Էլեկտրոնային համակարգում ինչպես պետք է հայտագրել առաջին դասարանցիներին. քայլերի հաջորդականությունը

Մայիսի 15-ին, ժամը 09:00-ին կգործարկվի hayt.emis.am կայքը, որը նախատեսված է առաջին դասարանցիների ընդունելության համար: Հայտնի է, որ այս տարվանից երեխաները դպրոց են ընդունվելու էլեկտրոնային հայտագրման միջոցով, եւ դա առայժմ վերաբերելու է միայն Երեւանի բնակիչներին:

Բայց մինչ համակարգը կգործի, այս փուլում ի հայտ են գալիս որոշակի խնդիրներ, որոնց վրա ուշադրություն են հրավիրում կրթության ոլորտի պատասխանատուները՝ ծնողներին առաջարկելով այդ խնդիրները լուծել նախապես: Նրանց խորհուրդ է տրվում մինչեւ մայիսի 15-ը այցելել stugum.emis.am կայք եւ ստուգել տվյալների համապատասխանությունը:

«Այսօրվա համար շատ կարեւոր է, որ ծնողները, ովքեր ունեն առաջին դասարանցի, այցելեն stugum.emis.am կայքը եւ ստուգեն իրենց տվյալները: Այսինքն, մտնելով կայք, բացվում է ընդամենը երկու դաշտ՝ ծնողի հանրային ծառայությունների համարանիշը եւ երեխայի հանրային ծառայությունների համարանիշը (սոցիալական քարտի համարը): 10 նիշանոց համարներն են, որոնք պետք է մուտաքագրել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր ասաց Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) տնօրեն Արտակ Պողոսյանը:

Բանն այն է, որ որոշ դեպքերում, երբ ծնողները մուտքագրում են այդ համարանիշը, ստանում են պատասխան, թե տվյալ համարանիշով տվյալներ չեն հայտնաբերվել: Խնդիրը կապվում է այն հանգամանքի հետ, որ երբ ձեւավորվել է բնակչության պետական միասնական ռեգիստրը, եղել են սոցքարտեր, որոնք ճանաչվել են ուժը կորցրած՝ ժամանակի ընթացքում չօգտագործվելու պատճառով:

«Բայց դիմելով ցանկացած անձնագրային բաժին, ընդամենը 10 րոպեի ընթացքում ձեզ կտրամադրվի ձեր հանրային ծառայությունների համարանիշը, որը արդեն համակարգում կաշխատի: Դրա համար շատ կարեւոր է, որպեսզի ծնողները մինչեւ մայիսի 15-ը մտնեն համակարգ եւ համապատասխան ստուգում իրականացնեն, որպեսզի հայտագրման ընթացքում այդ խնդրին չբախվեն»,- փաստեց ԿՏԱԿ տնօրենը:

Կա եւս մեկ խնդիր, երբ համակարգը ճանաչում է մուտքագրված համարանիշները, բայց չի հայտնաբերում ծնող-երեխա կապը: Սա էլ, ըստ Պողոսյանի, պայմանավորված է նրանով, որ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության տվյալները դեռեւս ամբողջությամբ թվայնացված չեն: «Թվայնացված են 2014 թվականին եւ դրանից հետո ծնված բոլորը երեխաների տվյալները: Քանի որ այս տարի դպրոց են գնալու 2013 թվականին ծնված երեխաները, կա փաստաթղթերի որոշակի հատված, որոնք դեռեւս թվայնացված չեն: Բայց քանի որ այդ տվյալները մեզ մոտ արդեն գրանցվում են, համակարգը ծնողներին հենց այդպես էլ պատասխանում է, որ տվյալները ունենք, մենք կլուծենք այդ խնդիրը: Արդեն ունենք ներքին պայմանավորվածություն համապատասխան մասնագետների եւ կազմակերպությունների հետ. այդ տվյալները ավտոմատացված ձեւով ուղարկվում են նրանց, եւ արագ թվայնացում է տեղի ունենում»,- ասաց բանախոսը՝ հավելելով, որ խնդիրը լուծվում է 4-5 օրվա ընթացքում:

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Դավթյանը ներկայացրեց նաեւ քայլերի այն հաջորդականությունը, որով մայիսի 15-ից սկսած, երբ գործարկվի hayt.emis.am կայքը, ծնողները պետք է հայտագրեն 6 տարին լրացած երեխաներին: Ըստ այդմ, համակարգ մտնելով՝ բացում է երկու պատուհան՝ «որոնել դպրոց» կամ «ընտրել համայնքը»: Եթե ծնողն ունի նախընտրելի դպրոց, կարող է մուտքագրել անունը եւ փնտրել: Եթե չունի կամ չգիտի անունը, տարբերակ կա տեսնել, թե տվյալ վարչական շրջանում ինչ դպրոցներ են գործում: Կարմիրով կնշվեն այն դպրոցները, որոնց տեղերն արդեն լրացվել են:  

«Սեղմելով «բացել հայտ» կոճակը, երեւում է 4 պատուհան, որտեղ ծնողը պետք է լրացնի իր անունը, ազգանունը, հանրային ծառայությունների համարանիշը եւ էլեկտրոնային փոստի հասցե (կարող է լինել նաեւ բարեկամինը): «Ընդամենը չորս դաշտերը լրացնելով՝ սեղմում են «շարունակել» կոճակը: Համակարգը միանում է բնակչության պետական ռեգիստրին, ստուգում է տվյալը, եթե նման փաստաթղթով տվյալ գոյութուն ունի, բացում է երեխայի համար նախատեսված դաշտը, որտեղ ընդամենը պետք է լրացնել հանրային ծառայությունների համարանիշը եւ նորից սեղմել «շարունակել» կոճակը: Եթե գտնվել են տվյալները եւ ծնող-երեխա կապը, համակարգը բնակչության պետական ռեգիստրից ներբեռնում է երեխայի մնացած տվյալները՝ անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան վկայական եւ այլն: Ստուգելով տվյալները, ծնողը նորից սեղմում է «շարունակել» կոճակը: Բացվում է փոքրիկ պատուհան, որտեղ նաեւ եւս մեկ անգամ կարող է ստուգել տվյալները, տեսնել՝ արդյոք հայտագրումը արել է այն դպրոցում, որտեղ ինքը ուզում էր, եւ սեղմել «շարունակություն»: Դրանից հետո գալիս է փոքրիկ հաղորդագրություն, որ հայտագրումը հաջողությամբ իրականացվել է, խնդրում ենք այցելել ձեր նշած էլեկտրոնային հասցե եւ կատարել այնտեղ նշվող գործողությունները»,- շարունակեց ԿՏԱԿ տնօրենը:

Ոչ բարդ այդ գործողութուններից հետո ծնողը կստանա փին-կոդ՝ իր համար ստեղծված էջ մտնելու համար ու նաեւ պարզելու, թե դպրոց ընդունվելու համար ինչ փաստաթղթեր են պետք եւ ինչ ժամկետում: Եթե հայտագրումից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում ծնողը փաստաթղթերը չներկայացնի դպրոց, հայտագրումը կչեղարկվի: Նա, իհարկե, հնարավորություն կուեննա նորից հայտագրել երեխային: Այս դեպքում, սակայն, փաստաթղթերը պետք է ներկայացնել 10 աշխատանքային օրվա ընթացքում: Ծնողը իր ցանկությամբ նույնպես կարող է չեղարկել արդեն լրացված հայտը:

Երեւանի յուրաքանչյուր վարչական շրջանի մեկ ավագ դպրոցում կտեղակայվեն կենտրոններ, որտեղ կաշխատեն վերապատրաստում անցած մասնագետներ՝ օգնելու համար այն ծնողներին, որոնք ինքնուրույն չեն կարողանա երեխային հայտագրել: ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը հորդորեց այդ մասնագետներին դիմել միայն անհրաժեշտության դեպքում: Էլեկտրոնային հայտագրման համակարգը հասանելի է լինելու նաեւ բջջային հեռախոսների միջոցով:

Հ.Գ. Կանխատեսվում է, որ Երեւանում այս տարի դպրոց է հաճախելու 13 հազար առաջին դասարանցի: Դպրոցներում լիցենիզայով սահմանված տեղերի քանակը շուրջ 14 հազար 500 է: Ավելի վաղ հայտարարվել էր, որ այն ծնողները, որոնք այս կամ այն դպրոցում սովորող երեխա ունեն, արտոնություն կստանան, եւ առաջին հերթին նրանց հնարավորություն կտրվի հերթագրել երեխային: Այսօր պարզվեց, որ այդ արտոնությունը չի հաստատվել: Չի լինի նաեւ արտոնություն սոցիալական որեւէ խմբի համար:

Տպել
1516 դիտում

Գոմի դռանը պայթուցիկ են դրել․ սեփականատերը պայթյունից մահացել է․ մանրամասներ՝ Սիսիանի պայթյունից

ՀՀ-ի ու Ղազախստանի փոխվարչապետերը քննարկել են միասնական էներգետիկ շուկայի ձևավորման ներուժը

Ես կխնդրեի անմեղության կանխավարկածը հարգել. Քոչարյանի գործով դատավոր Դավիթ Գրիգորյանը ժամանաեց ԲԴԽ

Ապօրինի անտառահատումները հսկայական եկամուտ են ապահովել 10-15 ընտանիքի համար. ովքեր են ոտնահարում «լափելու իրավունքը»

Ավարտվել են Մ 4 Սևան-Թերակղզի 1,094կմ ճանապարհահատվածի ասֆալտբետոնե ծածկի աշխատանքները

Կյանքը «կադրում» և «կադրից» դուրս

Գագիկ Ծառուկյանը 1 մլն 587 հազար եվրոյի 20 ջահ է գնել, իսկ կինը՝ 380 հազար եվրոյով ադամանդե վզնոց ու ականջօղեր

«Գոլդեն Փելես»-ի նվիրատվությունը պետությանը մի քանի շաբաթվա հարց է. Բաբայան

Վրաստանի ավտովթարից տուժած 16-ամյա աղջիկը հաջորդ շաբաթ դուրս կգրվի, 14-ամյա տղայի մոտ եւս դրական տեղաշարժ կա

Շատ ողջունելի է, որ մեր երկրում ամեն ինչ սկսել են օրինական կերպով անել. Սոնա Շահգելդյան

Իջեւանում տեղի ունեցած բախումից տուժած 13 ոստիկանները դուրս են գրվել. Իջեւան ԲԿ են դիմել երկու քաղաքացիական անձինք

Սիսիանում պայթյունի հետեւանքով կա մեկ զոհ․ նրա ինքնությունը հայտնի է․ ԱԻՆ

Սիսիանում նռնակի պայթուցիչը ամրացված էր անասնագոմի դռան բռնակներին, ինչի հետեւանքով քաղաքացին մահացել է

Ռուբեն Վարդազարյանն ընտրվեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ

Ամեն ինչ պետք է բացատրե՞մ. Ռոբերտ Քոչարյանը մասնակցում էր իր գույքի վրա դրված կալանքի գործով բողոքի քննությանը

Սիսիանում պայթյուն է տեղի ունեցել․ պատգամավորը հայտնում է մեկ զոհի մասին

ԵՄ-ն Շիրակի մարզի համար․ Ամասիայի նորաստեղծ բրդի գործարանը շահագործման է հանձնվել

Հայոց բանակն այն հիմնական տեղն է, որտեղ ՀՀ քաղաքացիներին սովորեցնում են հաղթելու արվեստն ու հմտությունը․ վարչապետ

ԱԺ նախագահը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսականների հետ

Սիրիայի Մեծ Մուֆթին շնորհակալություն է հայտնել Հայաստանին հումանիտար օգնության համար․ ԱԳՆ