Սրանք առողջացման քայլեր են․ Անդրանիկ Քոչարյանը՝ Օգանովսկու հրաժարականի մասին

11/04/2019 schedule16:45

Շատ հասկանալի է, թե ինչու Արցախի ՊՆ փոխնախարար Սամվել Կարապետյանը հրաժարական ներկայացրեց, եւ կարծում եմ՝ շատերի համար է հասկանալի։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Նա նշեց, որ եթե կան փակագծեր, ապա ժամանակի ընթացքում ինքն իրեն կբացվեն։ Ըստ Քոչարյանի՝ սա առողջացման գործընթաց է, փոփոխություն է․

«Մարդիկ կան, որ այո, ունեցել են հերոսական էջեր, բայց այդ էջերից հետո եղել են նաեւ ա՛յլ էջեր, հիմա պետք է փակել այդ էջերը, եւ հնարավորություն տալ նոր սերնդին՝ կերտելու իրենց հերոսական էջերը։ Այդ առումով ողջունում եմ այս փոփոխությունները, եւ ես կուզեի, որ մարդիկ, որոնք իրապես հերոսապատել են մեր պատմական էջերը, ցավով չվերաբերեն այս փոփոխություններին, ավելի աջակցեն երիտասարդացմանը, թարմությանը, գիտելիքին եւ նպաստեն, որ մեր բանակը ամեն փոփոխությունից ոչ թե տկարանա, այլ հզորանա»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը՝ ընդգծելով, որ սրանք առողջացման քայլեր են։

Հիշեցնենք, որ օրեր առաջ իր զեկուցագրի համաձայն աշխատանքից ազատվել է Արցախի ՊԲ հրամանատարի տեղեկալ, Արցախի հերոս Սամվել Կարապետյանը:

Տպել
1087 դիտում

Դուք հայրենասիրության վառ օրինակ եք. վարչապետը շնորհավորել է Կոմանդոսին՝ ծննդյան 80-ամյակի առթիվ

5 աղբատար նոր մեքենաները սկսել են աղբի հավաքումը. եւս 20 մեքենա ու մի քանի հազար աղբաման ձեռք կբերվի

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը հյուրընկալել է ՄԹ պաշտպանության հետազոտությունների արքայական քոլեջի ունկնդիրներին

Թյորբորն Յագլանդը հաստատել է ԵԽ-ի լիակատար աջակցությունը ՀՀ բարեփոխումների օրակարգին

ՀՀ մարմնամարզիկները կարեւորագույն ստուգատեսներից առաջ փորձնական մրցումների կմասնակցեն

Նորընտիր ռեկտորը խոստացավ հրաժարականի պահանջին պատասխանել վաղը. ուսանողները հայտարարեցին՝ մինչ այդ բոլորը կմնան շենքում

Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել

60 տարի բեմում լինելու, վիրահատության եւ երաժշտական դադարի մասին պատմում է Ռոզի Արմենը. նա Հայաստանում է

Երաշխիք չունեմ, որ կեսից չեն փոշմանի ու հետ վերցնի. քաղաքապետարանը «Կանազ»-ի շենքը տրամադրելու ռիսկեր է տեսնում

Ազնավուրին ե՛ւ ճանաչում եմ, ե՛ւ չէ, մեր հանդիպումներն այդպես էլ չստացվեցին. Ռոզի Արմեն

ԱԺ խորհուրդը մերժեց արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ «Լուսավոր Հայաստան» խմբակցության միջնորդությունը

Հայտնի են Իտալիայում տուրիստական ավտոբուսի վթարից վիրավորված հայերի անունները. ԱԳՆ

Դատավորի հեղինակությունը պետք է պաշտպանված լինի. Դատավորների միության հայտարարությունը

Ներկայացվելու են անցումային արդարադատության ինստիտուտի միջազգային իրավական հիմքերը. Արդարադատության նախարարի տեղակալ

Հայաստանը չզիջեց. Ստանիսլավ Զասը կստանձնի ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը 2020 թ. հունվարի 1-ից

ԵԹԿՊԻ-ում իրավիճակը լարված է, ուսանողները փակել են մուտքերն ու ելքերը, խորհրդի անդամներին թույլ չեն տալիս դուրս գալ

Գեղարքունիքի մարզում մոտ 50 միլիոն դրամի յուրացման դեպք է արձանագրվել (տեսանյութ)

Մեկ օրում բացահայտվել է 54 հանցագործություն. ոստիկանություն

Ի՞նչ է կատարվում «Բագրատաշենի» անցակետում. ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել

Մինչ 2100թ. Լոնդոնն ու Նյու Յորքը կարող են ջրի տակ անցնել. գիտնականները զգուշացում են