Համոզված եմ՝ շատ աղջիկների երազանքն է բեմ բարձրանալ, բայց կաշկանդված են. Գոհար Հարությունյան

«Միսս Արմենիա» հիմնադրամի ղեկավար Գոհար Հարությունյանը կարծում է, որ հասարակական կարծիքը շարունակում է հետ պահել հայ աղջիկներին գեղեցկության մրցույթների մասնակցելուց: Թեեւ Հայաստանում նրա նախաձեռնությունների նկատմամբ հետաքրքրությունը մեծանում է, սակայն, Գոհարի կարծիքով, կարծրատիպերը դեռ շարունակում են իրենց ազդեցությունն ունենալ: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նա անդրադարձավ այս թեմային եւ նշեց, որ իրենց մրցույթների նպատակն աղջիկներին ավելի համաձակ դարձնելն է:

«Ուզում ենք, որ մեր աղջիկները լինեն համարձակ՝ չնայած հասարակությունը կաշկանդում է: Համոզված եմ՝ շատ աղջիկներ կան, որոնց երազնաքն է բեմ բարձրանալ, իրենց գեղեցկությունը ցուցադրել, իրենց խելքը, բայց շատ կաշկանդված են, քանի որ կա բացասական կարծիք հասարակության կողմից, ճիշտ չեն ընկալում՝ ինչու է աղջիկը բարձրացել բեմ, իրեն ցուցադրում: Երկար պայքար կա, մինչեւ համոզենք ե՛ւ լրավամիջոցների, ե՛ւ հասարակությանը, որ ուզում ենք լինել այդ մեծ մշակույթի կամ ոլորտի մի մասնիկը: Պետք է ինչ-որ ժամանակ պայքարենք, որպեսզի հասանելի լինի հասարակությանը եւ սատարեն իրենց աղջիկներին»,- ասաց նա՝ ավելացնելով, որ գեղեցկության միջազգային մրցույթները ՀՀ-ն ներկայացնելու նույնքան լավ հարթակ են, որքան «Եվրատեսիլը» եւ օլիմպիական խաղերը:

Այս շրջանում Գոհարը եւ նրա անձնակազմը զբաղված են հայաստանյան գեղեցկության մրցույթների կազմակերպչական հարցերով: 2 մրցույթ է լինելու: Այս տարի անվան փոփոխություն է տեղի ունեցել: «Միսս տիեզերք» եւ «Միսս աշխարհ» միջազգային կազմակերպությունները «Միսս Արմենիա» հիմնադրամին լիցենզիաներ են տվել, եւ հայկական մրցույթները կոչվելու են «Միսս տիեզերք Արմենիան» եւ «Միսս աշխարհ Արմենիա»: Յուրաքանչյուրի հաղթողը մասնակցելու է համապատասխան միջազգային մրցույթին:

«Քանի որ ունենք «Միսս տիեզերքի» եւ «Միսս աշխարհի» լիցենզիաները եւ մեր երկրում այդ 2 կազմակերպություններն ավելի ճանաչելի դարձնելու համար իրենց կողմից առաջարկվել է, համաձայնության ենք եկել, որ անպայման օգտագործվեն այդ ապրանքային նշանները: Այդպես են անում շատ երկրներ: Դա մեծ ստատուս է տալիս»,- ասաց նա:

Գոհարը նշում է, որ այս տարի էլ մրցույթների նկատմամբ հետաքրքրություն կա, թեեւ կուզենար, որ ավելի շատ լիներ, գործընկերներ գտնելն էլ է հեշտացել. շատ կազմակերպություններ իրենք են դիմում համագործակցության համար: Այժմ մասնակիցների հավաքագրման, մրցութային փուլերի կազմակերպման փուլն է: Այս տարի փառատոնային է լինելու: Միջոցառումները (տաղանդի փուլ, սպորտի փուլ, նորաձեւության ցուցադրություն եւ այլն) գնահատվելու են:

«Միսս տիեզերքը» պահանջում է, որ մասնակիցները լինեն պարտադիր տվյալ երկրի քաղաքացիներ, որոնք բնակվում են այդ երկրում: «Միսս աշխարհը» սահմանափակումներ չունի, եւ կարող են մասնակցել նաեւ սփյուռքի հայուհիները: «Միսս աշխարհը» մասնակցությունը խրախուսելու համար նաեւ զիջման է գնացել: Թույլ է տվել հանել լողազգեստի փուլը, ինչպես դա անում են շատ երկրներ: Իսկ «Միսս տիեզերքը» հետաքրքրությունը մեծացնելու համար Հայաստանի մրցույթի 15 ֆինալիստներին ԱՄՆ-ում սովորելու կրթաթոշակ է տալու: Ըստ Գոհարի՝ փոխադրվող ուսանողներին կտրվի 2, առաջին տարվա ուսանողներին 4 տարվա կրթաթոշակ: «Միսս տիեզերք Արմենիա 2019»-ի հաղթողը 1 տարի ուշ կգնա՝ սովորելու, քանի որ «Միսս Արմենիա» հիմնադրամի հետ պետք է 1 տարվա պայմանագիր կնքի:

««Միսս տիեզերք Արմենիային» մասնակցող բոլոր աղջիկներին տալիս ենք ԱՄՆ Վիրջինիա նահանգի Հոլինս համալսարանում անվճար ուսման հնարավորություն, որի տարեկան արժեքը 23 հազար դոլար է: Համալսարանը համագործակցում է «Միսս տիեզերքի» հետ: Կրթաթոշակ տալիս են հատուկ այն երկրներին, որտեղ շատ ցածր են ընկալվում գեղեցկության մրցույթները, որպեսզի այդ երկրներում ոգեւորություն մտցնեն»,- ասաց նա

«Միսս տիեզերք Արմենիա 2019» ու «Միսս աշխարհ Արմենիա 2019» նախատեսված է անցկացնել հունիսի առաջին 2 շաբաթների ընթացքում: Ժյուրիի կազմը դեռ հայտնի չէ: Հաղթողներին որոշելուց անմիջապես հետո սկսվելու է միջազգային մրցույթներին պատրաստվելու փուլը: Գոհարն ընդգծում է, որ ինքը կենտրոնացած է աշխատանքի վրա, իսկ կողմնակի գործերով, ինչպիսին է, օրինակ, «Միսս Հայաստան» ազգային գործակալության նախագահ Կարեն Արիստակեսյանի դատական հայցը, զբաղվում են ուրիշները՝ տվյալ դեպքում իրավաբանները: Նշում է, որ իր դեմ ներկայացված 5 հայցերից 4-ը մերժվել են, իսկ 1-ի վերաբերյալ ձգձգվում է, քանի որ Արիստակեսյանի կողմը դատական նիստերին չի ներկայանում:

Տպել
364 դիտում

ԿԳՆ-ի կազմակերպած ֆինանսատնտեսագիտական և բիզնես հմտությունների զարգացման խաղ-մրցույթն ամփոփվել է

45-ամյակն՝ անհասցե. նախարարները փոխվում են, խոստումները՝ մոռացվում

Հայտարարություն մրցույթի մասին

Ոստիկանությունը մեկ օրում բացահայտվել է 52 հանցագործություն. փաստաթղթերի կեղծում, ծեծ ու սպանության սպառնալիք

Քաշքշուկ, հայհոյանքներ. Շիրակում վարորդը երեք անչափահասի է դանակահարել

Սկանդալային ֆեդերացիաներ ՀՀ սպորտում. ինչո՞վ են զբաղված նախաօլիմպիական տարում՝ բացի սպորտից

Հայտարարություն մրցույթի մասին

Վարչապետը ժամանակավորապես դադարեցրել է Դավիթ Սանասարյանի պաշտոնավարումը

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքը պետք է թիրախավորի կոռուպցիոներներին. Փաշինյանի խոսքը

«Խոսողների» եւ «գործ անողների» իրական նպատակները. խմբագրական

Դավիթ Սանասարյանը դատի է տվել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին

Իրավիճակ փոխվել բառը շատ առօրեական եք դարձրել. Ֆելիքս Ցոլակյան

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Անգելա Մերկելին՝ Մադեյրա կղզում տեղի ունեցած ողբերգական պատահարի կապակցությամբ

Արցախում ապրիլի 12-ին 10 տարեկան երեխա է սպանվել. ԱՀ ոստիկանություն

ԱԺ նախագահը բարձր է գնահատում հայ-ռուսական ռազմավարական գործընկերային հարաբերությունները

Ինչու լուծվեց Սեքյուրիթի Դրիմի հետ կնքված պայմանագիրը կամ ինչպես են թոզ փչել մեր աչքերին

Նախորդ 10 տարում մեր պարտքը մոտավորապես 5 մլրդ դոլարից ավելի աճել է, ո՞ւր է այդ 5 մլրդ-ի ստեղծած արդյունքը. Առաքելյան

«Պետական տուրքի մասին» մասին օրենքում լրացում կատարելու նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց

Լացը լաց է բերում. Ցոլակյանը՝ Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների եւ հատկացվելիք 124 միլիոնի մասին

Երբ դուք ասում եք, որ Ծառուկյանը գին իջեցրեց, անուղղակիորեն նրա կարգավիճակը պատգամավորից իջեցնում եք գործարարի․ Թունյան