Որոնողական աշխատանքներ. փնտրվում են «սեվ արկղեր»

04/05/2019 schedule10:20

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի մայիսի 4-ի համարում

«Արմավիա» ընկերությանը պատկանող «A-320» ինքնաթիռի ողբերգական կործանումից հետո երեկ ողջ օրվա ընթացքում աղետի հետ կապված բոլոր իրադարձությունները զարգանում էին Սոչիում, որտեղ շարունակվում էին ինքնաթիռի բեկորների եւ զոհվածների մարմինների որոնողական աշխատանքները: Եւ եթե զոհվածների հարազատներին առաջին հերթին հուզում է գոնե իրենց հարազատների աճյունները ձեռքբերելն ու հողին հանձնելը, ապա վթարի պատճառները հետաքննող պաշտոնյաների ողջ ուշադրությունը կենտրոնացած է «սեւ արկղերի» հայտնաբերման վրա:

Նշենք, որ  «սեւ արկղերի» հայտնաբերման հնարավորությունների շուրջ երեկ արդեն ՌԴ իշխանությունների տրամադրությունները կտրուկ փոխված էին: Այսինքն՝ եթե աղետի առաջին օրը նրանք հայտարարում էին, թե մեծ հույսեր չունեն, որ «սեւ արկղերը» հնարավոր կլինի հայտնաբերել, ապա երեկ արդեն ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը հայտարարել է, որ որոնողական աշխատանքները կդադարեցվեն միայն այն բանից հետո, երբ հայտնաբերված կլինեն բոլոր զոհվածների մարմիններն ու ինքնաթիռի բոլոր  բեկորները: Իսկ ահա ՌԴ արտակարգ իրավիճակների փոխնախարար Եվգենի Սերեբրեննիկովը համոզմունք է հայտնել, որ «սեւ արկղերը» իրենք կկարողանան դուրս բերել: Թե իրականում «սեւ արկղերի» հայտնաբերման կապակցությամբ ռուսական կողմի ենթադրությունների այս փոփոխության  պատճառը ո՞րն է, դժվար է ասել:

Հիշեցնենք միայն, որ ՀՀ-ում նախօրեին մտավախություն էր հայտնվել, որ վթարի իրական պատճառները եւ մեղավորներին թաքցնելու նպատակով «սեւ արկղերը» կարող է այդպես էլ «ջրի երես դուրս» չգան: Ի դեպ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ գլխավոր դատախազ Վլադիմիր Ուստինովի հետ հանդիպման ժամանակ հրահանգել է կարճ ժամկետներում` «չնայած «սեւ արկղերի» հայտնաբերման հետ կապված բարդություններին», պարզել վթարի պատճառները: Պուտինը, այնուամենայնիվ, հույս է հայտնել որ «սեւ արկղերը» կգտնվեն: Սակայն ամբողջ խնդիրն այն է՝ «սեւ արկղերի» հայտնաբերումն ու աղետի պատճառները պարզելը Պուտինն առանձնացրել է իրարից, ինչը նշանակում է, որ նա անուղղակիորեն հորդորել է չսպասել «սեւ արկղերի» հայտնաբերմանը եւ  եզրակացություն կազմել:

Իհարկե, նա չի կարող չիմանալ, որ առանց այն ինֆորմացիայի, որ պարունակում են «սեւ արկղերը», ցանկացած եզրակացություն կարող է իրականության հետ շատ քիչ կապ ունենալ: Այդ մասին, այնուամենայնիվ, ՌԴ նախագահին հիշեցրել է ՌԴ գլխավոր դատախազը: «Առանց «սեւ արկղերի» շատ դժվար կլինի որոշել վթարի իրական պատճառները», - ասել է Ուստինովը` վստահեցնելով, որ «սեւ արկղերը» հայտնաբերելու ուղղությամբ մեծ աշխատանք է իրականացվում: ՌԴ դատախազը թերեւս ի նկատի է ունեցել «Էյրբաս» ընկերության ներկայացուցիչների կողմից տարվող աշխատանքը, որոնք երեկ հատուկ սարքերով ժամանել էին Սոչի: Այդ սարքերով հնարավոր է ուսումնասիրել 500մ խորության տակ գտնվող ինքնաթիռի բեկորները, ինչպես նաեւ ճշտել նրանց  ստույգ կոորդինատները:

Օրվա ընթացքում «սեւ արկղերի» կոորդինատների հայտնաբերման առաջին կասկածները տարածվեցին ժամը 16-ի մոտակայքում, երբ «Էյրբասի» մասնագետների սարքերը ծովի խորքից ռադիոփարոսի ազդանշան են արձանագրել, եւ մասնագետները չեն բացառել, որ ազդանշանը կարող է «սեւ արկղերինը» լինել: Սարքերի օգնությամբ հայտնաբերվել է ինքնաթիռի ֆյուզելյաժի  գտնվելու վայրը, մինչ այդ Սոչիի նավահանգստում են եղել ինքնաթիռի`  ծովից դուրսբերված պոչը եւ շասսին: Ինչեւէ, չնայած այն բանին, որ Պուտինը երեկ առավոտյան հանձնարարել էր կարճ ժամկետներում պարզել վթարի պատճառները, երեկ օրվա վերջում ՌԴ կառավարական  հանձնաժողովի ներկայացուցիչները չունեին նույնիսկ աշխատանքային վարկած: Ընդամենը երեք հստակ հայտարարություն է արվել: 

Իգոր Լեւիտինն ասել էր. «Հայտնի է միայն, որ հրամանատարը եղանակային պայմանների բերումով որոշել է երկրորդ անգամ շրջան կատարել: Դա նրա իրավունքն է եղել»: Իսկ ՀՀ ՊՆախարար Սերժ Սարգսյանը հայտարարել է. «Հստակ է երկու բան. ինքնաթիռը Երեւանից թռել է սարքին վիճակում, եւ եղանակային պայմանները եղել են շատ բարդ, երբ ինքնաթիռը փորձել է վայրէջք կատարել»: Ս. Սարգսյանը նաեւ հայտարարել է, որ ինքնաթիռում այնքան վառելիք է եղել, որ կարելի էր այդպիսի չորս չվերթ իրականացնել: Երրորդ հստակ հայտարարությունը, որ երեկ արվել է, որքան էլ ցավալի է, ուշացած հայտարարություն է: Դրա հեղինակը «Արմավիա» ընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովն է, որն ասել է. «Եթե ինքնաթիռի հրամանատարի սկզբնական հրահանգը՝ վերադառնալ, կատարվեր, ապա որեւէ խնդիր չէր լինի»:

Աննա Հակոբյան

Տպել
1825 դիտում

Շատ խորհրդանշական է ուղղափառ եկեղեցու զատիկի օրով միութենական քայլերթի մեկնարկը. Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վենցյանը, Աշոտյանը, Միհարն Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)

Մոսկվան Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում նոր հեղեղատար համակարգեր կկառուցվեն (տեսանյութ)

ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Եթե ինչ-որ բան լողում է ինչպես բադը, թռչում է, ձու է ածում ինչպես բադը, ապա վստահաբար դա հենց բադ է, որ կա․ Ալեքսանյան

Կառավարությունը հարձակում է իրականացրել Սահմանադրության վրա․ Վրաստանի նախագահը մեղադրող հայտարարություն է արել

«Գոլդ» համարանիշով «Մերսեդես»-ը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. վարորդն այն թողել է դեպքի վայրում և հեռացել

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ մանրամասներ ողբերգական դեպքից (լուսանկարներ)

Բեռլինի պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանում երեկ բռնկված բռնկված հրդեհը մարել չի հաջողվում

Նիկոլ Փաշինյանը յասամաններ է նվիրել Աննա Հակոբյանին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե, նպատակը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները վերսկսելն է

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը

Անձրևից հետո Երևանի փողոցները հեղեղվել են ջրով (տեսանյութ)

Անցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը․ Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Ջրալցումներ, փլուզումներ, ջրում արգելափակված մեքենաներ․ տեղատարափ անձրևի հետևանքները Երևանի վարչական շրջաններում

Փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը․ Նոր Արեշում տներ ու փողոցներ են հեղեղվել (լուսանկարներ)

Տներից մեկի բակում քաղաքացին ընկել է փոսն ու մահացել

Ադրբեջանի ԶՈՒ-ն Տավուշի դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ-ն հերքել է շրջանառվող տեղեկությունները

Լուրերը, թե ադրբեջանական կողմից Տավուշի հատվածում կրակոցներ են հնչել, կեղծ են