Բոլոր ցեղասպանությունների պարագայում «ատելության խոսքը» օգտագործվել է որպես կատալիզատոր. Վլադիմիր Վարդանյան

11/04/2019 schedule17:15

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը ելույթ է ունեցել «Քաղաքական առաջնորդների դերն ու պատասխանատվությունը ատելության խոսքի եւ անհանդուրժողականության դեմ պայքարում» զեկույցի շրջանակներում՝ նշելով.

«Հարգարժան տիկին Նախագահ, հարգելի գործընկերներ, տիկնայք եւ պարոնայք,

ատելության վերբալ դրսեւորումը՝ «ատելության խոսքը», անհանդուրժողականության, խտրականության, մարդատյացության եւ ռասիզմի վրա հիմնված հանցագործությունների հսկայական շարանի հիմնապատճառն է: Դրա գոյությունը վտանգում է ժողովրդավարական հասարակության կայացումը, մարդու իրավունքների պաշտպանությունը եւ իրավունքի գերակայության երաշխավորումը:

Ատելության խոսքն առանձնակի վտանգավոր է, երբ նախահիմք է ծառայում ցեղասպանության եւ մարդկության դեմ հանցագործությունների նախապատրաստման ու իրագործման համար: Այն միտված է որոշակի թիրախավորված մարդկանց խմբերին նվաստացնելուն, խարանելուն, դեգրադացնելուն, դեմոնիզացնելուն եւ, որպես արդյունք, ապամարդկայնացմանը՝ պարարտ հող ստեղծելով այդ զանգվածային ոճրագործությունները կատարելու համար: Պատահական չէ, որ բոլոր ցեղասպանությունների պարագայում «ատելության խոսքը» օգտագործվել է որպես կատալիզատոր` այդ հանցանքների կատարումը խթանելու համար:

Օսմանյան կայսրության կողմից իրագործած Հայոց ցեղասպանության ժամանակ յուրաքանչյուր հային «օտար» եւ «դավաճան» պիտակավորելը, ողջակիզման ընթացքում ծայրահեղ հակասեմիթական թերթեր հրապարակելը, Ռուանդայում տեղի ունեցած ցեղասպանության ընթացքում ռադիոհեռարձակումները ցեղասպան քարոզչամեքենայի հիմնասյուներն են եղել: Այսօր, երբ մենք ոգեկոչում ենք Ռուանդայի ցեղասպանության 25-րդ տարելիցը, անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ Ռուանդայի միջազգային քրեական դատարանը բազմաթիվ դատավճիռներում ճանաչել է ատելության խոսքի եւ ցեղասպանության հրահրման միջեւ պատճառահետեւանքային կապը: Այնուամենայնիվ, չափազանց մտահոգիչ է այն, որ նույնիսկ այսօր՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցից հետո, Նյուրնբերգյան դատավարությունից ավելի քան 70 տարի անց մենք դեռ բախվում ենք հայատյացության, հակասեմիտիզմի եւ այլատյացության այլ դրսեւորումներին Եվրոպայում:

Կարող է անհավատալի թվալ, բայց նույնիսկ այսօր Եվրոպայի խորհրդի անդամ պետություններում առկա են որոշ առաջնորդներ, քաղաքական եւ հասարակական գործիչներ, որոնք իրենց ամենօրյա օրակարգում վիրավորական ձեւակերպումների եւ խտրական պիտակների օգտագործմամբ շարունակում են տարածել ատելություն` նպատակ հետապնդելով բաժանել իրենց հասարակությունները «յուրայինների» եւ «այլոց», ցանկալի եւ անցանկալի մարդկային խմբերի: Ցավոք, ատելության խոսքը լայնորեն եւ անամոթաբար օգտագործվում է քաղաքականության մեջ` որպես ընտրական գործիք կեղծ թշնամու կերպարի ստեղծման եւ դժգոհ ընտրազանգվածին գրավելու համար:

Ատելության խոսքի աստիճանն առավել մտահոգիչ է դառնում թվային դարաշրջանում, երբ սոցիալական մեդիան կարող է աննախադեպ հետեւանքների հանգեցնել:

Հետեւաբար, մարդու իրավունքների պաշտպանությանը նպատակաուղղված բոլոր հասարակությունների համար հրամայական է դառնում ուժերի միավորումը՝ ընդդեմ մարդկանց մեջ առավել բացասական դրսեւորումները բացահայտող այս չարիքի եւ հանուն ավելի լավ ապագայի:

Կոչ եմ անում Եվրախորհրդի բոլոր անդամ պետություններին եւ վերջիններիս խորհրդարաններին միասնական ճակատ ձեւավորել՝ կանխարգելելու եւ դատապարտելու ատելության խոսքի բոլոր դրսեւորումները, ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտ եւ համաչափ բոլոր հնարավոր միջոցներով վերածել Եվրոպան ատելության խոսքից ազատ տարածաշրջանի:

Ուստի, եկեք սկսենք այս վեհաժողովից եւ օրինակ ծառայենք այլոց համար:

Շնորհակալություն ուշադրության համար»: 

Տպել
2092 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում խորհրդակցություն է տեղի ունեցել

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում