3500 ԱՄՆ դոլար կաշառք. դատավոր Հեբոյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

14/05/2019 schedule11:10

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանը ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Վահագն Դանիելյանի օժանդակությամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք:

Ինչպես հայտնում են ՀՔԾ-ի մամուլի ծառայությունից, ըստ առաջադրված մեղադրանքների` դատավորն իր վարույթում քննվող քաղաքացիական գործով հայցվորի օգտին գործողություն կատարելու, այն է` վերջինիս 3.580.000 ՀՀ դրամ պետական տուրքը վճարելուց ազատելու դիմաց, 2019թ. մարտի 6-ին նրանից  պահանջել է առանձնապես խոշոր չափերի`  1.714.160 ՀՀ դրամին համարժեք 3500 ԱՄՆ  դոլար կաշառք:

Քաղաքացու հետ սակարկելու արդյունքում Գագիկ Հեբոյանը նրա հետ վերջնական պայմանավորվածություն է ձեռք բերել հիշյալ գործողությունը կատարելու դիմաց  1.224.400 ՀՀ դրամին համարժեք 2500 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու վերաբերյալ:  Խուսափելով կաշառքի առարկան անձամբ վերցնելուց և բացահայտվելուց` դատավորը դիմել է իր ծանոթ փաստաբանի` Վահագն Դանիելյանի օժանդակությանը. 2019թ. մարտի 27-ին հիշյալ քաղաքացին ԱԱԾ-ի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակներում 2500 ԱՄՆ դոլար կաշառքի գումարը տվել է փաստաբանին, ով նույն օրը այն փոխանցել է դատավորին:           

Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար Գագիկ Հեբոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով:

Դատավորի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու համար Վահագն Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով:

Գ. Հեբոյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, իսկ Վ. Դանիելյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը 08.05.2019թ.-ին փոխարինվել է այլընտրանքային խափանման միջոց գրավով:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Տպել
1963 դիտում

Սահմանադրական դատարանը փոխնախագահ չունի․ չի իրականացվել Սահմանադրական դատարանի մասին օրենքի պահանջը

Խոշոր հրդեհ Լոռիում. հրշեջներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը (լուսանկարներ)

Գեղարքունիքի մարզում արձանագրվել է սիբիրյան խոցի հաստատված 8 դեպք

Կառավարությունը կսուբսիդավորի զինծառայողներին տրամադրվող հիփոթեքային վարկերի տոկոսադրույքն ու կանխավճարը

Լոնդոնն ու Բրյուսելը դեռ կարող են պայմանավորվածության հասնել Բրեքզիթի հարցում. Ջոնսոն

Լոռու դատախազը նշանակվել է ՀԿԳ վարչության պետ՝ ազատվելով դատախազի պաշտոնից

Կառավարությունը 3 ընկերությունների արտոնություն տրամադրեց. կիրականացվի 11.3 մլրդ դրամի ներդրում

Արցախի ՏԻՄ ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու համար կառավարությունը գումար կհատկացնի 2 ՀԿ-ների

Դայակի ինստիտուտի ներդրման ծրագրի համար լրացուցիչ 77 մլն դրամ կհատկացվի

Կառավարությունը հավանություն չտվեց Նաիրա Զոհրաբյանի եւ Վահե Էնֆիաջյանի օրենսդրական նախաձեռնությանը

ՄԱԿ-ում տարածվել է Արցախի Հանրապետության Կամավոր ազգային զեկույցը

Մովսես գյուղում այրվել է մոտ 13 հա խոտածածկույթ. ԱԻՆ

Երկրաշարժ Արցախում. ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում գրանցվել է 4-5 բալ

ԱԱԾ-ն հայտնաբերել է ահաբեկչության համար հետախուզվող Հնդկաստանի 2 քաղաքացու. նրանք ժամանել են Թուրքիայից (տեսանյութ)

Մեկնարկել է ՀՀ կառավարության հերթական նիստը. օրակարգում ներառված է 40 հարց

Գրենլանդիայի վաճառքի խնդիրը. ինչո՞ւ է Թրամփը չեղարկել այցը Դանիա

Յուվեցի Կարոյի սպանության եւ Կարամելի Հարութի ինքնասպանության դեպքերով հարուցված քրեական գործերը կարճվել են

Սյունիքի մարզում այրվում է մոտ 100 հա բուսածածկույթ, այդ թվում գիհի, կաղնու ծառեր եւ թփուտներ

Առաջիկա օրերին շոգ եղանակը կպահպանվի. սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

change.org կայքում ստորագրահավաք է սկսվել՝ հաջակցություն ՀՊՏՀ ռեկտորի ԺՊ Ռուբեն Հայրապետյանի