Արա Շիրինյանին կյանքումս տեսել եմ մեկ կամ երկու անգամ. Հանրային ռադիոյի տնօրենը՝ շրջանառվող խոսակցությունների մասին

Ապրիլի 2-ին «Լրատվական ռադիոյի» հիմադիր Գարեգին Խումարյանն ընտրվեց Հանրային ռադիոյի տնօրեն: Մամուլի հրապարակումների համաձայն՝ Խումարյանն ընտրվեց միայն այն պատճառով, որ օրեր առաջ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ ընտրված Արա Շիրինյանի մտերիմն է: 

Հանրային ռադիոյի տնօրենի մրցույթի արդյունքները դեռ չհրապարակված՝ ռադիոյի որոշ աշխատակիցներ հայտարարել էին, որ տնօրենի ընտրության ՝ իրենց համար ոչ ցանկալի ելքի պարագայում կոշտ քայլեր են նախատեսում: Աշխատակիցներն ակնկալում էին, որ 3 ամիս տեւած գործադիր տնօրենի թափուր հաստիքի մրցույթում կհաստատվի այնպիսի թեկնածու, որը երկար տարիներ եղել է ՀՌ աշխատակից եւ քաջատեղյակ է ռադիոյից։

Հանրային ռադիոընկերության զարգացման ծրագրերի, մրցույթում հաղթելու եւ դրա շուրջ բարձրացված աղմուկի մասին «Հայկական ժամանակ»-ը զրուցել է Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանի հետ:

- Պարոն Խումարյան, ի՞նչ ծրագիր էիք ներկայացրել Հանրային ռադիոյի տնօրենի մրցույթին, որ արժանացել եք մրցութային հանձնաժողովի բարձր գնհատանքին:

- Ծրագրի ամբողջ իմաստը հետեւյալն է՝ առաջիկա երեք տարիների ընթացքում Հայաստանի Հանրային ռադիոն պետք է դառնա նույնքան ճանաչելի, որքան աշխարհի առաջատարները։ Հայաստանի ռադիոհեռարձակողը պետք է դառնա համադրելի ծանրքաշային հեռարձակողների հետ: Մեր մրցակիցները տեղի լոկալ ընկերությունները չեն լինելու: Մեր մրցակցության դաշտն աշխարհն է, եւ պատրաստվում ենք երեք տարվա ընթացքում գրավել մեր ուրույն եւ արժանի տեղը համաշխարհային հեռարձակողների լիգայում։

- Հանրային ռադիոյի աշխատակիցներից շատերը կարծում են, որ մասնավոր ռադիոյի տնօրենի նշանակումը հանրային ռադիոյի ղեկավարի պաշտոնում հաջող գաղափար չէ, մանավանդ որ մրցույթի մասնակիցների թվում շատ էին թեկնածուները, որոնք աշխատում կամ աշխատել են հանրայինում։ 

- Թույլ տվեք ձեր հարցին պատասխանել ոչ թե խոսքերով, այլ գործերով: Տվեք ինձ մեկ երկու շաբաթ ժամանակ եւ կտեսնեք, որ դա բոլորովին խանգարող հանգամանք չէ:

Նաեւ տեղեկություններ տարածվեցին, որ դուք Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արա Շիրինյանի մտերիմն եք եւ տնօրենի պաշտոնում նա է ձեզ համար միջնորդել: 

- Մենք մտերիմներ չենք: Արա Շիրինյանին կյանքումս տեսել եմ մեկ կամ երկու անգամ: Անգամ վստահ չեմ՝ երկրոդ հանդիպում եղել է, թե՝ ո՛չ (ծիծաղում է):

- Սպասու՞մ էիք, որ հավանության կարժանանա ձեր ծրագիրը, կամ առհասարակ դուք կընտրվեք Հանրային ռադիոյի տնօրեն:

- Կզարմանայի, եթե ես չընտրվեի, որովհետեւ ներկայացրածս ծրագիրը շատ լուրջ եւ շատ իրատեսական է՝ հենված վերջին շուրջ 10 տարվա աշխատանքային գործունեությանս վրա:

- Հանրային ռադիոյի նախկին տնօրենը կոնֆլիկտով հեռացավ: Աշխատակիցները բողոքի ցույցեր արեցին, որի հիմնական պատճառն անհավանական ցածր աշխատավարձերն են: Այս ուղղությամբ արդեն ունե՞ք ինչ-որ ծրագիր մշակած, թե՝ դեռ ոչ:

- Մրցույթի դիմելուց առաջ եւ այս ընթացքում ես բավական ժամանակ եմ ունեցել ուսումնասիրելու ընկերության հանրային հաշվետվությունները, որոնք հրապարակված են, կարծում եմ՝ կկարողանամ նաեւ այդ խնդիրը կարգավորել:

- Դուք այս պահին միայն Լրատվական ռադիոում ե՞ք գործունեություն ծավալում:

- Ոչ, նաեւ ֆրանսիայի միջազգային ռադիոյի սեփական թղթակիցն եմ, բայց արդեն պետք է դիմում գրեմ, որպեսզի ազատվեմ: Նաեւ ՋԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի անդամ եմ, դա կորպորատիվ կառավարման մասնակցություն է, կարծում եմ՝ օրենքը թույլ է տալիս մնալ:

Տպել
2663 դիտում

Վրաստանում հակառուսական ցույցերը վերածվեցին բախումների, կիրառվում է ուժ, կան տուժածներ. ուղիղ

Վրաստանում ցուցարարները փորձում են ներխուժել խորհրդարան. Սաակաշվիլին կոչ է անում ոստիկաններին անցնել ցուցարարների կողմը

Կովկասի հակամարտությունները առաջիկայում լուծում կգտնեն. Օքթայ Ասադով

Ապօրինի ծառահատում Դիլիջանում. հայտնաբերվել է 2,5 խմ փայտանյութ

Թուրքիայում հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ մեղադրվողները ցմահ ազատազրկվեցին

Ադրբեջանն ընդունում է, որ իրենք չեն այլեւս իրադրության տերը. Պաշտպանության փոխնախարար

Երեւանում մոր թաղմանը մասնակցող կալանավորը մեքենայով դիմել է փախուստի. հնչել են կրակոցներ

Երբ կնորոգվի Ապարան-Ռյա Թազա ավտոճանապարհը. վարորդներն ահազանգում են (լուսանկարներ)

Առողջապահության նախարարը զորակոչային հանձնաժողովներին հորդորել է արագ և օբյեկտիվ անցկացնել զորակոչը

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ

Հսկվող այրում է իրականացվել Երեւանի մոտ 5,45 հեկտար տարածքում

Դասախոսների մրցույթին մասնակցելու համար ՀՊՏՀ է դիմել 450 մասնագետ. ռեկտորի ԺՊ դասախոսին թեժ մրցակցություն է սպասվում

Ճգնաժամ Սահմանադրական դատարանում. ինչպես է Վահե Գրիգորյանը ստանձնում Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները

Ռուստամ Բադասյանը «Կոնցեռն դիալոգ» փաստաբանական ընկերության բաժնետեր չէ. ՀՀ ԱՆ

Մեզ համար սպասելի չէր դատարանի՝ խորհրդակցական սենյակ հեռանալը. Երեւան քաղաքի դատախազ

Երևանի կենդանաբանական այգում 4 եվրոպական եւ 1 պտավոր եղջերու է ծնվել

Միջգերատեսչական հանձնաժողովը հաստատել է համայնքների 3 մլրդ դրամի սուբվենցիայի ծրագրային 52 հայտ

Թուրքիայում դատում են Հրանտ Դինքի որդուն. նրան սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում

Որեւէ մեկը չհամարձակվի մի թթու խոսք ասել տուժողներին. Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը զգուշացրեց համակիրներին

Վաշինգտոնում մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը