Ալիեւը պնդում է, որ կանխել են ԼՂ բանակցությունների ձևաչափը փոխելու փորձերը. Երեւանն այլ դիրքորորշում ունի

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հանդես գալով նախարարների խորհրդի նիստում, ասել է, որ Ադրբեջանի գործունեության արդյունքում կանխվել են ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունների ձևաչափը փոխելու փորձերը:

Նա նշել է, որ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանի դիրքորոշումը չի փոխվել. այն պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ՄԱԿ ԱԽ բանաձևերի հիման վրա: Ըստ Ալիևի` Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը» երբեք չի եղել և չի լինի բանակցությունների թեմա:

«Նշեմ նաև, որ բանակցությունների ձևաչափը շարունակում է անփոփոխ մնալ: Չնայած այն հանգամանքին, որ եղել են որոշակի փորձեր, սակայն մեր գործունեության արդյունքում դրանք կանխվել են: Բացի այդ, մարտի 9-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը հասցեական էր, միանշանակ, վկայում էր այն մասին, որ հակամարտության կողմերը երկուսն են: Հետևաբար, կարծում եմ, որ այս թեման արդեն լուծում գտել է: Մենք կշարունակենք մնալ մեր սկզբունքային դիրքում, կամրապնդենք մեր երկիրը և բանակը»,- մասնավորապես ասել է Ալիևը:

Նշենք, որ հայկական կողմը պնդում է բանակցություններում Արցախի անմիջական եւ ուղղակի մասնակցության թեզը: Երեւանն այդ թեզից չի հրաժարվել, նշում են Հայաստանի իշխանությունները: 

Տպել
3607 դիտում

Իսկ գուցե պատճառներն ավելի պա՞րզ են

Սեպտեմբերի 21-ին Գյումրիում փակ են լինելու որոշ փողոցներ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը եղել է Հանրայինի արխիվի նոր մասնաշենքում, լսել Առաջին ալիքի հաշվետվությունը

Գրոզնիում առեւտրի կենտրոն է հրդեհվել. ուժգին կրակն ընդգրկում է 700 քմ տարածք

Եվրախորհրդարանը դատապարտել է Թուրքիայում հիմնարար իրավունքների ու ազատությունների ոտնահարումը

Աղավնատուն գյուղում սպանության փորձի մասնակիցների ինքնությունը հայտնի է․ նոր մանրամասներ

Փոխվարչապետ Գրիգորյանն ընդունել է ԵՀ Հարևանության հարցերով գլխավոր տնօրենի տեղակալին

Սևանի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել (տեսանյութ)

Ոստիկանները բացահայտել են Վահագնի գյուղի հարակից անտառում երկու ծառի անօրինական հատման դեպք

Վթար Երևանի Շիրակի փողոցում. վարորդներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց

Ով է հերոս եւ ով՝ հակահերոս. Կառավարությունն արձագանքում է հանրային պահանջին

ՀՀ ԱԽ քարտուղարը նշանակման առթիվ շնորհավորել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդականին

Երեւանի Նոր Արեշ փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է դի

ՀՀ կառավարությունը շահագրգռված է «Բոինգ» կորպորացիայի հետ փոխշահավետ համագործակցությամբ. վարչապետ

Ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարը հանդիպել է Բելառուսի իրավապահների պատվիրակության հետ

Վարչապետն ընդունել է «HSBC International» Եվրոպայի զարգացման գծով տնօրենին

Եվրոպայի չեմպիոն Հարությունյանն ու Եվրոպայի Մ-23 չեմպիոն Թեւանյանն ըմբշամարտի ԱԱ-ից կգան առանց մեդալի

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը գնեց մեծ կտավի իր 100 մասնիկը

Վերահսկվում է հակաանասնահամաճարակային միջոցառումների կատարման ընթացքը ողջ հանրապետությունում. ՍԱՏՄ

Նիկոլ Փաշինյանն այցելել է Հանրային հեռուստաընկերություն (տեսանյութ)