Բացահայտվել է կնոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքը. մեղադրանք՝ նախկին ամուսնուն

21/05/2019 schedule09:18

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում կատարված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են 41-ամյա տղամարդու կողմից նախկին կնոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու հանգամանքները: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել:

 

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2019թ. մայիսի 17-ին` ժամը 07:00-ի սահմաններում, Շիրակի մարզի բնակիչը՝ ծնված 1977թ., ալկոհոլ օգտագործած վիճակում, Արարատի մարզի Արարատ քաղաքի բնակարաններից մեկում իր նախկին կնոջը ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ խոհանոցային դանակով հարվածել է վերջինիս մարմնի կենսական նշանակություն ունեցող օրգաններին, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել. 37-ամյա կինը ծայրահեղ ծանր վիճակում՝ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք, ներքին արյունահոսություն» ախտորոշմամբ, տեղափոխվել է Արարատի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 41-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-րդ մասով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
292 դիտում

Սուրբ Հովհաննես Կարապետի մասունքը տարվել է Շողակաթի վանք

Սահամանադրական դատարանի նախագահի լիազորությունները ստանձնում է Վահե Գրիգորյանը․ նա երդվեց խորհրդարանում

Գործող հողի հարկին եւ գույքահարկին փոխարինելու է գալիս միասնական անշարժ գույքի հարկի գաղափարը. Պետրոսյան

Եվրոպական խաղերի բացման ժամանակ ՀՀ դրոշակակիրը կլինի Եվրոպայի չեմպիոն Բաչկովը

Ադրբեջանը մոտ 5%-ով ավելացնելու է ռազմական ծախսերը

Արդյունքում կունենանք 25 մլն խմ ծավալով ջրատար, նաեւ ոռոգման ենթակա կդառնա եւս 740 հա նոր հողատարածքներ. Պապիկյան

19-ամյա 6 երիտասարդների տարկետում է տրվել, որպեսզի կարողանան ավարտել դպրոցը

Առաջարկում ենք այդ նախագծի քննարկումը հետաձգել. Քյարամյանի առաջարկով հետաձգվեց գումարի հատկացման վերաբերյալ նախագիծը

Կառավարության որոշմամբ բասկետբոլի ազգային հավաքականի 3 խաղացողներ ազատվեցին զինծառայությունից

Ինձ էս օրը քցողը, ոչնչացնողը պետք ա ստանա արժանի պատիժ, ընտանիքս ոչնչացել ա. Մարտի 1-ի գործով տուժող

Միջադեպ Վրաստանի խորհրդարանում. հայկական պատվիրակությունը լքել է նիստերի դահլիճը

The Sun-ը պատմում է բրիտանացու մասին, որը ՀՀ-ում հիմնել է «Դիլիջան» ֆուտբոլային թիմը

Կառավարությունը 50 մլն դրամ կհատկացնի՝ Մանսուրյանի 80-ամյա հոբելյանին նվիրված միջազգային փառատոնի իրականացման համար

Վերաքննիչ դատարանը ուժի մեջ է թողել Միհրան Պողոսյանին կալանավորելու որոշումը. բողոքը մերժվել է

Գյումրիում որդին սպանել է մորը. ոստիկանները հայտնաբերել են կասկածյալին

Մեղավորները պետք է պատժվեն. Զաքար Հովհաննիսյանի քույրը եկել է դատարան

Մեկնարկել է ՀՀ կառավարության հերթական նիստը. օրակարգում ներառված է 30 հարց

Վերնագրեր եմ կարդում, թվում է՝ պատուհանից դուրս նայեմ՝ դրսում տարբեր կողմերով փախնող տարերային խմբեր եմ տեսնելու

Թեղուտի հանքավայրը սկսում է շահագործումը․ մի քանի հարյուր մարդ նորից ընդունվել է աշխատանքի

Փորձել է ազդել դատախազի վրա. Սարկոզին կկանգնի դատարանի առաջ կոռուպցիոն մեղադրանքով