Լոռիում 15-ամյա տղային հասակակակիցը սպանել է անձնական հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ, ձերբակալվել է հասակակիցը

ՀՀ  քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Լոռու մարզում անչափահասի սպանության դեպքի առթիվ. կասկածյալը ձերբակալվել է: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից: 

2019 թվականի ապրիլի 27-ին՝ ժամը 16:20-ին, Լոռու մարզի` 2004 թվականին ծնված բնակիչը «կրծքավանդակի ձախ կեսի  և պարանոցի ձախ  կեսի կտրած-ծակած թափանցող վերքեր, հեմոռագիկ շոկ՝ 4-րդ աստիճանի ագոնալ վիճկով»  ախտորոշմամբ ընդունվել է ՀՀ ԱՆ «Տաշիր բժշկական կենտրոն» ՓԲԸ,  որտեղ նույն օրը, գիտակցության չգալով, մահացել է:

Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ անչափահասը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել է անձնական հարցերի շուրջ տեղի ունեցած միջադեպի ժամանակ՝ դանակի գործադրմամբ՝ իր հասակակցի կողմից: Վերջինս ձերբակալվել է և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Տպել
1265 դիտում

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Միխայիլ Միշուստինի հետ․ ԵԱՏՄ նիստը իրականացվի հեռահար եղանակով

Հայաստանի հավաքականի 4 ֆուտբոլիստ դարձավ Ղազախստանի առաջնության մրցանակակիր, Յուրչենկոն հեռացավ «Շախտյորից»

Շաքարավազի, ձեթի, կարագի թանկացումն առավելապես պայմանավորված է օբյեկտիվ գործոններով. ՏՄՊՊՀ

Մայրաքաղաքում 500 վերելակներից 251-ն արդեն տեղադրված են

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը կանցկացվի առցանց. Փաշինյանը Մոսկվա չի մեկնի

Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ահաբեկչական խմբավորումներին ֆինանսավորելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել․ դատախազություն

Վահե Ղազարյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության ոստիկանության օրվա առթիվ

Առաջարկվում է լուծարել «Մարալիկի առողջության կենտրոն» ՓԲԸ մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքը

Նիկոլ Փաշինյանի մոտ իրավապահ համակարգի ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն է տեղի ունեցել

Ավարտվել է շուրջ 100 հետիոտնային անցումների լուսավորման ծրագիրը

Մինաս Ավետիսյան փողոցում բռնկված հրդեհը մարվել է․ ԱԻՆ

Այս ընթացքում ավելի քան 600 մարմին է հանվել հակամարտության գոտուց. Արայիկ Հարությունյան

Արմեն Սարգսյանը ռազմագերիների, պատանդների վերադարձի հարցով նամակով դիմել է Վլադիմիր Պուտինին

«Սպորտային սերունդ» ծրագրի հաղթող դպրոցները համալրվում են նոր մարզագույքով

Ժամկետային զինծառայողների հարազատները Կառավարության դիմաց էին՝ կոորդինացնելու հետագա անելիքները

71 տարեկան եմ․ այսքան ժամանակ տեսել եք, որ մի անգամ քաղաքականության մեջ լինեմ․ Աշոտ Ղազարյան

Ջալալ Հարությունյանը առաջիկա 2-3 օրվա ընթացքում դուրս կգրվի հիվանդանոցից

Ոստիկանները նախազգուշական կրակոցներ էին արձակել և բերման ենթարկել դիմակավորված անձանց

Պետք է իրատեսական ծրագրեր իրականացնել ռազմարդյունաբերության ոլորտում. վարչապետը՝ ռազմարդյունաբերության կոմիտեի նիստում

Դաշնամուրը փոխարինվեց զենքով. BBC-ի անդրադարձը անհետ կորած 22-ամյա Սողոմոնին (տեսանյութ)