբաթ արցախա-ադրբեջանական սահմանին հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 120 անգամ

Երեւանի «Տաշիր Պիցցա» արագ սննդի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել

Ռոբերտ Քոչարյանն այսօր «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում է եղել

Շաբաթ օրը ստացված կարելի է համարել, քանի որ fake news-ի ֆաբրիկայի «հեղինակները» գերազանցեցին իրենց․ Աննա Նաղդալյան

Մարկ Փրիթչարդի հետ քննարկվել են բարձր տեխնոլոգիաների եւ ճանապարհաշինության ոլորտներում գործակցության հնարավորությունները

Ադրբեջանում հայերի նկատմամբ ռասիստական դրսեւորումներն անհնար դարձրին Մխիթարյանի մեկնելը Բաքու. ՀՀ ԱԳՆ մեկնաբանությունը

Համաշխարհային մաքսային կազմակերպության փորձագետները տպավորված են վերջին 10 տարիներին ՀՀ ՊԵԿ-ում տեղի ունեցած առաջընթացից

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն արձակուրդ է գնում, նրան կփոխարինի Ռաֆիկ Մաշադյանը

Լիոնել Մեսսին 6-րդ անգամ դարձավ «Ոսկե խաղակոշիկ»-ի դափնեկիր