Համայնքային միջոցներով կմեկնարկի խոտանված վերելակների փոխարինման փորձնական ծրագիրը

Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը երեկ լրագրողների հետ հրավիրված հանդիպմանը խոսել է մայրաքաղաքի վերելակային ֆոնդի փոխարինման, աղբահանության խնդրի կարգավորման, քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման և այլ խնդիրների ու ծրագրերի մասին: 

Վերելակների խնդրի և կարգավորման մասին 

«Երևանի վերելակային ֆոնդը բավական հին է: Քաղաքի առկա վերելակների շուրջ 70%-ն ավելի քան 40 տարվա ծառայության ժամկետ են անցել:
Վերելակների վորանորոգումը, վերազինումը և փոխարինումը բավական մեծ ծախսեր է ենթադրում, իսկ համայնքային բյուջեն նման միջոցներ չունի: Խոսքը ավելի քան 30 մլրդ դրամի մասին է. սա, նախնական հաշվարկով, մինչև 1600 վերելակի փոխարինման ծախսերի ընդհանուր գումարն է: Մինչդեռ Երևանի սեփական մուտքերի ընդհանուր ծավալը 2019թ. համար կազմում է 31 մլրդ դրամ: Դա նշանակում է, որ եթե քաղաքն ինքնուրույնաբար այս ծրագիրն իրականացնի, ապա անհրաժեշտ կլինի բացառել քաղաքում որևէ այլ ծրագրի իրագործում:

Վերելակների առկա ֆոնդի փոխարինման և բարելավման ծրագիրն այս պահին ավարտական փուլում է: Մոտ օրերս կդիմենք Կառավարություն՝ համապատասխան ֆինանսական տարբերակ հաստատելու համար: Մեր նախագծած մոդելը ներառում է Կառավարության աջակցությունը, նաև լրացուցիչ միջոցների ներգրավում, դրանք կլինեն փոխառու կամ վարկային միջոցներ, նաև` դրամաշնորհններ: Վերելակները փոխարինելու նպատակով ծախսվող միջոցների փոխհատուցումը նախատեսում ենք շուրջ 20-25 տարվա ընթացքում: Սա այն բաշխվածքն է, որը հնարավորություն է տալու այսօրվա՝ առկա իրավիճակում քաղաքացիների կողմից վճարվող վերելակների սպասարկման վարձերի 20-30%-ով ավելացման պարագայում ծածկել այս միջոցները: Մնացած մասը հնարավոր կլինի ապահովել, օրինակ, նոր վերելակների՝ էլեկտրաէներգիայի առումով նվազ ծախսի, սպասարկման վճարների կրճատման շնորհիվ: Բացի այդ, առանձին ծրագրով նախատեսվում է արևային համակարգեր տեղադրել մայրաքաղաքի 90 շենքի տանիքներին, ինչը ևս կխնայի էլեկտրաէներգիան և կնպաստի ծախսերի կրճատմանը:

Այսօր, օրինակ, միջին վիճակագրական բնակարանը վերելակների համար վճարում է ամսական 1600 դրամ: Որևէ տրամաբանություն չկա, թե ինչու է մի շենքում ծառայությունն արժենում 1000 դրամ, մեկ այլ շենքում՝ 4000: 
Քաղաքապետարանը մշակել է մոդել, որը, մեր նախնական գնահատմամբ, հնարավորություն կտա վերելակները փոխարինելիս բնակիչների ընտանեկան բյուջեներին առանձնապես մեծ ծանրաբեռնվածություն չառաջացնել: 
Քանի որ վերելակները բաժնային սեփականություն են, ապա յուրաքանչյուր լուծում պետք է լինի բնակիչների ցանկությամբ: Որևէ պարտադրանք այստեղ չի կարող լինել»:

Անդրադառնալով վերելակի խափանման վերջին դեպքին՝ Հայկ Սարգսյանը նշել է. «Տարածվեց տեղեկատվություն, թե վերելակը անկում է ունեցել: Ուզում եմ նշել, որ վերելակը բացվել է առաջին հարկում, առանց հարկից շեղման, և բնակիչները դուրս են եկել: Խնդիրն այն է եղել, որ վերելակի 4 ճոպաններից մեկը պոկվել է: Աշխատել են արգելակման լրացուցիչ մեխանիզմները, ինչի հետևանքով վերելակն իջել և կանգնել է ավելի կտրուկ»: 

Վերահսկողության մասին

Վերելակների շահագործման և սպասարկման ծառայությունն իրականացվում են համատիրությունների պատվերով՝ մասնագիտացված ընկերությունների կողմից և դրա վերահսկման պարտականություններն իրականում համատիրություններինն է: Այնուամենայնիվ, քաղաքապետարանն ստանձնել է լրացուցիչ հսկողության գործառույթը:
Նշեմ նաև, որ, Ասիական զարգացման բանկի դրամաշնորհային ֆինանսավորմամբ, միջազգային ընկերությունն իրականացրել է հորանների և դետալների համապարփակ գնահատում, որի արդյունքները հուսադրող չեն: 

Ուսումնասիրվել է 200 վերելակ՝ պատահական ընտրանքով: Արդյունքները ցույց են տվել, որ վերելակները դեռևս 15 տարի առաջ էին ենթակա փոխարինման: Վերելակների տեխնիկական և անվտանգության չափանիշների գնահատման և ստուգման նպատակով դիմել ենք նաև արտակարգ իրավիճակերի նախարարություն:

Այս պահին շուրջ 1100 վերելակի տեխնիկական գնահատում է իրականացված նախարարության կողմից, որոնց թվում 31 վերելակ շահագործման ենթակա չէ, սակայն, այնուամենայնիվ, բնակիչները դրանք միացրել են: Այսօր գործընթացի նկատմամբ խիստ հսկողություն է իրականացվում: Եվս 3000 վերելակ կենթարկվի անվտանգության չափորոշիչների տեխնիկական հսկողության:

Այսօր փորձում ենք, բավական սուղ ֆինանսական միջոցների պայմաններում, լուծել քաղաքային այս ընդհանրական խնդիրը: Սա քաղաքապետարանի գործառույթներում դրված է առաջին պլանում: Քաղաքապետի հանձնարարությամբ հենց վաղվանից կսկսենք վերելակների նախնական՝ փորձնական փոխարինման ծրագիրը:
Քաղաքը սեփական միջոցներով կսկսի շահագործումից հանվող վերելակների փոխարինման գործընթացը՝ մինչև կկարողանանք մոդելն ամբողջությամբ կյանքի կոչել:
Ինչ վերաբերում է նախկին՝ նվազեցված բյուջեին, ապա նշվել է, որ այն նպատակ չուներ աշխատանքի ծավալները նվազեցնելու, այլ միտված էր նույն աշխատանքը կազմակերպել ավելի նվազ արժեքով, որովհետև վստահ չենք, որ արված ծախսերն արդարացված են»: 

Աղբահանության մասին

«Այս պահին քաղաքի ամբողջական աղբահանության և սանմաքրման համար անհրաժեշտ է, առնվազն, 40-50 մեքենասարքավորում: «Սանիթեքն» այս պահին ունի 10-12 անխափան մեքենա: Արդեն ներկրված «Կամազ» մակնիշի աղբատար մեքենաները էական արդյունք չեն կարող ապահովել: Երկու-երեք ամսից ակնկալում ենք, որ ներկրված կլինեն նաև մյուս մեքենաները: Եթե քաղաքական միջամտություններն ու բողոքարկումները չլինեին՝ մենք դեռևս 2 ամիս առաջ կունենայինք դրանք: Ի դեպ, բողոքարկումների հետ կապված. պետք է նշեմ, որ դատախազությունից հայտնում են, որ Երևանի կարիքների համար ձնամաքրման և սանմաքրման նպատակով «Կամազ» մակնիշի ավտոմեքենաների ձեռքբերման, ինչպես նաև 24 աղբատար մեքենաների գնման գործընթացի վերաբերյալ փաստաթղթերն ուսումնասիրվել են և նշված գործընթացներում ՀՀ քրեական օրենսդրությամբ չթույլատրված արարք կատարելու վերաբերյալ տվյալներ ձեռք չեն բերվել»: 

Աշխատավարձերի բարձրացման մասին

«Քաղաքական մեծամասնությունն այսօր ոչ թե դեմ է աշխատավարձերի բարձրացմանը, այլ դեմ է բաշխման օրինաչափությանը և կառուցվածքին: Այդ նպատակով այժմ բոլոր խմբակցությունների հետ քննարկումներ են անցկացնում: 

Քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման սկսված գործընթացը օրինաչափ է և կարևոր, եթե ուզում ենք ունենալ նոր մարտահրավերներին դիմակայելու մասնագիտական մեծ ներուժ, ինչն էլ հիմնական դրդապատճառն է աշխատավարձերի ավելացման: Այն կապահովի 1771 աշխատակցի աշխատավարձի հավելում, այդ թվում՝ սոցիալապես անապահով ընտանիքների բյուջեի համալրում»:

Տպել
1488 դիտում

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել