«Ամբերդ ամրոց» արգելոցի վարիչին ստիպե՞լ են դիմում գրել. վարիչի հայրը բացահայտումներ է անում ու դիմում վարչապետին

30/04/2019 schedule21:54

Հորը կանչել են եւ հայտնել, որ որդին՝ «Ամբերդ ամրոց» արգելոցի վարիչ Սիրակ Մանուկյանը պետք է ազատման դիմում գրի՝ հիմնավորմամբ, որ հանրային պահանջ կա: Մանուկյանը դիմում չի գրել, փոխարենը՝ տարեկան հասանելիք ամենամյա արձակուրդ է վերցրել, որից հետո, սակայն, ստիպված է եղել ազատման դիմում ներկայացնել, ինչից հետո հերթը հասել է հորը:

Նման բովանդակությամբ նամակ է ՀՀ վարչապետին եւ ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանին հասցեագրել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Արագածոտնի մարզային ծառայության պետ Մանուկ Մանուկյանըը:

ՀԺ-ին փոխանցած նամակի օրինակը ներկայացնում ենք ամբողջությամբ, առանց խմբագրման.

  Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար

տիկին Նազենի Ղարիբյանին      

1995 թ.-ից աշխատում եմ հուշարձանների պահպանության ոլորտում, մինչև 2011 թ. աշխատել եմ Արարագծոտնի մարզային ծառայությունում՝ որպես  հուշարձանի պահապան: 2011 թ. մինչ օրս «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Արագածոտնի մարզային ծառայության պետն եմ: Մ/Ծ իրավասության շրջանակում շուրջ 2000 հուշարձանի պահպանությունն է:

Հարգելի պարոն Փաշինյան վերջին շրջանում ինձ համար անհասկանալի որոշ իրադարձություններ ստիպեցին բաց նամակով դիմել Ձեզ:

2017 թ. նոյեմբերի 14-ին «Ամբերդ ամրոց» արգելոցի վարիչ է նշանակվել որդիս՝ Սիրակ Մանուկյանը: Վերջինս բարեխիղճ կատարել է իր աշխատանքը, ղեկավարության հանձնարարությունները:

2018 թ. հոկտեմբերի 21-ին «Պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը ինձ հրավիրել է իր մոտ և ասել, որ Սիրակ Մանուկյանը պետք է աշխատանքից ազատվելու դիմում գրի: Աշխատանքային պայմանագրի ժամկետը չէր լրացել և ես հարցրել եմ ինչն է պատճառը: Ի պատասխան Թարվերդյանն ասել է. «հանրային պահանջ կա»:

Ս. Մանուկյանը ազատման դիմում չգրեց, փոխարենը՝ տարեկան հասանելիք ամենամյա արձակուրդ վերցրեց, իսկ ես փորձում էի հասկանալ, թե ինչումն է խնդիրը:

Հարգելի պարոն վարչապետ 2018 թ. նոյեմբերի 21-ին դուք Արագածոտնի մարզում էիք: Ձեզ հասեցագրված նամակը, որում բարձրացրել էի որդուս՝ «Ամբերդ արգելոց»-ի վարիչ Սիրակ Մանուկյանին աշխատանքից անօրինական ազատելու  Տ. Գալստյանի պահանջի մասին հարցը, փոխանցել եմ Ձեր օգնականին՝ ակնկալելով հետևողականություն և արդարացի լուծում:

Նամակի արձագանքը ստանալու մեր բոլոր փորձերը հետագայում  ապարդյուն են անցել: Տեղի տալով ճնշումներին Սիրակ Մանուկյանը 2018 թ. նոյեմբերի 30-ին աշխատանքից ազատվելու դիմում է գրել:

Պարոն վարչապետ փաստորեն մեր երկրում իրավիճակ չի փոխվել, որովհետև ՀՀ վարչապետին հասեագրված նամակը, որը համոզված եմ վերահասցեագրվել էր Մշակույթի նախարարություն մինչ օրս մնացել է չինովնիկների գզրոցներում: Արգելոցի վարիչ է նշանակվել հուշարձանի տարածքում գտնվող  սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր սպասավոր Խաչիկ Վարդանյանը:

Այսօր ստիպված եմ դիմակայել  իմ հանդեպ ճնշումների հաջորդ ալիքին: Նախարարաի տեղակալ Տ. Գալստյանի Ամբերդ կատարած այցից հետո, որը նաև լուսաբանվել է տարբեր լրատվամիջոցներով, ՊՈԱԿ-ի տնօրենի հետ զրույց ունեցա, որի ժամանակ նա պահանջեց իմ ազատման դիմումը: Ակնհայտ է՝ որդուս հետ տեղի ունեցած պատմությունը կրկնվում է:

Պարզաբանում ստանալու համար գնացել եմ Մշակույթի նախարարություն: Մոտ 15 րոպե տևած զրույցի ընթացքում ոլորտը համակարգող նախարարի տեղակալ պարոն Տիգրան Գալստյանին ուղիղ հարցադրում եմ ներկայացրել՝  ինչով է պայմանավորված ինձ աշխատանքից ազատելու նրա պահանջը: Վերջինս ժխտել է՝  ասելով, թե նման բան չկա:

Իրականում ինչն է այս ամենի պատճառը կամ որն է շահագրգռվածության առիթը ես չեմ կարողանում հասկանալ: Գուցե պարոնայք պաշտոնյաները իմանան: Եթե իհարկե մարզային ծառայության պետի պաշտոնն էլ  ինչ  որ մեկի համար չէ նախատեսված: Իսկ գուցե արդեն կա թեկնածու:

Հարգելի պարոն Փաշինյան, դիմում եմ Ձեզ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի: Խնդրում եմ կանխել ընտանիքիս ու մասնավորապես իմ հանդեպ իրականացվող այս անօրինականությունը:

Խնդրում եմ Ձեզ  կանխել  Տիգրան Գալստյանի՝ առանց հիմքերի ու հիմնավորումների մարդկանց աշխատանքից ազատելու  կամայական ցանկությունը:  

Դիմում եմ նաև ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Նազենի Ղարիբյանին: Հարգելի տիկին Ղարիբյան՝ խնդրում եմ պատշաճ գնահատական տալ  Տիգրան Գալստյանի կամայականություններին և թույլ չտալ հերթական անօրինական որոշումը կայացնել:   

Հարգանքով՝ Մանուկ Մանուկյան

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Արագածոտնի մարզային ծառայության պետ

Տպել
7723 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում