Հայաստան է այցելել ՄԱԿ-ի փորձագետների խումբը. գնահատել են ինժեներական վաշտի եւ հոսպիտալի աշխատանքները

29/04/2019 schedule19:42

Ապրիլի 22-ից 26-ը Հայաստանում էր գտնվում խաղաղապահ կարողությունների գնահատման ՄԱԿ-ի փորձագետների խումբը:

ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ այցի նպատակն էր գնահատել ՄԱԿ-ի խաղաղապահ կարողությունների պատրաստության համակարգում Հայաստանի հայտագրած երկու մասնագիտացված խաղաղապահ կարողությունների` ինժեներական վաշտի և դաշտային հոսպիտալի համապատասխանությունը ՄԱԿ-ի խաղաղապահության չափորոշիչներին: 2015 թվականին ստանձնած հանձնառության համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը պետք է պատրաստի և ՄԱԿ-ի խաղաղապահության ուժերի համակարգում գրանցի ՄԱԿ-ի չափորոշիչներին համապատասխան կառուցվածքով, անձնակազմով և տեխնիկայով ինժեներական վաշտ և դաշտային հոսպիտալ: Հայաստանը հետևողական է այս հանձնառության կատարմամբ՝ ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններում ամենապահանջվածների շարքում դասվող երկու կարողությունների զարգացմամբ:

Ս.թ. մարտի 29-ին Նյու Յորքում կայացած ՄԱԿ-ի խաղաղապահության պաշտպանության նախարարների հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը հաստատել է հանձնառության առաջին փուլի կատարումը, ինչի արդյունքում հայտագրված երկու ստորաբաժանումները գնահատվել են որպես 1-ին մակարդակի պատրաստության:

Հայաստան այցելած փորձագիտական խմբի նպատակն էր գնահատել ինժեներական վաշտի և դաշտային հոսպիտալի համապատասխանության աստիճանը գնահատման 2-րդ մակարդակին և խորհրդատվություն տրամադրել առկա հնարավոր անհամապատասխանությունները կարգավորելու ուղղությամբ: 3-րդ մակարդակի պահանջներին համապատասխանելու դեպքում ստորաբաժանումները կհամարվեն պատրաստ ՄԱԿ-ի ցանկացած առաքելության ինքնուրույն մասնակցելու համար:

Այս փուլում գնահատվել են անձնակազմի պատրաստության հնարավորությունները, տեխնիկական համալրվածությունը, տիրապետումը մարտավարական էլեմենտներին, անձնակազմի ընդհանուր պատրաստվածությունը և այլն: Գնահատման արդյունքները կստացվեն 1 ամսվա ընթացքում:  

 
Տպել
445 դիտում

Որակական չափանիշների հարցում որևէ կոմպրոմիս չի կարող լինել. վարչապետը՝ ճանապարհաշինության մասին

Հաղորդավար Ժակը հեռացել է Հ1-ից. կատարելության հասնելու ճանապարհին նա խանգարո՞ւմ էր

Արտակ Բուդաղյանը պարգեւատրվեց Արիության մեդալով

ՔԿ-ն մանրամասներ է հրապարակել Վայոց Ձորում մարզպետի օգնականի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի մասին

Հովհաննես Բաչկովը՝ բռնցքամարտի աշխարհի առաջնության բրոնզեմեդալակիր

Եթե ՍԴ-ում անհրաժեշտ թվով քվեներ չապահովվեն, որոշումը կհամարվի մերժված. Վլադիմիր Վարդանյան

Հայ հունահռոմեականներին աշխարհի առաջնությունում խանգարել են մրցավարներն ու վիճակահանությունը. մարզիչներ

Ողբերգական ավտովթար Երեւան-Գումրի ավտոճանապարհին. կան տուժածներ և մեկ զոհ

ՀՀ պետական բյուջե հաշվեգրված հարկային եկամուտներն աճել են 21.3%-ով. ՊԵԿ

Աղմկոտ միջադեպի գործով ձերբակալվել է Վայոց ձորի մարզպետի օգնականը. ստուգվում է մարզպետի մասնակցությունը

Արմավիրի մարզում բնությանը պատճառվել է ավելի քան 1.188.834 դրամի վնաս. դատախազություն

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց 56 մլրդ դրամ ԱԱՀ դեբետային պարտքը հարկ վճարողներին վերադարձնելու նախագիծը

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները վերաքննիչ բողոք են ներկայացրել

Անցյալ տարի հակամարտության գոտիներում ծնվել է ավելի քան 29 միլիոն երեխա. ՄԱԿ

Աննախադեպ է, որ հարկային մարմինները տնտեսվարողների մասին նման սրտացավ վերաբերմունք ունենան․ Սերգեյ Բագրատյան

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան

Դերասան Բաբկեն Չոբանյանին շնորհվել է վաստակավոր արտիստի կոչում

Վայոց ձորի մարզպետի օգնականի հետ վեճից հետո ՊՆ փոխգնդապետը հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում

16 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 1 լիցքավորման սարք, 3 USB լար. խուզարկություններ՝ ՔԿՀ-ներում

«Նաիրիտ»-ը պետությանը պարտք է 10 մլրդ դրամ, «Արմավիա»-ն՝ 37 մլրդ դրամ․ Դավիթ Անանյան