Սիս գյուղի երեխեքը հարցազրույց են տալիս, ասում են՝ Նիկոլն եկավ, խոստացավ, «գլխառադ» արեց․ էդ ճանապարհը խի՞ չեն սարքում

ՀՀ տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարար Հակոբ Արշակյանն այսօր կառավարության նիստի ժամանակ ներկայացրեց ՀՀ ճանապարհային ցանցի ներկա իրավիճակը եւ ելնելով հրատապ հիմնանորոգում պահանջող ճանապարհների առաջնահերթությունից՝ ներկայացրեց նախագիծ, որով առաջարկվում է ավելացված հարկային եկամուտներից 7,400,000.0 հազար դրամն ամբողջությամբ ուղղել 1049 «ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրին, որից 2,554,987.3 հազար դրամը` 21002 «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում», իսկ 4,845,012.7 հազար դրամը`  11001 «Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհների պահպանման եւ անվտանգ երթեւեկության ծառայություններ» միջոցառումների իրականացման  համար:

Միաժամանակ, հաշվի առնելով ժամանակի սղությունը, նշված նախագծով առաջարկվում է Հա­յաս­տանի Հանրապետության տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին` որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 30-օրյա ժամկետում սահմանված կարգով ՀՀ կառավարություն ներկայացնել 2,554,987.3 հազար դրամի սահմաններում հիմնանորոգվող օբյեկտների ցանկը` ներառյալ հեղինակային, տեխնիկական հսկողության աշխատանքների համար սահմանվող միջոցները:

Որոշման նախագծով առաջարկվում է նաեւ հանրապետության մի շարք մարզերի 12 ճանապարհահատվածներում իրականացնել նաեւ 78,59 կմ երկարությամբ միջին նորոգման աշխատանքներ` 4,845,012.7 հազար դրամ արժեքով:

Հարցի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դիմելով տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին՝ անդրադարձավ Սիս գյուղի երեխաների արած հայտարարությանը, որը վերաբերում էր գյուղի ճանապարհին։

«Պարոն Պապիկյան, տեսել ե՞ք այն տեսանյութը, որ Սիս գյուղի երեխեքը հարցազրույց են տալիս, ասում են՝ Նիկոլն եկավ, խոստացավ, «գլխառադ» արեց... էդ ճանապարհն ինչ եղավ, խի՞ չենք սարքում, երեխեքը բողոքում են, սենց չեղավ», - ասաց Փաշինյանը։

Նախարար Սուրեն Պապիկյանն արձագանքեց, որ երեխաների բարձրացրած հարցը հաշվի առնելով՝ իրենք ասֆալտը կանեն։

«Նախագիծն արդեն ուղարկել ենք, ուղղակի կարող է կարիք լինել մեկ անձից գնման միջոցը, որպեսզի արագանա պրոցեսը»,- ասաց նախարարը։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ ասաց, որ սրանից հետո ՀՀ բոլոր երեխաները կիմանան ճիշտ ձեւը որն է։

«Համաձայն եմ պարոն Ավինյանի հետ, գուցե շատ պետք չի երեխեքի ճնշումներին ենթարկվել ու նորմալ ընթացակարգերով անել»,- կատակեց Նիկոլ Փաշինյանը։

Հարցն ընդունվեց միաձայն։

Տպել
1939 դիտում

Առաջիկա 3 օրերին կտաքանա 8-10 աստիճանով, տեղումներ չեն սպասվում

Թուրքիայում գրանցված երկրաշարժի զոհերի թիվն աճել է. տուժել է մի քանի հազար մարդ (լուսանկարներ)

Արմավիրում սահմանային անցակետի փշալարերով արգելված վայր անցած 2 զինված քաղաքացի է հայտնաբերվել

Լիահույս եմ, որ նոր լիցք կհաղորդենք մեր հարաբերություններին. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ավստրալիայի վարչապետին

Արգելվել է կենդանական ծագման մթերքի և հումքի ներմուծումը Չինաստանից

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետին՝ երկրի ազգային տոնի առթիվ

2019-ին ունենք հրադադարի ռեժիմի խախտումների զգալի նվազում, ՊԲ արդյունքները գոհացնում են. ՊԲ հրամանատար (տեսանյութ)

Երեւանի Մետրոպոլիտենում տեղի է ունեցել տեխնիկական խափանում․ խնդիրը վերացվել է

Փեսան համընդհանուր զորահավաք է հայտարարում

Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և մի շարք մարզերում

Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար, Սոթք-Քարվաճառը՝ բոլոր մեքենաների համար դժվարանցանելի

Ա. Սարգսյանը անձնակազմերին է ներկայացրել ոստիկանության նորանշանակ ԵՔՎ պետին և ՊՊԾ գնդի հրամանատարին (տեսանյութ)

Արմեն​ Սարգսյանը​ և​ Նունե Սարգսյանն այցելել​ են​ Երուսաղեմի​ Սուրբ​ Հարության​ տաճար

Հրդեհ Վանաձոր քաղաքի շենքերից մեկում. տուժածներ չկան

Ծաղկաձորում, Հրազդանում, Գորիս-Տաթեւ ավտոճանապարհին ձյան մեջ մեքենաներ են արգելափակվել

«Գազել» մակնիշի ավտոմեքենան ընկել է Ազատի ջրամբարը (տեսանյութ)

Երեւան հասնեմ՝ Հրայր Թովմասյանի ակնկալած օբյեկտիվ, արժանահավատ փաստը կհրապարակեմ. Նիկոլ Փաշինյան

Հասարակության ներսում խնամքով փորվող խրամատները

Շիրակի պետական համալսարանը չի լուծարվի, իսկ ռեկտորի ժպ-ն չի օգտվում նախարարի հովանավորչությունից. ԿԳՄՍ նախարար

Գեորգի Կուտոյանի կողմից ֆինանսական խնդիրներ ունենալու վերաբերյալ որեւէ փաստական տվյալներ չեն ստացվել. ՔԿ