Մարդու իրավունքները պետք է պաշտպանվեն՝ անկախ տարածքի քաղաքական կարգավիճակից. ՄԻՊ-ը՝ Արցախում

13/05/2019 schedule22:02

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը երկօրյա աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում է: Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնից:

Արցախյան հակամարտության հրադադարի համաձայնագրի կնքման 25-ամյակի առիթով Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած պատվիրակությունն այսօր՝ մայիսի 13-ին,  հանդիպել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի, Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ: Հանդիպումներին մասնակցել է նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը: Քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր, կարևորվել է Հայաստանի ու Արցախի իավապաշտպան երկու հաստատությունների արդյունավետ համագործակցությունը:

Արման Թաթոյանը հատուկ ընդգծել և բարձր է գնահատել Արցախի խորհրդարանի հետ ձևավորված համագործակցությունը և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցության պատրաստակամություն հայտնել:

Պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանների գլխավորած պատվիրակություններն այցելել են նաև Արցախի պետական համալսարան, հանդիպել ռեկտոր Արմեն Սարգսյանի, ինչպես նաև ուսանողների և դասախոսական կազմի հետ։

Արման Թաթոյանը ներկայացրել է իր լիազորությունների շրջանակը, աշխատանքի հիմնական ուղղություններն ու սկզբունքները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության և այդ հարցում համագործակցության վերաբերյալ հարցեր:

«Մարդու իրավունքները պետք է լինեն պաշտպանված՝ անկախ տարածքի քաղաքական կարգավիճակից: Արցախում էլ են բնակվում մարդիկ՝ կանայք, երեխաներ, հաշմանդամություն ունեցողներ, որոնց պաշտպանությունը, իրավունքների երաշխավորումը չպետք է կախվածության մեջ դրվի տարածքի կարգավիճակից: Արցախը պետք է կազմի քաղաքակիրթ ժողովրդավարական աշխարհի բաղկացուցիչ մասը: Առանց ջանք խնայելու այս նպատակի համար պետք է աշխատենք բոլորս»,- իր խոսքում ասել է Արման Թաթոյանը։

Արման Թաթոյանը բարձր է գնահատել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը։

Տպել
480 դիտում

Արտակ Բուդաղյանը պարգեւատրվեց Արիության մեդալով

ՔԿ-ն մանրամասներ է հրապարակել Վայոց Ձորում մարզպետի օգնականի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի մասին

Հովհաննես Բաչկովը՝ բռնցքամարտի աշխարհի առաջնության բրոնզեմեդալակիր

Եթե ՍԴ-ում անհրաժեշտ թվով քվեներ չապահովվեն, որոշումը կհամարվի մերժված. Վլադիմիր Վարդանյան

Հայ հունահռոմեականներին աշխարհի առաջնությունում խանգարել են մրցավարներն ու վիճակահանությունը. մարզիչներ

Ողբերգական ավտովթար Երեւան-Գումրի ավտոճանապարհին. կան տուժածներ և մեկ զոհ

ՀՀ պետական բյուջե հաշվեգրված հարկային եկամուտներն աճել են 21.3%-ով. ՊԵԿ

Աղմկոտ միջադեպի գործով ձերբակալվել է Վայոց ձորի մարզպետի օգնականը. ստուգվում է մարզպետի մասնակցությունը

Արմավիրի մարզում բնությանը պատճառվել է ավելի քան 1.188.834 դրամի վնաս. դատախազություն

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց 56 մլրդ դրամ ԱԱՀ դեբետային պարտքը հարկ վճարողներին վերադարձնելու նախագիծը

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները վերաքննիչ բողոք են ներկայացրել

Անցյալ տարի հակամարտության գոտիներում ծնվել է ավելի քան 29 միլիոն երեխա. ՄԱԿ

Աննախադեպ է, որ հարկային մարմինները տնտեսվարողների մասին նման սրտացավ վերաբերմունք ունենան․ Սերգեյ Բագրատյան

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան

Դերասան Բաբկեն Չոբանյանին շնորհվել է վաստակավոր արտիստի կոչում

Վայոց ձորի մարզպետի օգնականի հետ վեճից հետո ՊՆ փոխգնդապետը հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում

16 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 1 լիցքավորման սարք, 3 USB լար. խուզարկություններ՝ ՔԿՀ-ներում

«Նաիրիտ»-ը պետությանը պարտք է 10 մլրդ դրամ, «Արմավիա»-ն՝ 37 մլրդ դրամ․ Դավիթ Անանյան

Ամփոփվել է ՀՀ ՊՆ ՌՈ խաղաղապահ դասակի զինծառայողների մեկշաբաթյա դասընթացը

Յուրի Խաչատուրովի որդուն շնորհվել է գեներալ-մայորի կոչում