Մոսկվայի հետ հարաբերությունների լարման ֆոնին. ԵՄ ղեկավարությունը Լուկաշենկոյին հրավիրել է Բրյուսել

Մոսկվա-Մինսկ հարաբերությունների հերթական ճգնաժամի ֆոնին ԵՄ ղեկավարությունը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին հրավիրել է Բրյուսել: Նպատակը «Արևելյան գործընկերության» ստեղծման 10-րդ տարեդարձին նվիրված համաժողովի շրջանակներում կազմակերպվող ճաշկերույթին մասնակցելն է:

Բրյուսելյան աղբյուրների փոխանցմամբ, մայիսի 13-ին նախատեսված ճաշկերույթի կազմակերպիչն է լինելու Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը: Ճաշկերույթին մասնակցելու հրավեր է ուղարկվել նաև «Արևելյան գործընկերության» անդամ մյուս պետությունների` Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի ղեկավարներին:

ԵՄ մոտ կանգնած աղբյուրները, սակայն, փոխանցում են, որ Բրյուսելում Լուկաշենկոյի ժամանումը քիչ հավանական են համարում, գրում է Ազատությունը:

Բելառուսն այդ ճաշկերույթի ընթացքում, ըստ ամենայնի, ներկայացնելու է արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյը:

Լուկաշենկոյին Բրյուսել հրավիրվելու փաստը հատկանշական է այն առումով, որ վերջին շրջանում բավականին լարվել են Ռուսաստան-Բելառուս հարաբերությունները: Ռուսաստանի անմիջական հարեւան, դաշնակից եւ միութենական պետության անդամ Բելառուսը Եվրամիության հետ կապերի սերտացման հնարավորությունն է օգտագործում՝ անհրաժեշտության դեպքում Ռուսաստանի հետ հարաբերությունները բալանսավորելու համար:

Օրեր առաջ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հերթական կոշտ քննադատությունն էր հնչեցրել մերձավոր դաշնակից Ռուսաստանի հասցեին՝ Մոսկվայի գործողությունները համեմատելով պատժամիջոցների հետ: Բանն այն է, որ «Ռոսսելխոզնադզոր»-ը ժամանակավորապես սահմանափակել է բելառուսական խնձորի և տանձի ներկրումը՝ որպես պատճառ նշելով կեղծ փաստաթղթավորման դեպքերի հայտնաբերումը:

«Այնտեղ այնքան են լկտիացել, որ մեր ձեռքերն են ոլորում», - հայտարարել է Բելառուսի նախագահը՝ հավելելով, որ Մոսկվան չի պատասխանում Մինսկի բարի վերաբերմունքին: Բացի կոշտ հայտարարություններից նա կոնկրետ հակազդող հանձնարարականներ էր տվել՝ հարված հասցնելով բելառուսական տարածքով Ռուսաստանից Արեւմուտքի նավթի արտահանման ծավալներին:

Լուկաշենկոն հանձնարարել էր սահմանափակել կամ դադարեցնել ռուսական նավթի առաքումը «Դրուժբա» նավթամուղի վերանորոգման պատճառով: Նրա խոսքով՝ մասնագետները դեռ անցած տարիներին էին հորդորում վերանորոգման համար փակել ավելի քան կես դար առաջ կառուցված նավթատարը, սակայն այն ժամանակ որոշվել էր խուսափել անախորժություններից և չփակել ռուսական նավթատարը:

Թե երբ է ավարտվելու վերանորոգումը, Բելառուսում չեն հստակեցրել:

Ռուսաստանյան «Տրանսնեֆտ» ընկերությունը «Դրուժբա» նավթամուղի վիճակը բավարար է գնահատում՝ միևնույն ժամանակ ընդունելով, որ խողովակները որոշ թերություններ ունեն: Ընկերությունը նաև հայտարարել է, որ նավթամուղի աշխատանքները դադարեցնելու անհրաժեշտություն չի տեսնում:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե ըմբռնումով են մոտենում Լուկաշենկոյի զգացմունքային հայտարարություններին, սակայն կարծում են, որ դրանց տոնայնությունը պետք է ավելի համապատասխանի երկու երկրների դաշնակցային հարաբերությունների բնույթին: Ռուսաստանում նաեւ հայտարարել էին, որ նավթի արտահանման սահմանափակման՝ Լուկաշենկոյի որոշումը բանակցելու նոր թեմա է:

Տպել
2062 դիտում

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ալեն Սիմոնյանին

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով