Ղարաբաղի հարցի լուծող միայն մի սուբյեկտ կա, կամ տվյալ դեպքում՝ երեք սուբյեկտներ. դրանք ժողովուրդներն են․ վարչապետ

Տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն հաստատելը չի կարող Լեռնային Ղարաբաղի հակամարտության երեք կողմերից միայն երկուսի կամ մեկի պարտականությունը լինել: Այս մասին այսօր ԵԿՄ արտահերթ համագումարին իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը․

«Դա մի պարտականություն է ու պատասխանատվություն է, որ հավասարապես կիսում են հակամարտության բոլոր երեք կողմերը: Դա, թույլ տվեք ասել, ընդհանուր պատասխանատվություն է, համատեղ աշխատանք, եւ հենց այս գաղափարն է, որ քննարկումների սեղանին եմ դրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ մարտի 29-ին Վիեննայում տեղի ունեցած հանդիպման ընթացքում: Իսկ խաղաղության մեր բանաձեւը ես բարձրաձայնել եմ դեռեւս մարտի 12-ին՝ Ստեփանակերտում տեղի ունեցած Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության անվտանգության խորհուրդների համատեղ նիստում: Եվ թույլ տվեք նաեւ արձանագրել, որ Վիեննայի քննարկումներում այս բանաձեւը եղել է քննարկման հիմնական առանցքը: Այս կապակցությամբ կան որոշ թյուրիմացություններ, որոնք հարկ եմ համարում ճշգրտել եւ որոնց հարկ եմ համարում անդրադառնալ եւս մեկ անգամ.

նախ, ասվում է, որ Հայաստանի կառավարությունը, Հայաստանը պահանջում է ղարաբաղյան բանակցությունների ֆորմատի փոփոխություն, եւ որպես հաղթանակ է արձանագրվում մեր հարեւանների կողմից այն, որ ֆորմատի փոփոխություն տեղի չի ունեցել եւ տեղի չի ունենում: Ուզում եմ հստակ արձանագրել, որ Հայաստանի կառավարությունը, Հայաստանը Ղարաբաղի հարցի բանակցային ֆորմատի փոփոխության հարց երբեւէ չի դրել: Հայաստանի կառավարությունը դրել է բանակցային ֆորմատի վերականգնման հարց: Այն, որ Ղարաբաղի հարցի բանակցությունները պետք է տեղի ունենան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ֆորմատում, մենք երբեք՝ ոչ մի վայրկյան, կասկածի տակ չենք դրել: Իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատն իր ձեւավորման առաջին իսկ րոպեներից ենթադրել եւ ներառել է Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչների մասնակցությունը բանակցային գործընթացին: Եվ բանակցային ողջ գործընթացի ընթացքում, թույլ տվեք ասել, Լեռնային Ղարաբաղը ներկա է եղել, եւ դա արտահայտվել է ոչ միայն մինչեւ 1998 թվականը, այլեւ 1998 թվականից հետո, որովհետեւ եկեք ուղիղ նայենք փաստերին եւ ասենք՝ 1998 թվականից հետո Հայաստանի Հանրապետությունը բանակցային սեղանի շուրջ ներկայացնող Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը, ըստ էության, ներկայացրել են նաեւ Ղարաբաղը, եւ նրանք եղել են Ղարաբաղի ուղիղ ընտրված ներկայացուցիչ եւ այս իմաստով ունեցել են լիարժեք մանդատ: Հետեւաբար, այսօր բանակցային գործընթացը պետք է շարունակվի նույն տրամաբանությամբ, ինչ տրամաբանությամբ հիմնադրվել է դեռեւս 90-ականների առաջին կեսին: Ինչո՞ւ է կարեւոր Ղարաբաղի մասնակցությունը բանակցային գործընթացին, որովհետեւ չի կարող որեւէ հակամարտության լուծման մասին խոսք լինել՝ առանց այդ հակամարտության առանցքային կողմի, առանցքային ներկայացուցիչների մասնակցության: Եթե մենք խոսում ենք առանց Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների, ուրեմն մենք խոսում ենք ցանկացած բանի մասին, բայց ոչ հակամարտության կարգավորման, որովհետեւ այդ ֆորմատում ուղղակի անլուրջ է խոսել հակամարտության կարգավորման մասին»,-ասաց վարչապետը:

Փաշինյանն ասաց, որ հաջորդ խնդիրը, որն իրենք առաջադրել են, վերաբերում է Մադրիդյան սկզբունքներին․

«Ինչպես Ստեփանակերտում ասել եմ, նույն կերպ ասել եմ նաեւ Վիեննայում, որ ինձ համար՝ որպես բանակցային գործընթացին նոր ներգրավված մարդու, անհրաժեշտ է հստակ պարզաբանում ստանալ՝ ի՞նչ կարող են նշանակել Մադրիդյան սկզբունքները գործնականում, ի՞նչ հնարավոր ելքերի կարող են հանգեցնել այդ սկզբունքների արդյունքում, շրջանակում ընթացող բանակցությունները: Եվ ուզում եմ ասել, որ Վիեննայում այդ հարցի հստակ պատասխանը չեմ ստացել եւ միայն այն բանից հետո, երբ կստանամ այդ հարցի շատ հստակ պատասխանը, մենք հստակ կհայտարարենք` որքանո՞վ են ընդունելի եւ որքանո՞վ են անընդունելի այդ սկզբունքները մեզ համար, եւ ընդհանրապես ընդունելի՞ են, թե՞ ընդունելի չեն:

Ընդհանրապես ասվում է, որ այ, Մադրիդյան սկզբունքների ամենակարեւոր առավելությունն այն է, որ ով ինչպես ուզում, մեկնաբանում է, կողմերից յուրաքանչյուրը: Ես շատ հստակ ասել եմ եւ ասում եմ իմ դիրքորոշումը, որ դա անլրջացնում է ողջ բանակցային գործընթացը, որովհետեւ պատկերացրեք իրավիճակ, երբ երկու պետությունների ղեկավարներ աշխարհի եւ հանրությունների ուշադրության ներքո հավաքվում են, հանդիպում են, մի քանի ժամ խոսակցություն են ունենում նույն սենյակում եւ հետո երբ դուրս են գալիս, նրանց պատմածները, թե ինչ է տեղի ունեցել այդ սենյակի ներսում, 180 աստիճանով տարբերվում են երբեմն իրարից: Սա անլուրջ է եւ անլրջացնում է բանակցային ողջ գործընթացը: Եվ եթե ուշադիր եղաք, Վիեննայի հանդիպումից հետո ես ամեն ինչ արեցի, որպեսզի ահա ինքներս մեզ նման անլուրջ իրավիճակի մեջ չդնենք: Եվ ուզում եմ հույս հայտնել, որ բանակցային գործընթացի բոլոր մասնակիցները զերծ կմնան այս տրամաբանությանը հակասող գործելակերպից, որովհետեւ թյուր կարծիք է, թե նման գործելակերպը կարող է անլրջացնել կամ վնասել կողմերից մեկին: Նման գործելակերպն անլրջացնում է ողջ բանակցային գործընթացը, անլրջացնում է պետության ղեկավարի ինստիտուտն ընդհանրապես: Եվ ես այս դիրքորոշումները շատ հստակ ձեւակերպել եմ Վիեննայում»:

Հաջորդ կարեւոր խնդիրը, ըստ վարչապետի, մեծամտություն է ցուցաբերում ցանկացած իշխանություն եւ ցանկացած կառավարություն, ով մտածում է, թե ինքը կարող է կամ ինքն է Ղարաբաղի հարցի լուծողը․

«Ղարաբաղի հարցի լուծող միայն մի սուբյեկտ կա, կամ տվյալ դեպքում՝ երեք սուբյեկտներ. դրանք ժողովուրդներն են, եւ որեւէ կառավարություն չի կարող որեւէ լուծում առաջ մղել, եթե այդ լուծումներն ընդունելի չեն ժողովրդի համար: Հետեւաբար, գնալ Ղարաբաղի հարցի լուծման կարգավորման նշանակում է՝ ժողովրդի հետ համաքայլ գնալ դեպի այդ լուծումը, հակառակ դեպքում այս տրամաբանությանը հակասող ցանկացած գործողություն դատապարտված է ձախողման»,-ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, որ չի կարելի անընդհատ սպառնալ դիմացի ժողովրդին․

«Ես ուզում եմ հատուկ ձեր ուշադրությունը հրավիրել այս փաստի վրա, որ դիմացի ժողովրդի հասցեին սպառնալիքներով հանդես եկող ցանկացած ոք սպառնալիքներով անուղղակի հանդես է գալիս նաեւ սեփական ժողովրդի նկատմամբ: Սա շատ կարեւոր նրբություն է, եւ հույս ունեմ՝ բոլորս ենք արձանագրել, որ Հայաստանի կառավարությունը որեւէ ժողովրդի չի սպառնում՝ ոչ թե այն պատճառով, որ որեւէ ժողովրդից կամ որեւէ կառավարությունից վախենում է, այլ որովհետեւ մենք առաջին հերթին չենք կարող տրվել մեր ժողովրդին սպառնալու գայթակղությանը: Սպառնալիքով ժողովուրդների հետ չեն խոսում: Եվ ընդհանրապես, մեզ հետ պետք չէ խոսել սպառնալիքի լեզվով: Մեզ պետք չէ ընդհանրապես սպառնալ պատերազմով: Պատերազմի սպառնալիքին մենք պատասխանելու ենք խաղաղության օրակարգով, անհրաժեշտության դեպքում` խաղաղությունը պարտադրելու օրակարգով: Խաղաղության կոչին մենք պատասխանելու ենք խաղաղության պատրաստակամությամբ, եւ մենք պատրաստ ենք աշխատել հանուն խաղաղության: Դրա համար մի պարզ բանաձեւ ենք առաջարկում, որը լիարժեքորեն ընդունելի է միջազգային հանրության համար, եւ այդ բանաձեւը ես բարձրաձայնել եմ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում` ասելով, որ Ղարաբաղի հարցի ցանկացած կարգավորում, ցանկացած կարգավորման տարբերակ պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ղարաբաղի ժողովրդի համար եւ Ադրբեջանի ժողովրդի համար: Քանի դեռ մեզ չի հաջողվել գտնել այսպիսի լուծում, որեւէ լուծման մասին խոսելն ընդհանրապես անլուրջ է թվում, եւ ես սպասում եմ, որ Ադրբեջանի նախագահը նույնպես որդեգրի այս բանաձեւը: Եվ ուզում եմ հատուկ ընդգծել, որ Ստեփանակերտի օրակարգը, որը մենք բարձրաձայնել ենք մարտի 12-ին, Վիեննայի հանդիպման արդյունքներով մտել է մեր համատեղ քննարկումների օրակարգ, եւ սրանից որեւէ մեկը որեւէ տարբերակով չի կարող խուսափել: Սա այլեւս կայացած իրողություն է, եւ այդ իրողությունն արձանագրվել է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ երկու երկրների արտգործնախարարների համատեղ հայտարարությամբ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5724 դիտում

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում

Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը

Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները

Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման

Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ

ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել

ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը՝ ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ

ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը

Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը

Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե

Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ

Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են

Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք

Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը

Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի

Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ

«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ

Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք

Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին

Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի

Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան

Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ

Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ

ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա

Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել

Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել

Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ

Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից

Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ

Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան

Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով

Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը

Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից