Ինձ մոտ տարակուսանք են առաջացնում այն հայտարարությունները, թե Ծառուկյանը վճարել է գործարանի այդ պարտքը. Գեւորգյան

Ապրիլի 19-ին ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Հայկ Գեւորգյանը ԱԺ-ում՝ Պետական տուրքի մասին օրենքում լրացումներ կատարելու նախագծի վերաբերյալ քննարկման ժամանակ հայտարարեց, որ 17 տարի առաջ «ԱրարատՑեմենտ» գործարանը ձեռք է բերվել 200 հազար դոլարով՝ «Ռոբերտո» ընկերության կողմից եւ դա այն դեպքում, երբ կային 35 մլն դոլարի ներդրումային ծրագրեր, որոնք մերժվեցին:

Այս հայտարարությունից հետո մինչ օրս ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, նրան պատկանող «ԱրարատՑեմենտ»-ը եւ ԲՀԿ խմբակցության պատգամավորները տարբեր հայտարարություններով են հանդես գալիս՝ ըստ էության չհերքելով այն փաստը, որ գործարանը ձեռք է բերվել 200 հազար դոլարով: Պարզապես տարածված հայտարարությունների մեջ նշվում է, որ գործարանը մի քանի միլիոն դոլարի պարտքեր է ունեցել եւ գնման դեպքում ընկերության սեփականատերը պարտավորություն է ստանձնել 3 օրվա ընթացքում վճարել նաեւ դրանք: Այսօր «ԱրարատՑեմենտ»-ի տնօրենների խորհուրդը հերթական հայտարարությունն է տարածել, որտեղ նշել են, որ պետք է Հայկ Գեւորգյանը առնվազն ներողություն խնդրի:

Անդրադառնալով հայտարարությանն ու վերոնշյալ փաստերին՝ Գեւորգյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց. «Նախ իրենք պիտի ներողություն խնդրեն՝ տնտեսական հարցերով հանձնաժողովի մի քանի անդամներին ժողովրդի թշնամի հայտարարելու համար եւ դրան հետեւած այլ անձնական վիրավորանքների համար: Մենք բնականաբար վիրավորանքներին այդպես չենք պատասխանի՝ չնայած ավելի հարուստ բառապաշար ունենք: Բայց ինչ վերաբերվում է կոնկրետ գործարքին. գործարքը տեղի է ունեցել 2002 թվականի սեպտեմբերի 12-ի կառավարության 1465-Ա որոշման համաձայն՝ ինչպես նախկինում նշել եմ, որտեղ նշված է, որ բաժնետոմսերի արժեքը սահմանված է 200 հազար դոլար:

Այսինքն, սեփականատերը գործարանը ձեռք բերելու համար պետությանը պիտի վճարեր 200 հազար դոլար: Դա գործարանի գինն է: Ինչ վերաբերվում է պարտքերին, որ հետո պետք է իրենք փակեն, դա գնի մեջ մտցնել չի կարելի այն պարզ պատճառով, որ մենք չգիտենք, թե այդ պահին որքան ցեմենտ է եղել պահեստներում եւ ընդհանրապես՝ գործարանի ակտիվներն ինչպիսին էին: Այսինքն, տեսականորեն իրենք կարող էին ցեմենտը կամ որեւէ սարքավորում կամ որեւէ հումք, որը ունեին՝ վաճառեին եւ գազի պարտքը փակեին: Ինձ մոտ առնվազն տարակուսանք են առաջացնում այն հայտարարությունները, որ Գագիկ Ծառուկյանը վճարել է գործարանի այդ պարտքը եւ որ նա է գնել: Որովհետեւ ինչպես «Հետք» պարբերականի մեր գործընկերները պարզել էին եւ հետագայում նաեւ դա հայտարարեց «ԱրարատՑեմենտ»-ը Գագիկ Ծառուկյանը «Ռոբերտո» ընկերության փայատեր, ըստ էության, չի եղել գնելու պահին, հետո նոր դարձել է այդ ընկերության բաժնետոմսերի 25 տոկոսի սեփականատերը: Այդ դեպքում նա չի եղել միանձնյա սեփականատերը: Եթե հիմա նա խոստովանում է, որ ինքն է վճարել այդ գումարները, ուրեմն, այստեղ հարց է առաջանում, թե ինքն ի՞նչ իրավունք ուներ ուրիշի սեփականությունը դարձած «ԱրարատՑեմենտ»-ի գումարները վճարել:

Ես իմ ելույթում չեմ ասել, որ Գագիկ Ծառուկյանն է գնել, ես ասել եմ, որ գործարանը ձեռք է բերվել 200 հազար դոլարով ու պնդում եմ դա: Եթե նա ասում է, որ ինքն է եղել գնորդը, ուրեմն, այդտեղ արդեն պետք է ուսումնասիրություններ արվեն՝ պարզելու համար, թե նա եղել է թաքնված սեփականատեր»:

Մեր դիտարկմանը՝ փաստորեն ներողություն խնդրելու «ԱրարատՑեմենտ»-ի կոչին դարձյալ իր պնդմա՞մբ է պատասխանում, Գեւորգյանն արձագանքեց. «Միանշանակ»:

Ստորեւ ներկայացնում ենք նաեւ «ԱրարատՑեմենտ»-ի այսօր տարածած հայտարարությունը.

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Արարատցեմենտ» գործարանի հետ կապված քննարկումներն առ այս պահը չեն դադարում, հարկ ենք համարում ևս մեկ անգամ անդրադառնալ ստեղծված իրավիճակին: Հերթական անգամ ստիպված ենք անդրադառնալ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանին: Օրեր առաջ ԱԺ-ում «ՀՀ պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու քննարկման ժամանակ վերջինիս հնչեցրած դիտարկումները որևէ աղերս չունեն իրականության հետ: Հայկ Գևորգյանը, հղում անելով Կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի N 1465-Ա որոշմանը, հայտարարել էր, թե իբր Գագիկ Ծառուկյանը գործարանը ձեռք է բերել 200,000 ԱՄՆ դոլարով: Նախ` Հայկ Գևորգյանին և նրա նման նույն սկզբունքով որոշումներն ընթերցողներին և մեկնաբանողներին խորհուրդ ենք տալիս այդ որոշումները կարդալ այնպես, ինչպես գրված է, այլ ոչ թե մեկնաբանել սեփական հայեցողությամբ:

Հայկ Գևորգյանի կողմից անընդհատ մատնանշվող 12.09.2002 թվականի N 1465-Ա որոշումն ունի 9 կետ (որոշումը կցված է): Որոշման առաջին կետով ներկայացված է անվանական արժեքի և մասնավորեցման վերաբերյալ ձևակերպումը: Երկրորդ կետը սահմանում է բաժնետոմսերի արժեքը՝ 200 հազ. ԱՄՆ դոլար և վճարման ժամկետը՝ 3 օր: Երրորդ կետը՝ ա և բ ենթակետերի համաձայն՝ ա) գնորդը պարտավոր է առաջիկա 3 տարվա ընթացքում ապահովել «Արարատցեմենտ» բաց բաժնետիրական ընկերության կողմից ցեմենտի արտադրության ծավալները, բայց ոչ պակաս, քան 2001 թվականի ցեմենտի արտադրության ծավալները բ) գնորդը պարտավոր է մասնավորեցման պայմանագրի ստորագրման օրվանից 3 օրվա ընթացքում «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանն ազատել «Իտերա» միջազգային էներգետիկական կորպորացիայի նկատմամբ ունեցած 9,7 մլն ԱՄՆ դոլարի ապրանքային մատակարարման պարտքից, 6,866 մլն ԱՄՆ դոլարի արտարժութային վճարման չափով՝ կնքելով պարտքից ազատման համապատասխան գործարք: գ) գնորդին արգելում է, մինչև վերը նշված երրորդ կետի և սույն կետի բ ենթակետի կատարումը, «Արարատցեմենտ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետերերի ռեեստրում գնորդի սեփականության իրավունքի գրանցում կատարել: Որոշման 4-րդ, 5-րդ, 6-րդ կետերը պաշտոնական առումով վերաբերում են «Արարատցեմենտ» բաց բաժնետիրական ընկերությանը պատկանող անշարժ գույքին, հողատարածքների վարձակալության, ջրօգտագործման, ջրահեռացման, արտանետումներին և այլ սահմանափակումներին: Ընթերցելով որոշման 7-րդ կետը իր բոլոր ենթակետերով և 8-րդ կետը՝ հասկանալի է դառնում, որ «Արարատցեմենտ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի գնորդ «Ռոբերտո» բելգիական ընկերությունը (Բելգիան օֆշորային գոտի չի հանդիսանում) 3 օրվա ընթացքում ուղղակի վճարման միջոցով վճարում է 6,866 մլն ԱՄՆ դոլար, որով Հայաստանի Հանրապետությանն ազատում է ներքոհիշյալ պարտքերից, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության առանձին սպառողների համար օրենքով և Կառավարության որոշմամբ՝ 50% սակագնով 01.07.1999 – 31.12.2001 թվականներին մատակարարված բնական գազի դիմաց առաջացած վնասների փոխհատուցման գծով 788,977 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի պարտքը:

Հայաստանի Հանրապետության հանրապետական ենթակայության պետական բյուջետային հիմնարկների կողմից սպառված էլեկտրաէներգիայի, ջրամատակարարման, ջրահեռացման գծով առաջացած 6,077,023 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի պարտքը: Արդյունքում` տարրական թվաբանության դեպքում էլ պարզ է դառնում, որ «Ռոբերտո» ընկերությունը Հայաստանի Հանրապետությանը «Արարատցեմենտ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի դիմաց վճարել է 7,066,000 ԱՄՆ դոլար: Կարծում ենք, որ այսքանն էլ բավարար է, որպեսզի Հայկ Գևորգյանն առնվազն ներողություն խնդրի: 

Անդրադառնանք նաև այն պնդմանը, թե իբր շվեյցարական «Հոլսիմ» ընկերությունը պատրաստ է եղել 35 միլիոն ԱՄՆ դոլար ներդրում կատարել «Արարատցեմենտ»-ում, սակայն անհասկանալի պատճառներով ներդրումները չեղարկվել են: Իրականությունը հետևյալն է. «Հոլսիմ» ընկերությունը բավականին երկար ուսումնասիրել է գործարանում տիրող իրավիճակը և տեսնելով գործարանի հավելյալ պարտքերն ու անմխիթար վիճակը, առաջնահերթ դիտարկելով սեփական բիզնես շահը որոշում է կայացրել հրաժարվել որևէ ներդրումային ծրագրից, ինչի մասին բազմիցս հայտարարել է հենց ընկերության բաժնետեր Թոմաս Շմիդհայնին: Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի կողմից «Արարատցեմենտ»-ի բաժնետոմսերի ձեռքբերմանը՝ տեղեկացնենք, որ 24.12.2002 թ.-ին պարոն Ծառուկյանի կողմից ձեռք է բերվել 25% բաժնետոմսերը և 25.12.2002 թ.-ին հանձնվել է «Մուլտի Գրուպ» կոնցեռնին:

Միևնույն ժամանակ, «Արարատցեմենտ» բաց բաժնետիրական ընկերությունը ևս հանձնվել է «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կառավարմանը: 03.04.2006թ.-ին պարոն Ծառուկյանի կողմից «Ռոբերտո» ընկերությունից ձեռք է բերվել 75% բաժնետոմսերը, որը նաև արտացոլված է պարոն Ծառուկյանի ԱԺ պատգամավորի գույքի և եկամուտների մասին 2006թ.-ի հայտարարագրում (5-րդ էջի II.5. պարտատոմսեր, բաժնետոմսեր, այլ ներդրումներ աղյուսակի 10-րդ հորիզոնականում), որը հրապարակային է և հասանելի յուրաքանչյուրի համար: 25.12.2002թ.-ի դրությամբ գործարանն ունեցել է պարտքեր՝ ընդհանուր 1 միլիարդ 400 միլիոն դրամի չափով, որի փակելու դեպքում հնարավոր կլիներ միայն շահագործել գործարանը: Վերը նշված պարտքերը մարվել են արդեն պարոն Ծառուկյանի անձնական միջոցներով: 25.12.2002թ.-ից մինչ օրս գործարանում 6 միլիարդ 200 միլիոն դրամի ներդրում է կատարվել, որն արտացոլված է ընկերության հաշվեկշիռներում: Վերը նշված գումարում հաշվարկված չէ 2003թ.-ի հունվար-ապրիլ ամիսների ընթացքում Գագիկ Ծառուկյանի կողմից գործարանը նախագծողներին և պրոֆեսիոնալ մասնագետներին խորհրդատվության նպատակով Հայաստան հրավիրելու, բարձր որակ ապահովելուն ուղղված նոր սարքավորումների ձեռքբերման ծախսերը: Հենց դրա շնորհիվ էր, որ կարճ ժամանակահատվածում մեր արտադրած ցեմենտի համբավը սկսեց տարածվել ամբողջ Կովկասի տարածաշրջանում, և բացառիկ որակի մասին մասնագիտական գնահատականները բազմաթիվ էին:

Ինչ վերաբերում է «Արարատցեմենտ» ընկերության կողմից ցեմենտի արժեքի նվազեցմանը, որը ոմանք կապում են մեր երկրում տեղի ունեցած Թավշյա Հեղափոխության հետ, տեղեկացնում ենք, որ դեռևս 2018թ.-ի մարտի 30-ին կնքվել է Հայաստանի Հանրապետության արտոնագրով պահպանվող գյուտի օգտագործման մասին լիցենզիայի պայմանագիր, որը պետական գրանցում է ստացել 23.04.2018թ.-ին Ն 2070 (կցվում է): Հենց վերը նշված գյուտի կիրառմամբ է պայմանավորված 2018թ.-ի երկրորդ կիսամյակից սկսած ցեմենտի ինքնարժեքի նվազումը, որն էլ արտացոլվել է իրացման արժեքի իջեցմամբ: Ինչ վերաբերում է Վրաստան արտահանվող ցեմենտի արժեքին և քանակին, տեղեկացնում ենք, որ 2017թ.-ին իրացվել է 265,707 տոննա ցեմենտ, որից 265,040 տոննան Հայաստանի Հանրապետությունում, իսկ 666 տոննան արտահանվել է Վրաստան (ընդհանուր իրացման 0,25%, միջին արժեքը կազմել է 25,000 դրամի սահմաններում): Արտահանումը կատարվել է առանց ԱԱՀ: 2018 թ.-ին իրացվել է 392,504 տոննա, որից 389,713 տոննան Հայաստանի Հանրապետությունում, իսկ 2791 տոննան արտահանվել է Վրաստան (իրացման 0,7%-ը, գինը՝ 25,000 դրամի սահմաններում): Արտահանումը կատարվել է առանց ԱԱՀ: Վրաստան արտահանման նպատակը եղել է մեր ներկայության ապահովման ցանկությունը` թույլ չտալու համար վրացական ցեմենտի մուտքը Հայաստանի Հանրապետություն: Տեղեկացնենք նաև, որ 2009թ.-ից Վրաստանի ցեմենտի գործարանները աշխատում են իրենց իսկ տեղական ածուխով և ադրբեջանական գազով: Դեռևս 2003թ.-ին, երբ ցեմենտը Հայաստանի Հանրապետությունում վաճառում էինք 21,000 դրամով, Վրաստան արտահանումը սկսեցինք 25 ԱՄՆ դոլար արժեքով՝ ներառյալ ճանապարհածախսը, որը միանշանակ վնասաբեր էր, սակայն նպատակն այն էր, որ Վրաստանում փորձեին մեր արտադրանքը: Շուրջ 12,000 տոննա ցեմենտ իրացնելուց հետո, մի քանի ամսվա ընթացքում ցեմենտի արժեքը հետզհետե բարձրացնելով, Վրաստանում ցեմենտի արժեքը դարձավ 100 ԱՄՆ դոլար և ամսական իրացվում էր 15-20 հազար տոննա ցեմենտ: 2009թ.-ից արդեն, երբ Վրաստանում բացվեցին ածուխի հանքերը և մատակարարվեց ադրբեջանական գազը, ինչպես նաև ադրբեջանական Վրաստանին սահմանամերձ Ղազախ քաղաքում բացվեց ցեմենտի գործարան՝ մեր գործարանի հզորությամբ և տեխնոլոգիայով, մենք դուրս մնացինք վրացական շուկայից, միայն ապահովելով մեր արտադրանքի սիմվոլիկ ներկայությունը:

Ինչ վերաբերում է վճարված հարկերին, ինչպես ոմանք անհիմն հայտարարություններ են տարածում, թե 2018թ.-ին վճարված հարկերը համեմատելի չեն 2017թ.-ին վճարված հարկերի հետ, տեղեկացնում ենք, որ 2018թ.-ին ավելի քան 125,000 տոննա ավելի է իրացվել՝ համեմատած 2017թ.-ի հետ, որի միայն ԱԱՀ-ն կազմում է 1,041,875,000 (125,000×8335): Ի դեպ` 2018 թվականին տեղի է ունեցել «Արարատցեմենտ» գործարանի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացում, որի արդյունքում եկամտահարկը և դրոշմանշային վճարները ավելացել են ավելի քան 83 միլիոն դրամի չափով: Արտադրական ծավալների ավելացմամբ էլ պայմանավորված` բնօգտագործման վճարն էլ ավելացել է շուրջ 31 միլիոն դրամի չափով: 2003 թվականից առ այսօր, «Արարատցեմենտ» ընկերությունը երբեք չի մասնակցել պետական տենդերների և պետական ձեռնարկություններին ցեմենտ գրեթե չի մատակարարել: Այն երբևէ չի հանդիսացել Պաշտպանության Նախարարության ցեմենտի մատակարար: Բոլոր ժամանակներում պետական տենդերները և Պաշտպանության Նախարարության ցեմենտի մատակարարումը կատարվել է «Միկա ցեմենտ» ընկերության կողմից: Ի տարբերություն «Միկա ցեմենտ»-ի՝ «Արարատցեմենտ» ընկերությունը երբևէ հարկային որևէ արտոնությունից չի օգտվել և չի ազատվել որևէ հարկային պարտավորությունից, ինչպես թյուրիմացաբար հայտարարել էր ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը: Միայն «Միկա ցեմենտ» ընկերության սնանկությունից հետո և վերակենդանացման փորձեր անելու ընթացքում է, որ «Արարատցեմենտ»-ի իրացման ծավալները սկսեցին աճել: ԱԺ պատգամավոր Հայկ Գևորգյանը և ոմանք, տարակուսանք են հայտնում, թե ինչպես է, որ շինարարությունը Հայաստանի Հանրապետությունում աճել է 4,5%-ով, իսկ ցեմենտի իրացումն ավելի շատ: Մենք ևս կիսում ենք այդ տարակուսանքը և խորհուրդ ենք տալիս պարզել, թե շինարարական կազմակերպությունների կողմից օգտագործված ցեմենտն ո՞ւմ արտադրանքն է եղել և ո՞վ է իրականում ինչ որ բան թաքցրել: «Արարատցեմենտ» գործարանը մշտապես աշխատել է բաց և թափանցիկ, և ցանկության դեպքում շահագրգռված յուրաքանչյուր ոք կարող է հավաստիանալ դրանում»: 

Տպել
3829 դիտում

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»