Այսուհետ կրելու եմ բացառապես հայ դիզայներների արտադրանքը. Աննա Հակոբյան (լուսանկարներ)

26/04/2019 schedule16:11

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն ապրիլի 25-ին այցելել է հայկական արտադրության MADE Fashion corner խանութ և կատարել մի շարք գնումներ:

Ինչպես հայտնում են Աննա Հակոբյանի գրասենյակի մամուլի ծառայությունից, խանութի հիմնադիրներն են չորս հայ դիզայներներ՝ Արևիկ Սիմոնյանը՝  «Kivera Naynomis» բրենդով, Արամ Նիկոլյանը՝ «Nikolyan» բրենդով, Ֆաինա Հարությունյանը՝ «FAINA» բրենդով և Միկա Դանիելյանը՝ «Harmony» բրենդով: Խանութը հարթակ է հանդիսանում ևս 30 հայ դիզայներների համար, որոնք ներկայացնում են իրենց հավաքածուները: Աննա Հակոբյանը նշել է, որ այսուհետ  թե´ առօրյա հագուստը և թե´ պաշտոնական-արարողակարգային հագուստը գնելու է բացառապես հայ դիզայներների արտադրանքը ներկայացնող խանութներից:  

Արամ Նիկոլյանի հետ զրույցում Աննա Հակոբյանն ասել է. «Ես չեմ պատրաստվում գնումներ կատարել այլ երկրներում, կամ Երևանում ներկայացված օտարերկրյա բրենդային խանութներից, ինչպես չեմ պատրաստվում կրել իտալական կամ ֆրանսիական կամ որևէ այլ երկրի արտադրության հագուստ: Առաջիկայում բոլոր միջոցառումների ժամանակ մարդիկ ինձ կտեսնեն այն հագուստով, որը ես կկարողանամ ձեռքբերել հայ դիզայներների աշխատանքները ներկայացնող խանութներում: Եվ որքան մեր դիզայներները կզարգացնեն ու կկատարելագործեն իրենց աշխատանքները, այնքան, հուսով եմ, ես ավելի լավ տեսք կունենամ»՝ խնդրելով Արամ Նիկոլյանին այս խոսքերը փոխանցել Հայաստանում աշխատող բոլոր հագուստ մոդելավորող դիզայներներին:

Արամ Նիկոլյանն էլ նշել է, որ նման քայլը մոտիվացնող է և պարտավորեցնող: Ապրիլի 27-ին Երեւանում կվերաբացվի 5concept խանութը: Խանութի հիմնադիրներն են NAGHASH, LOOM WEAVING, Նելլի Սերոբյան, Z.G.EST, Petoor բրենդները: Խանութում ներկայացված կլինեն մոտ 70 հայ դիզայներների ստեղծած հագուստները: Աննա Հակոբյանը գնումները կշարունակի այստեղ:

Տպել
4730 դիտում

Մարտի մեկը պետք է քննություն անցնի, ես կարծեմ 2009-ին ցուցմունք չեմ տվել. Խաչատուր Սուքիասյան

Ամուլսարի շահագործմանը փայլուն եմ վերաբերվում. Խաչատուր Սուքիասյան

Պետք է զարգացնենք հայոց պետականության նվիրական արժեքը. Արման Թաթոյան

100 փաստերը չեն տալիս ելակետային տվյալներ, որպեսզի համեմատություններ անցկացվեն. Վարդանյան

Փոխվարչապետ Ավինյանն Ուրբասեր ընկերության պատվիրակության հետ քննարկել է բիզնես և ներդրումային միջավայրի հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին

Հայաստանի ազատ ոճի ըմբիշները ձեռնունայն կվերադառնան Աշխարհի առաջնությունից

Ադրբեջանում գտնվող Ղազարյանները պետք է վերադարձվեն Հայաստանին. Զոհրաբ Մնացականյան

Ծանրամարտի Աշխարհի առաջնություն. Իզաբելա Յայլյանը 6-րդն է B խմբում

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի վարչապետին Անկախության օրվա կապակցությամբ

Գյումրիում տոնը շարունակվում է (լուսանկարներ)

ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը Գյումրիից մեկնել է ԱՄՆ

Ամենօրյա պայքար հանուն անկախության

Իմ դեմ կեղծ ցուցմունք են տվել. Վայոց ձորի մարզպետը՝ իր օգնականի մասնակցությամբ միջադեպի մասին

Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին մառախուղ է՝ տեսանելիությունը 1-2 մետր

Միայն հարգանքից ելնելով է առաջարկվել Վանեցյանի եւ Օսիպյանի ազատումը ձևակերպել հրաժարականի դիմումներով. ԱԺ նախագահ

«Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենին մեղադրանք է առաջադրվել նաև առանձնապես խոշոր չափի փողերի լվացման համար. ՔԿ

Մենք ունենք 2 պետություն, բայց 1 հայրենիք եւ մեր նպատակը 1 պետություն, 1 հայրենիք ունենալն է. Դավիթ Բաբայան

Հայաստան է ժամանել Բելառուսի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը

Ես Արցախ եմ հրավիրելու այս բոլոր մրցանակակիրներին և նորից մեծարելու եմ նրանց. Բակո Սահակյան