Եպիսկոպոսական ուխտի Պատարագ Սուրբ Գայանե վանքում

Մայիսի 14-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Սուրբ Գայանե վանքում իր եպիսկոպոսական ուխտի Պատարագը մատուցեց Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ. Տիրան եպիսկոպոս Պետրոսյանը, ով եպիսկոպոսական ձեռնադրության ու օծման էր արժանացել մայիսի 12-ին:

Պատարագին ներկա էին Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի միաբաններ,  եկեղեցական և աշխարհական ներկայացուցիչներ Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական պատվիրակությունից, Ավստրիայի Ասորի Ուղղափառ եկեղեցու հոգևոր հովիվ քորեպիսկոպոս Էմմանուել Այդինը, Վիեննայի համալսարանի կաթոլիկ աստվածաբանության ֆակուլտետի ծիսագիտության և խորհուրդների աստվածաբանության ամբիոնի վարիչ դոկտոր Հանս Յուրգեն Ֆոյլները և ուխտավոր հայորդիներ:

Սրբազան արարողության ընթացքում իր քարոզում Տիրան Սրբազանը խոսեց եպիսկոպոսական բարձր և չափազանց պատասխանատու աստիճանի մասին` նշելով, որ այն արժանապատվորեն կրելու է աստվածային և երկնային շնորհի հանդեպ հնազանդության ու Տիրոջ առաքելությանը համագործակից դառնալու գիտակցությամբ:«Աստծո կանչին անվերապահ հնազանդությունն ու վստահությունն է, որ մեզ բոլորիս՝ քրիստոնյաներիս, օգնում է աճել Ավետարաններում նկարագրված թթխմորի և սերմի օրինակներով և ներքին վերափոխություն ապրել: Ավետարանը նաև շատ հստակ է ասում, որ եթե մենք մեզ դնում ենք Աստծու ծառայության մեջ, նա մեր մեջ հրաշքներ է գործում:

…Արդարև, մենք ևս պատրաստ ենք մեր անձը դնելու Տիրոջ ծառայության գործին՝ անսալով Նրա խոսքին և վստահելով Նրան: Աստված էլ մեր մեջ կարող է հրաշքներ գործել: Միանշանակ է, երբ առանց տարակուսելու վստահում ենք մեր Աստծուն, Նա մեր հոգու մեջ նոր հորիզոններ է բացում` գործակիցը դառնալու իր սուրբ առաքելության»,- ընդգծեց Սրբազան Հայրը՝ հաստատելով, որ ամեն օր, ամեն վայրկյան Աստված կանչում է բոլորին, բայց ոչ թե ստանալու, ինչ-որ բան վերցնելու, այլ տալու համար ու տալիս է առատորեն և լավագույնը:

Իր խոսքում Տիրան եպիսկոպոսն անդրադարձավ նաև Սուրբ Էջմիածնի խորհրդին ու առաքելությանը՝ մասնավորապես շեշտելով. «Շատ հաճախ են ասում, որ Էջմիածինն ունի առաքելություն. ստիպված եմ մի փոքր խմբագրել և ասել՝ Էջմիածինը չունի առաքելություն, Էջմիածինն ինքն առաքելություն է: Սուրբ էջմիածինը մեր ազգի խարիսխն է, մեր ինքնության կորիզը: Բայց հարց են տալիս մեզ՝ ինչու՞ է այդպես: Մենք աշխարհով մեկ ունենք հարյուրավոր և հազարավոր հրաշալի կոթողներ՝ տաճարներ, եկեղեցիներ, որտեղ բնակվում է Աստված, ուր մենք գնում ենք Իր հետ հանդիպման: Բայց Սուրբ Էջմիածինն ուրիշ նշանակություն ունի: Ինչու՞ է այդպես. որովհետև Տերն երկու անգամ իջավ աշխարհ՝ մեկը` Երուսաղեմ, իսկ մյուսը՝ Էջմիածին, որովհետև այս վայրն է, այս սրբությունն է, որ ընտրեց Աստծո Որդին իբրև հանդիպման վայր իր ընտրյալ ժողովրդի՝ հայերիս հետ: Դրա շնորհիվ է, որ մեզ համար մեծ սրբություն է Էջմիածնի խորհուրդը»:Վերջում պատարագիչ Սրբազանն իր որդիական խոնարհումը բերեց Ամենայն Հայոց Հայրապետին իրեն եպիկոպոսական շնորհին արժանացնելու համար՝ մաղթելով Հայոց Հորը երկար տարիների արևշատ և եկեղեցաշեն գահակալություն: Տիրան եպիսկոպոսը նաև իր երախտագիտությունը հայտնեց Մայր Աթոռի միաբանությանը, լուսարարապետությանը և հոգևոր կրթական հաստատություններին` իր հոգևոր նկարագրի կերտման գործում մեծ ներդրում ունենալու համար:

Ս. Պատարագի ավարտին ուխտավորները վերստին շնորհավորեցին Սրբազան Հորը եպիսկոպոսական ձեռնադրության և օծման առիթով:

Տպել
201 դիտում

Պուտինը պետական պարգեւներ եւ կոչումներ է շնորհել ռուսաստանաբնակ հայտնի հայ գործիչներին

Աղբահանման և աղբի վերամշակման աշխատանքները համակարգող աշխատանքային խումբը սկսում է գործունեության առաջին փուլը

Եվրոպա լիգայի եզրափակիչը կարող է խաղացվել հազարավոր դատարկ տրիբունաների առաջ. The Sun

Ողբերգական դեպք Գյումրիում. երեխան մահացել է

Աշխարհաքաղաքականության և հակամարտությունների ֆրանսահայ փորձագետը ՀՀ ԱԳՆ-ում հանդես եկավ դասախոսությամբ

Դատավոր Դավիթ Գրիգորյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազին

BBC-ն Գրանդ փղի մասին վավերագրական ֆիլմը կցուցադրի հունիսի 6-ին

Օսիպյանը շնորհավորական ուղերձ է հղել վերջին զանգի առթիվ

Պետնախարարը հանդիպել է CONIFA-ի Արցախում կայանալիք ԵԱ-ին  մասնակցող Արցախի հավաքականի հետ

Տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը. գնահատական է տրվել վարչապետի կոչին

«Արսենալի» երկրպագուները ստորագրահավաք են սկսել, որ ԵԼ եզրափակիչը Բաքվից տեղափոխվի

Ես տուրիստ էի եկել, էդ տանն էլ 3 եղբայր ենք ապրում ու 50 ախրանա, որ մեզ պահում ա. Դոն Պիպոն չգիտեր, որ իր ասուլիսն է

Վարչապետը վերընտրվելու առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին

Մխիթարյանի՝ ԵԼ եզրափակչին չմասնացկելը խայտառակում է ՈՒԵՖԱ-ին. CNN-ն առաջարկում է բոյկոտել

Քոչարյանի եւ մյուսների գործով վերաքննիչ բողոքը ներկայացվել է. եղել է դատավարական օրենքի էական խախտում

Եկել ենք ասելո՝ւ լրջացե՛ք. Արմեն Ռուստամյան

Վերջին զանգի օրը ոստիկանները կծառայեն ուժեղացված ռեժիմով (տեսանյութ)

Բանակի հրամանատարությանը ուզում են տանել քավարան՝ ապրիլյան պատերազմի քննության անվան տակ. ՀՅԴ անդամ

Տիմատին ներկայացրել է նոր տեսահոլովակը՝ նկարահանված Հայաստանում (տեսանյութ)

ՀՅԴ-ի հանրահավաքը (լուսանկարներ)