Վարչապետը և Չեխիայի պաշտպանության նախարարը քննարկել են համագործակցության հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Չեխիայի Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի նախարար Լյուբոմիր Մետնարին:

ՀՀ կառավարության լրատվական ծառայության փոխանցմամբ, վարչապետը նշել է, որ Հայաստանը և Չեխիան արդյունավետ համագործակցում են տարբեր ոլորտներում, այդ թվում նաև՝ պաշտպանության, և երկու երկրների հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ Չեխիան Հայաստանի կարևոր գործընկերն է նաև Եվրոպական միությունում, և թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերում բարձր մակարդակի գործակցությունը նպաստում է հարաբերությունների ամրապնդմանը:

Չեխիայի պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին ընդունելության համար՝ նշելով, որ առաջին անգամ է Հայաստանում և ուրախ է այցելել մեր երկիր: Նա շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանում թավշյա հեղափոխության և ժողովրդավարական փոփոխությունների մեկամյակի կապակցությամբ և տեղեկացրել, որ այս տարի Չեխիան ևս նշելու է իր թավշյա հեղափոխության 30-ամյակը: Լյուբոմիր Մետնարը նշել է, որ Հայաստանը Հարավային Կովկասում Չեխիայի կարևոր գործընկերն է, և իր երկիրը հետաքրքրված է երկկողմ կապերի հետագա զարգացմամբ՝ պաշտպանության, նաև առևտրատնտեսական, բարձր տեխնոլոգիաների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ բնագավառներում:Զրուցակիցները քննարկել են պաշտպանության ոլորտում հայ-չեխական փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Այս համատեքստում երկուստեք կարևորվել է տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովումը:

Կողմերը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի շուրջ: Նիկոլ Փաշինյանը երախտագիտություն է հայտնել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում Չեխիայի հավասարակշռված դիրքորոշման համար՝ ընդգծելով, որ Հայաստանը հակամարտության կարգավորումը տեսնում է բացառապես խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափի շրջանակում: Լյուբոմիր Մետնարն իր հերթին հավելել է, որ Չեխիան սատարում է հակամարտության խաղաղ կարգավորմանը և տարածաշրջանային կայունության ապահովմանն ուղղված ջանքերին:

Վարչապետը բարձր է գնահատել Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկայի ներդրումը երկու երկրների կապերի զարգացման գործում:

Տպել
353 դիտում

Կառավարությունը բնակարան կնվիրաբերի զոհված զինծառայող Հրանտ Մանգասարյանի ընտանիքին

Դիլիջանում ազատամարտիկների հուշարձանի վրայից ջնջել են բարերարի անունը, ջարդել ցայտաղբյուրները

Հացաշեն համայնքի ղեկավարը հաղորդում է տվել, որ նախկին կինը փորձել է առևանգել իր 9-ամյա որդուն

Հրդեհ՝ Մասիս քաղաքում․ բնակելի տուն է այրվել

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ ծննդյան տարեդարձի առթիվ

Ամուսինը հրացանը մաքրելիս անզգուշաբար կրակել է կնոջ վրա. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Սարդարապատ և Նոր Արմավիր համայնքները կապող ճանապարհահատվածում մեկնարկել են ասֆալտապատման աշխատանքներ

ՀՀ բռնցքամարտի հավաքականը չի մասնակցի Երիտասարդների ԵԱ-ին՝ ԿԳՄՍՆ-ի անգործության կամ կոնկրետ հրահանգի պատճառով. Գեւորգյան

ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը կթողնի զբաղեցրած պաշտոնը. նախարար

Դավադրությունների մասին խոսակցություններն անհիմն են. Քանանյան

Գերանդիով մարմնական վնասվածքներ է պատճառել 35-ամյա համագյուղացին. վեջինս մահացել է

Հեղափոխությունից հետո ՀՀ-ԵՄ հարաբերությունները նշանակալի օրակարգ ունեն. Նիկոլ Փաշինյան

Փաշինյան Նիկոլ, գալի՞ս ես անարդարությունը վերացնելու, եթե ոչ, ուրեմն շարունակում ես Սերժի մեղադրանքը․ Արմեն Բիլյան

Վանաձորի մի շարք թաղամասեր առավոտից հոսանքազրկված են. էլցանցից կոնկրետ պատճառ չեն նշում

Ucom-ի առաջին կորպորատիվ պարտատոմսերը թույլատրվել են առևտրի AMX ֆոնդային բորսայում

Երգչուհի Գայա Արզումանյանը գրանցված աշխատող է եւ հարկեր է վճարում. պրոդյուսեր

Սամվել Կարապետյանի եղբորորդու հետ կոնֆլիկտ ունեցած գործարարը դատի է տվել մի շարք լրատվամիջոցների

Oպերայի նախկին տնօրեն Կոնստանտին Օրբելյանի ներկայացրած հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը մերժվել է

Դավիթ Սանասարյանի գործով նախաքննության ավարտ է հայտարարվել. մեղադրանքի ձեւակերպումների մեջ փոփոխություններ են եղել

ՀՀ քաղաքացին դիմել է Դավիթ Անանյանին եւ իր մասնաբաժինը խնդրել զբոսաշրջիկների ծախսած գումարից. Փաշինյան