Շիրակի մարզի դատախազը «Արթիկ» ՔԿՀ-ում արգելված առարկաների ապօրինի շրջանառության խնդրով դիմել է ՔԿ ծառայության պետին

29/04/2019 schedule17:55

ՀՀ Շիրակի մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման  կամ հսկողության ներքո քննվող մի շարք քրեական գործերի նյութերի ուսումնասիրության, ինչպես նաև ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ իրականացված դատախազական հսկողության ընթացքում պարզվել է, որ նշված քրեակատարողական հիմնարկում շարունակում են արձանագրվել արգելված առարկաների ապօրինի շրջանառության դեպքեր: Վերջինս նպաստավոր պայմաններ է ստեղծում քրեակատարողական հիմնարկում պահվող որոշ անձանց կողմից կապի միջոցով հանցագործություններ պլանավորելու և կատարելու համար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը:

Մասնավորապես ներկայումս նախաքննության փուլում գտնվող յոթ քրեական գործերի նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ ՀՀ ԱՆ «Արթիկ»  ՔԿՀ կալանավորված անձինք կամ դատապարտյալները, գտնվելով նախնական կալանքի տակ կամ պատժի կրման մեջ, տևական ժամանակ պահել և շահագործել են բջջային հեռախոսներ և հեռախոսահամարներ, որոնց միջոցով, պլանավորել, կազմակերպել ու կատարել են թմրամիջոցների ապօրինի շրջանառություն, խարդախություն, սպառնացել են գործով անցնող անձանց և խոչընդոտել են վերջիններին ցուցմունք տալու նպատակով ներկայանալ վարույթն իրականացնող մարմին:

Ուսումնասիրությունները փաստում են, որ չնայած մի շարք դեպքերում ՔԿՀ ծառայողները խցերից չեն կարողացել հայտնաբերել բջջային հեռախոսները, օգտագործված հեռախոսահամարների քարտերը, կամ նշել են, թե դրանք կոտրվել ու դեն են նետվել, սակայն պարզվել է, որ դրանք շարունակվել է օգտագործվել կալանավորված անձանց կամ դատապարտյալների կողմից, ինչը հաստատվել է  քրեական գործերի նախաքննության ընթացքում կրկնակի ստացված վերծանումներով: Երբեմն էլ շահագործված հեռախոսահամարների վերծանումների զննությամբ պարզվել է, որ մեկ հեռախոսում օգտագործվել են մի քանի կալանավորված անձանց մտերիմների անուններով հաշվառված հեռախոսահամարներ, ինչը վկայում է, որ բջջային հեռախոսը փոխանցվել է խցից խուց, որն առանց աշխատակիցների օժանդակության և թողտվության հնարավոր չէր իրականացնել:

Մի շարք դեպքերում պարզվել է, որ բջջային հեռախոսները և քարտերը կալանավորված անձին կամ դատապարտյալին են հասել հանձնուքների միջոցով կամ տեսակցությունների ընթացքում, ինչը վիրպել է ծառայողների տեսադաշտից: Իսկ տեսակցություններից հետո կալանավորված անձանց ու դատապարտյալների անձնական խուզարկությունները փաստացի կրել են ձևական բնույթ կամ ընդհանրապես չեն կատարվել:

Այսինքն քրեական գործերի նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ քրեակատարողական հիմնարկում գտնվելու ընթացքում անձանց կողմից արգելված առարկա հանդիսացող բջջային հեռախոսների ձեռքբերումն ու օգտագործումը քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից իրենց ծառայողական պարտականությունների, համապատասխան իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ անփույթ և անպատասխանատու վերաբերմունքի դրսևորման հետևանք են: Ընդ որում՝ քրեակատարողական հիմնարկում արձանագրված խախտումները և բացթողումները տեղի են ունեցել ակներևության պայմաններում, կրել են շարունակական բնույթ, ինչը հիմք է տալիս ողջամտորեն ենթադրելու, որ պաշտոնատար անձանց անգործությունն իր մեջ կարող է պարունակել նաև կոռուպցիոն ռիսկեր՝  հանդիսանալով հանցանքի կատարմանը նպաստող հանգամանք:

Հաշվի առնելով առկա մտահոգիչ իրավիճակը՝ ՀՀ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը դիմել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանին՝ նշված խախտումների և բացթողումների պատճառները պարզելու, հետագայում նմանատիպ երևույթները բացառելու ուղղությամբ գործուն, առարկայական միջոցներ ձեռնարկելու, իրենց աշխատանքում թերացած պաշտոնատար անձանց պատասխանատվության  հարցը լուծելու և արդյունքների մասին ՀՀ Շիրակի մարզի դատախազությանը տեղեկացնելու միջնորդագրով:

Մարզի դատախազը հատուկ ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ նախկինում ևս ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության ղեկավարությանը միջնորդություններ ու միջնորդագրեր են հասցեագրվել նույն քրեակատարողական հիմնարկում արգելված առարկաների ապօրինի շրջանառության վերաբերյալ: Սակայն դատելով վերոնկարագրյալ իրավիճակից՝ արգելված առարկաների ներթափանցման ուղիները բացահայտելուն, մեղավոր անձանց հայտնաբերելուն և նրանց նկատմամբ համապատասխան ներգործության միջոցներ կիրառելուն ուղղված արդյունավետ գործնական քայլեր չեն ձեռնարկվել:

Տպել
1944 դիտում

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն