Ադրբեջանում ևս պատերազմական բառապաշարի փոխարեն պետք է կիրառեն խաղաղության լեզուն. Տաթևիկ Հայրապետյանը՝ ԵԽԽՎ-ում

10/04/2019 schedule21:09

Ներկայումս բազմաթիվ կոչեր են հնչում Ադրբեջանի և Արցախի ժողովուրդներին խաղաղության պատրաստելու մասին, քանի որ ոչ մի լուծում իրագործելի չի լինելու, եթե ժողովուրդները պատրաստ չլինեն խաղաղության և փոխադարձաբար միմյանց հասկանալու:

Այս մասին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթևիկ Հայրապետյանը նշել է «Քաղաքական առաջնորդների դերն ու պատասխանատվությունը ատելության խոսքի և անհանդուրժողականության դեմ պայքարում» զեկույցի շրջանակներում ունեցած ելույթում։ Նա հավելել է, որ այս բարդ գործընթացում կին քաղաքական գործիչների և առաջնորդների դերը կենսական է, և հույս հայտնել, որ Ադրբեջանում ևս կսկսեն սա գիտակցել և կկիրառեն խաղաղության լեզուն պատերազմական բառապաշարի փոխարեն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատգամավորն իր ելույթում նշել է.

«Հարգելի տիկին նախագահ, գործընկերներ, տիկնայք և պարոնայք,

Նախ և առաջ թույլ տվեք շնորհակալություն հայտնել զեկույցի հեղինակին զեկույցի համար: Ես կցանկանամ իմ խոսքն ուղղել ոչ միայն որպես ԵԽԽՎ–ում հայկական պատվիրակության անդամ, այլև երիտասարդ քաղաքական գործիչ, որը հավատում է, որ կանայք կարող են և պետք է խոսեն խաղաղության մասին ավելի վճռականորեն: Իմ կարծիքով, որպես մայրեր, քույրեր և ամուսիններ՝ կանայք խորհրդանշում և մարմնավորում են խաղաղություն: Ոչ մեկիդ համար գաղտնիք չէ, որ Ադրբեջանն ու Լեռնային Ղարաբաղը երկարատև հակամարտության մեջ են: Ճշմարտությունն այն է, որ այդ հակամարտությունը խլել է բազմաթիվ կյանքեր Հայաստանից, Լեռնային Ղարաբաղից և Ադրբեջանից: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ տիկին Աննա Հակոբյանը, հանդես է եկել շատ համարձակ նախաձեռնությամբ, որը կոչվում է «Կանայք հանուն խաղաղության»: Նախաձեռնության իմաստը շատ պարզ է.  որպես մայրեր, քույրեր և ամուսիններ մենք պետք է խաղաղության կոչ անենք հակամարտող բոլոր կողմերից՝ Հայաստանից, Ադրբեջանից և Լեռնային Ղարաբաղից: Մենք պետք է պայքարենք ատելության խոսքի և պատերազմական հռետորաբանության դեմ: Աննա Հակոբյանը կոչ է արել ադրբեջանցի կանանց ոտքի կանգնել հանուն ղարաբաղյան հակամարտության խաղաղ և առանց բռնության լուծման: Ես կցանկանամ տեղեկացնել, թե ինչպիսին է եղել Ադրբեջանի պատասխանը: Ցավոք, ի պատասխան՝ Մեհրիբան Ալիևան՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կինն ու Ադրբեջանի փոխնախագահը հայտարարեց, որ «Ադրբեջանի դրոշը պետք է ծածանվի Լեռնային Ղարաբաղի յուրաքանչյուր գյուղում»: Ես իսկապես ցավում եմ, որ պատերազմական հռետորաբանություն է հնչում նաև Ադրբեջանի կին ներկայացուցչից: Կարծում եմ՝ որպես կին քաղաքական գործիչներ և առաջնորդներ մենք պետք է կանգնենք հանուն խաղաղության և ընդդեմ բռնության ու ատելության խոսքի, հատկապես հակամարտության համատեքստում:

Ցանկանում եմ շեշտել, որ կա ուղիղ կապ «օտարներին» ուղղված ատելության խոսքի և ներհասարակական բռնության միջև: Ուրախ եմ արձանագրել, որ Հայաստանում պետական մակարդակով ատելության խոսքի բացակայությունը եղել է պատճառներից մեկը, որ մեզ հաջողվել է իրականացնել խաղաղ, ոչ բռնի թավշյա հեղափոխություն և ստանձնել դեպի ժողովրդավարություն տանող ուղին, քանի որ մեր հասարակությունը մշտապես քննադատել է բռնությունը՝ լինելով 1915 թ. Օսմանյան կայսրության իրագործած ցեղասպանության զոհ:

Ներկայումս բազմաթիվ կոչեր են հնչում ժողովուրդներին խաղաղության պատրաստելու մասին, քանի որ ոչ մի լուծում իրագործելի չի լինելու, եթե ժողովուրդները պատրաստ չլինեն խաղաղության և փոխադարձաբար միմյանց հասկանալու: Եվ ես կարծում եմ, որ այս բարդ գործընթացում կին քաղաքական գործիչների և առաջնորդների դերը կենսական է: Հույս ունեմ, որ Ադրբեջանում ևս կսկսեն սա գիտակցել և կկիրառեն խաղաղության լեզուն պատերազմական բառապաշարի փոխարեն»:

Տպել
1348 դիտում

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին

Միասնական ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը․ Միրզոյանը՝ Սերբիայի ԱԳ նախարարին

Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ

Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին

Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը նախազգուշացրել է՝ ցուցարարների շարքում կան «վճարվող սադրիչներ»

Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված՝ մենք կրկին կապրենք ազգային վերելքներ․ Սասուն Միքայելյան

Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն դրամ գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Ժաննա Անդրեասյանը մեկնել է Իսպանիա

Զինծառայողը մահացու վիրավորումը ստացել է կզակի հատվածում, հարցաքննվել են բոլորը, նախաձեռնվել է վարույթ

1 օրում ՀՀ տարածքում արձանագրվել է 10 տրանսպորտային պատահար. տուժել է 17 մարդ

Քաջարանից Սիսիան 118 կիլոմետր ճանապարհը կկրճատվի, այն կդառնա 60 կիլոմետր. Սանոսյան

Որքան զբոսաշրջիկ է ապրիլին այցելել Հայաստան

Կսահմանվի որոշակի դասընթացների ցանկ, որոնց մասնակցելը պարտադիր կդառնա բուժաշխատողների համար (տեսանյութ)

Փակ բաժնետիրական ընկերությանը պատճառվել է 80 մլն դրամի վնաս (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա. նախատեսվում է հանդիպում Պուտինի հետ

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել հարակից ձորակը. կան տուժածներ

Բագրատ սրբազանը «ազատության, արդարության, համերաշխության» փոխարեն առաջարկում է «Աստված, եկեղեցի, թագավոր» կոնցեպտը

Խոշոր չափի մեթամֆետամին՝ ներծծված գուլպաների մեջ. դատապարտյալին այցի եկած անձը ներկայացվել է քննությանը